Սոֆիա (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆիա
Սոֆիան միանձնուհի Հիլդեգարդ Բինգենցիի աչքերով
նկարազարդումը նրա 26 առեղծվածային տեսիլքների մասին «Scivias» ձեռագրից
Տեսականձնավորում և փիլիսոփայական հասկացություն
Սեռիգական
ՀայրUsus?
ՄայրMemoria?
 Sophia (wisdom) Վիքիպահեստում

Սոֆիա կամ գերիմաստություն (Софи́я, Прему́дрость - հին հունարեն՝ Σοφία «վարպետություն, գիտելիք, իմաստություն»; եբրայերեն՝ חכמה‎ - խոխմա), հայեցակարգ հին և միջնադարյան փիլիսոփայության, հուդայականության, գնոստիցիզմի և քրիստոնեության մեջ, որն արտահայտում է իմաստության կամ անձնավորված (մարմնավորված) իմաստագույնի, խելացիության հատուկ գաղափար։

Նախափիլիսոփայական օգտագործման մեջ՝ ստեղծագործական ողջամիտ հմտություն (Հոմերոս); «գոյի իմացություն», «պատճառների և աղբյուրների» իմացություն (Արիստոտել)։ Արիստոտելը իմաստությունը հակադրում է փորձառությանը[1], ինչպես նաև զանզանում է այն դատողականությունից[2]։ Հուդայական կրոնական գաղափարներում տիեզերական, հաճախ իգական սեռի էակ, որը պարունակում է աշխարհի սկիզբն ու իդեալական նախատիպը. Տարայի անալոգը բուդդիզմում և Գրքի մայրը[3] իսլամում։ Քրիստոնեության մեջ դա Ինքը Քրիստոսն է՝ մարմնացած Աստված-Խոսքը։ Այնուամենայնիվ, հուդայականության և կրոնական փիլիսոփայության մեջ այն երբեմն համարվում է որպես Աստծո անձնավորված իմաստություն։ Սոֆիայի՝ որպես «Աստծո իմաստության» պատկերացումը հատկապես զարգացել է Բյուզանդիայում և Ռուսիայում։

19-20-րդ դարերի ռուսական կրոնական փիլիսոփայության մեջ Սոֆիա ուսմունքը զարգացրել են Վ. Ս. Սոլովյովը, Ս. Ն. Բուլգակովը և Պ. Ա. Ֆլորենսկին։ Վլ. Սոլովյովը «Աստվածության Սոֆիան» սահմանել է որպես Աստվածային Երրորդության միասնական սուբստանցիա, Նրա համամիասնություն (ֆր.՝ tout dans l’unite), բացարձակ միասնություն, որը կազմում է իմաստություն և, ի տարբերություն Աստծո` որպես անվերապահորեն Միակի, բազմազանություն է, որը պարունակում է մեկին (իր կողմից ստեղծված և իրեն հանգեցված)։ Այսինքն՝ մի ամբողջ, կենդանի օրգանիզմ՝ Աստծո նման հավերժ[Ն 1]։ Աստվածության Սոֆիան ծնում է անթիվ բազմությամբ հնարավորություններ և նորից կլանում դրանք[Ն 2]: Նրա գործողությունները սկսվում են «աշխարհի հոգու» (լատ.` anima mundi) ստեղծման պահին[Ն 3][5]:

Սոֆիայի լատիներեն «Sapienza» անունը տրվել է 1888 թվականին հայտնաբերված (275) Սապիենցիա աստերոիդին։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոֆիա» տերմինը ծագել է Հին Հունաստանում՝ որպես իմաստության անվանում։ Հոմերոսի համար («Իլիական», XV 411-412) նա սերտորեն կապված է Աթենաս աստվածուհու անվան հետ՝ ընդգծելով շինարարության և կարգավորման, կերպարվեստի և արհեստագործության հատկանիշը։

Սոֆիան Հին Կտակարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբապատկեր. «Իմաստությունն իր համար տուն կառուցեց»[Ն 4] կամ «Աստվածամայրը զուգակցված Սոֆիա` Սուրբ Իմաստություն», Կիև (1812)

Սոֆիայի (Իմաստության) կերպարը հայտնվում է Հին Կտակարանի որոշ հետագա գրքերում.

Իմաստությունը հայտնվում է որպես «ամեն ինչի գեղանկարիչ» (Իմաստ., 7:21), ինչպես նաև «Սուրբ Հոգի» (Իմ., 7:22) և որպես «Ամենակարողի փառքի արտահոսում» (Իմ., 7:25): Նա մասնակցել է մարդու ստեղծմանը (Իմ., 9:2)[6]: Իմաստությունը դուրս է եկել «Բարձրյալի շուրթերից» (Սիրաք, 24:3)[7]:

Աստվածաբանության մեջ Իմաստությունը Աստծո հետ իր առնչությամբ կարելի է համարել Նրա ստեղծարար կամ դեմիուրգիական[8], աշխարհաստեղծ կամքը։ Նա նկարագրվում է (Առ., 8:27-31)[9] որպես «գեղանկարիչ», կառուցում է աշխարհը աստվածային արհեստի օրենքներով. Այս տիեզերածին Սոֆիա-«արվեստագետի» բնույթը լի է «խնդությամբ»։

Հուդդայական և ավելի ուշ գնոստիկական մտածողության մեջ (որտեղ կար նաև տառապող` «ընկած Սոֆիա» հասկացությունը - տե՛ս Աքամոթ,), Սոֆիան մոտ էր բիբլիական եբրայերեն՝ רשית [ռեշիտ] և հունարեն՝ ἀρχή [ արխե] - երկու տերմիններն էլ նշանակում են «սկիզբ»` հիմք, սկիզբ, մայրական նախասկզբության գիրկ կամ արգանդ իմաստով։ Սոֆիայի առանձնահատկությունն ավանդաբար կանացիությանը վերագրվող պասիվությունն է, որը փոխկապակցված է մայրական բազմածնության հետ, նրա «խինդը», ինչպես նաև խորը կապը ոչ միայն տիեզերքի, այլև մարդկության (Առ., 8:31 և այլն) հետ, որին պաշտպան է կանգնում։ Եթե Աստծո հետ կապված Սոֆիան պասիվորն բեղմնավորող արգանդ է, «Աստծո փառքի հայելին», ապա աշխարհի նկատմամբ նա շինարար է, ով ստեղծում է աշխարհը, ինչպես ատաղձագործը կամ ճարտարապետը տուն է կառուցում որպես հարմարավետ և կանոնավոր աշխարհի պատկեր՝ պատերով պաշտպանված քաոսի անսահման տարածություններից. տունը աստվածաշնչյան իմաստության գլխավոր խորհրդանիշներից է (Առ., 9 9:1 և այլն)։

Գնոստիցիզմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության մեջ Սոֆիայի՝ որպես Աստծո և աշխարհի միջև միջնորդի մեկնաբանությունը սկիզբ է առնում անտիկ փիլիսոփա Վալենտինից (|| դար)։

Գնոստիկների շրջանում, մասնավորապես, Վալենտինի և Պտղոմեոսի (|| դար), Սոֆիան հայտնվում է որպես էոններից վերջինը՝ փակելով պլերոման[10]։ Նրան հատուկ դեր է տրվում գնոստիկական տիեզերագոնիայում. կրքոտ մղումով շտապելով ՆախաՀոր մոտ՝ Սոֆիան դրանով խախտում է պլերոմայի ամբողջականությունը և վտարվում է դրանից։ Ընկած Սոֆիայի բացասական հույզերը (սարսափ, տխրություն և այլն) առաջացնում են մատերիա (hylē) և հոգի (psychē), և նա ինքը ծնում է Դեմիուրգին, Ով դրանցից ստեղծում է նյութական աշխարհը։ Դեմիուրգից գաղտնի՝ Սոֆիան «խառնում» է այդ ստեղծած աշխարհին իրեն բնորոշ, բայց ոչ Նրան/Դեմիրուգին բնորոշ պնևմա (ոգի). Այսպիսով, հենց նա է «պատասխանատու» աշխարհի «հոգևոր սկզբի» հայտնվելու համար[10]։

Վալենտինականության մեջ տարբերակվում են «ավագ Սոֆիան», որը, չնայած իր անկմանը, մնում է պլերոմայում` Աստծո ստեղծած «սահմանի» շնորհիվ[10], և Սոֆիա-Ախամոտի՝ «ընկած Սոֆիայի» անձև էմանացիայի միջև, որը նմանեցվում է վիժման և պլերոմայից վտարվածի[11]։ Քրիստոսը (գործելով գնոստիկների մեջ որպես հավերժական հոգևոր գոյ) Սոֆիա-Ախամոտին տալիս է ձև, որից հետո նա, հետևելով նույն օրինակին, փորձում է ձևակերպել կեղության մտավոր-մարմնային մակարդակ և ստեղծում է Դեմիուրգին, այդպիսով իր հերթին դառնում է Նյութական աշխարհի ստեղծող[10][12]։

Քրիստոնեությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիա` Աստծո իմաստություն
Նովգորոդ, 15-րդ դարի 2-րդ կեսի պատկերակ

Վլադիմիր սարկավագ Վասիլիկը այն հարցին, թե ինչպես հասկանալ Սոֆիա Աստծո իմաստությունը, ուղղակիորեն պատասխանում է. «Սուրբ Սոֆիա Աստծո Իմաստությունը Քրիստոսն է, Աստծո գերիմաստությունը և Աստծո զորությունը։ Իսկ Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը, ներկայիս Այա Սոֆիան, որը կառուցել է Հուստինիանոս կայսրը, Նիկա ապստամբության[Ն 5] սարսափելի հրդեհից հետո, կառուցվել է 532-536 թվականներին. սա Աստծո մարմնացած Իմաստության տաճարն է, սա Քրիստոսի տաճարն է, քանի որ Քրիստոսը Հոր Խոսքն է, Հոր Միտքը, Հոր Գերիմաստությունը։ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ տոն էր Սուրբ Սոֆիայում, երբ նշվում էր տաճարի հովանավորության օրը, Սուրբ Ծնունդը»[15]։ Սա արտացոլված է նաև եկեղեցական օրհներգության մեջ, օրինակ՝ Սոֆիա Աստծո Իմաստության պատկերակի առջև աղոթքում և շարականում[16], կանոնում[17]։

Եռահամակցված կանոնի[18] 7-րդ ձոնում խոսում է Իմաստության հիպոստաս լինելու մասին. «Լցրե՛ք Աստծո իմաստությամբ և զորությամբ, Ամենաբարձրյալի հիպոստասական իմաստությունը»[Ն 6]: Սիմեոն Մետաֆրաստեսի Քրիստոսին ուղղված Սուրբ Հաղորդության հաջորդող 3-րդ աղոթքում, Նա ուղղակիորեն կոչվում է «Աստծո գերիմաստություն»[19]։

«Սուրբ Իմաստություն» պատկերակ, Նովգորոդի թանգարան, մոտ 16-րդ դար
կենտրոնում` Սոֆիան
վերևում Քրիստոսը
ձախից` Աստվածամայրը
աջից` Հովհաննես Մկրտիչը

Ռուսական հողի վրա 15-16-րդ դարերում ձևավորվում էր Սոֆիայի հարուստ պատկերագրությունը։ Սոֆիան հրեշտակի տեսք ունի. նրա դեմքն ու ձեռքերը կրակոտ գույնի են, մեջքի հետևում՝ երկու թևեր։ Նա հագած է արքայական հանդերձ (դալմատիկ, բարմա), գլխին ոսկե պսակ է։ Նրա կողքին կանգնած են աղոթող Մարիամ Աստվածածինը և Հովհաննես Մկրտչը (ինչպես Քրիստոսը «դեիսուս» պատկերագրության մեջ)։ Հետին պլանում` գլխավերևում, մարմնի կեսով` Նրան օրհող Քրիստոսի պատկերն է[Ն 7]:

Սոֆիա Աստծո Իմաստության պատկերակի պատկերագրությունը` ըստ սարկավագ Վլադիմիր Վասիլիկի, «… բավականին ուշ պատկերագրություն է, ոչ շուտ, քան 14-րդ դար… Սա դասական տեսակետ է դեիսուսի. մի կողմից տեսնում ես Աստվածամորը, մյուս կողմից՝ Հովհաննես Մկրտչին։ Այսպիսով, ով պետք է լինի մեջտեղում։ Հիսուս Քրիստոսը, Ով Աստծո Իմաստությունն է և Աստծո զորությունը։ Եվ, համապատասխանաբար, սա Քրիստոսն է, սա Լոգոս է (Աստծո Խոսք, Ատծո Որդի) Մարմնացումից առաջ` Քրիստոսը մարմնացումից առաջ։ Եվ պատահական չէ, որ Աստվածամայրն այստեղ կանգնած է Քրիստոսի պատկերով, որն Իր արգանդում է։ Եվ վերևում, կրկին, Քրիստոսը պատկերված է որպես մարմնացման կարող։ Հետևաբար, հայր Պավել Ֆլորենսկու ցանկացած շահարկում չորրորդ մարմնավորման թեմայով այստեղ անիմաստ և ավելորդ են։ Եվ, համապատասխանաբար, այդ գլուխը(չաշխատող հղում)՝ «Ճշմարտության սյուն և հիմք» աշխատությունում, հերետիկոսական է[21]։

Հավատ, Հույս, Սեր և նրանց մայր Սոֆիան: Ուղղափառ պատկերակ, Տրետյակովյան պատկերասրահ

Սոֆիայի անձնական կերպարը, ինչպես բյուզանդական-ռուսական, այնպես էլ կաթոլիկ ավանդույթներում, աստիճանաբար մոտենում է Մարիամ Աստվածածնի կերպարին որպես լուսավորված արարածի, որում այն դառնում է «սոֆիական», ազնվացվում է ողջ տիեզերքը։ Սա արտացոլված է նաև օրհներգության մեջ, օրինակ՝ կոնդակում[16]։ Քրիստոնեական հագիոգրաֆիկ ավանդույթում «Սոֆիա» անունը տրվում է նաև նահատակին, որը գլխատվեց Հռոմում, 2-րդ դարում, իր դուստրերի (Հավատ, Հույս և Սեր) հետ միասին (անունները խորհրդանշական են՝ «Իմաստությունը»՝ որպես երեք «թեոլոգիական առաքինությունների» մայր)։

Քրիստոնեական փիլիսոփայության և աստվածաբանության որոշ ներկայացուցիչներ Սոֆիային համարում էին որպես անձ։ Օրիգենեսն այն նկարագրում է որպես թեև «տարբեր մտքերի անմարմին էակ, որն ընդգրկում է ամբողջ աշխարհի լոգոսները», բայց միևնույն ժամանակ որպես «շնչավոր և, կարծես, կենդանի»։ Վաղ քրիստոնեության մեջ Սոֆիայի գաղափարը նմանեցվում էր Քրիստոս-Լոգոսին (Հիսուսը որպես «Աստծո զորություն և Աստծո իմաստություն» 1Կոր 1:24), այնուհետև Երրորդության երրորդ հիպոստասին՝ Սուրբ Հոգուն[Ն 8]:

Լատինական քրիստոնեական գրականության մեջ «Սոֆիա» տերմինը փոխարինվում է առեղծվածային կերպով հասկացված «Եկեղեցի» գրեթե հոմանիշ նշանակմամբ, և, հետևաբար, կաթոլիկ ավանդույթը գրեթե չունի «սոֆիոլոգիայի» հասկացություն։ Այլ բան է Բյուզանդիայում, որտեղ Սոֆիայի կերպարի զարգացումը` որպես աստվածապետական սկզբունքի խորհրդանիշ, մեծ նշանակություն ուներ, և Ռուսիայում, որտեղ քրիստոնեությունը եկել է Սոֆիայի նշանի ներքո (Մետրոպոլիտ Իլարիոնը նկարագրում է Ռուսիայի մկրտությունը որպես «Աստծո Իմաստության» ժամանումը, այսինքն՝ Սոֆիայի. Սոֆիային են նվիրված 11-րդ դարում կառուցված երեք հիմնական ուղղափառ եկեղեցիները Արևելյան Եվրոպայի իշխանություններում՝ Կիևում, Նովգորոդում և Պոլոցկում

Սոֆիան արևմտյան ավանդույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքում միայն գերմանական միստիկան է հատուկ վերաբերում Սոֆիայի խորհրդանիշին՝ ի դեմս Հենրիխ Սուզոյի, այնուհետև Յա. Բյոմեի, ավելի ուշ՝ պիետիզմը (Գ. Առնոլդ)։ Գյոթեն Սոֆիայի խորհրդանիշը վերցրել է գերմանական միստիցիզմից, բայց ի տարբերություն Բյոմեի, նաև հեթանոսության նկատմամբ խիստ կողմնակալությամբ՝ ընդգծել է Նրա մայրական հատկանիշները. Ֆաուստը, չբավարարվելով զուտ ինտելեկտուալիզմով և լինելով ներքին խորը միայնության մեջ, փրկություն է գտնում գալով դեպի Ս. («հավերժական կանացիություն»)՝ հոգևոր և մարմնական բնություն, որում վերացվում են հակասությունները և մարդկային հաղորդակցության խոչընդոտները։ Միևնույն ժամանակ, Սոֆիան խորհրդանշում է կեցության համաշխարհային չափը։ Ֆաուստը, տապալելով հնացած միջնադարյան չափը և հասնելով տեխնիկական ակտիվության, հայտնվում է ընդհանրապես չափը կորցնելու վտանգի տակ, և Գյոթեն շտապում է նրան ուղղել դեպի ազատ և ողջամիտ չափ՝ դեպի Սոֆիա։

Սոֆիայի կերպարն ընկալում է նաև Նովալիսը։ Բայց շարունակում է զարգացնել նաև նոր եվրոպական ինդիվիդուալիզմի «հակասոֆիկ» հնարավորությունները (կործանարար «հակաՍոֆիայի» պատկերները Ռ. Վագների երաժշտական դրամաներում՝ Բրունհիլդա, Տրիստան և Իզոլդա, Պարսիֆալ օպերայում` Կունդրի

Սոֆիան ռուսական փիլիսոփայությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիական գաղափարները Ռուսաստանում 20-րդ դարի սկզբին մշակել են փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը, քահանաներ Պավել Ֆլորենսկին և Սերգեյ Բուլգակովը և այլք։

Վլ. Սոլովյովի Սոֆիան «... ճշմարիտ միասնությունն է՝ չհակադրելով իրեն բազմակարծությանը, չբացառելով այն, բայց ... ամեն ինչ պարունակում է իրենում»[24], ինչը հանգեցնում է ունիվերսալիստական ուտոպիայի, որտեղ հակաթեզի հակադիր սկզբունքներից և ոչ մեկը (իշխանություն և ազատություն, ավանդույթ և առաջընթաց և այլն) ենթակա չէ վերացման, բայց ամեն ինչին պետք է ցույց տալ իր «իրական» տեղն ազատ միասնության մեջ (նման նեոթոմիզմի գաղափարներին)։ Սոլովյովի նախաձեռնությունը վերցվել է, այսպես կոչված, «Ռուսական ռենեսանսի» ներկայացուցիչներ կողմից։ Ֆլորենսկին, ով նշանակալի ներդրում է ունեցել Սոֆիայի կերպարի պատմության գիտական ուսումնասիրության մեջ (պատմափիլիսոփայական և պատկերագրական էքսկուրսներ), Սոֆիայում տեսնում է «աշխարհի իդեալական անհատականությունը», Աստվածության մտքի «հոգեկան բովանդակությունը», իմաստությունը՝ որպես մաքրաբարոյություն, անարատություն, որը պահպանում է աշխարհի ամբողջականությունը, «արդիական անսահմանությունը»[25]։

Գաղափարների այս շրջանակի համակարգված զարգացումն իրականացրեց Ս. Բուլգակովը, ով ընդգծեց Սոֆիայի նկատմամբ «...բացարձակ և հարաբերական, հավերժական և ժամանակավոր, աստվածային և արարիչ» հակաթեզների անընդունելիությունը[26]։ Սոֆիայի հայեցակարգի շուրջ են նաև Նիկոլայ Լոսսկիի, Սեմյոն Ֆրանկի միտքը իր «պանենթեիզմով»[Ն 9] և այլն։

Չնայած վերը նշված մտածողներից ոմանք Եկեղեցու հոգևորականներ էին, սոֆիոլոգիան երբեք չի ընդունվել որպես ուղղափառ աստվածաբանության ճանաչված ճյուղ։

Քահանայապետ Սերգեյ Բուլգակովի ուսմունքը դատապարտվել է Մոսկվայի պատրիարքության 1935 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1651 հրամանագրով։ Հրամանագիրը ստորագրել են Պատրիարքական փոխանորդ Միտրոպոլիտ Սերգիուսը (Ստրագորոդսկին), տասը եպիսկոպոսները և Մոսկվայի պատրիարքության ղեկավարը` վարդապետ Ալեքսանդր Լեբեդևը[27]։

1935 թվականի հոկտեմբերի 30-ին, Մոսկվայի պատրիարքությունից անկախ, արտասահմանյան ռուսական եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը դատապարտեց սոֆիոլոգիան որպես հերետիկոսություն[28]։ Սուրբ Սերաֆիմը (Սոբոլև) մի քանի աշխատություններ է նվիրել սոֆիոլոգիայի հերքմանը[29]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аристотель. Метафизика. Первая книга». lib.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Аристотель. Метафизика. Шестая книга». lib.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Л.И.Климович. Книга о Коране». lib.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 Арсеньев К. К., Радлов, Э. Л. (1890–1907). «Соловьев, Владимир Сергеевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Философия Владимира Соловьева | Жизнь замечательных философов | Статьи по философии - ПлатонаНет [ex platonanet.org.ua]». platona.net. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Книга Премудрости Соломона — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Книга Премудрости Иисуса, сына Сирахова — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «ЭСБЕ/Димиург — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  9. «Книга Притчей Соломоновых — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «ЭСБЕ/Валентин и Валентиниане — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  11. Ириней Лионский. Против ересей Արխիվացված 2015-01-06 Wayback Machine, I, 4:1
  12. Аверинцев С. С. Ахамот Արխիվացված 2015-10-25 Wayback Machine // Мифы народов мира: Энциклопедия. М., 1980. — Т. 1. — С.527-533.
  13. «А.А. Васильев. История Византийской империи. 3.Юстиниан Великий и его ближайшие преемники (518-610 гг.) [2 часть]». www.hrono.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Сказкин С. Д. История Византии. Том 1. — Глава 13. Народные движения в Византии при Юстиниане. Восстание Ника (532 г.). — М. 1967». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  15. Лекция 5. Диакон Владимир Василик. Ответы на вопросы. См. с 0:16 до 2:26
  16. 16,0 16,1 «София — Премудрость Божия (Новгородская)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  17. «Канон, глас 4». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  18. «Канон совмещённый: покаянный ко Господу нашему Иисусу Христу, молебный ко Пресвятой Богородице и Ангелу хранителю». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  19. «Молитва 3-я, Симеона Метафраста / Последование ко Святому Причащению». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  20. «София / Профессор Сергей Сергеевич Аверинцев . София-Логос. Словарь». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  21. «Лекция 11. Диакон Владимир Василик. Ответы на вопросы. См. с 26:05». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  22. Иванов, Сергей (2021 թ․ օգոստոսի 29). «"Святой дух" - женского и среднего рода». Teletype (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  23. «О Святом Духе (Людмила Возняк) / Проза.ру». proza.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  24. «Россия и Вселенская Церковь» Արխիվացված 2005-02-17 Wayback Machine. М., 1911, стр. 303—304.
  25. священник Павел Флоренский (1914). «Столп и утверждение истины - читать, скачать». azbyka.ru (ռուսերեն). էջեր 319–392. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  26. «Свет невечерний», М., 1917, էջ 216
  27. «О «единоличном» мнении митрополита Сергия (Страгородского) об апокатастасисе». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  28. «Ученіе протоіерея С. Булгакова о Софіи — Премудрости Божіей // Документы» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
  29. «Пять богословских идей святителя Серафима (Соболева)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]