Ոգի (դիցաբանություն)
Ոգի | |
---|---|
Ենթատեսակ | առասպելական էակ և ոգի |
Երևի համընկնում է | դև և տարերքի ոգի |
Sprite (folklore) Վիքիպահեստում |
Ոգի, դիցաբանության մեջ գերբնական էակ, որն օժտված է կամքով, առարկաներ ընկալելու ունակությամբ և տարբեր գերբնական ունակություններով ու կարողություններով[1]։ Ոգիներին հաճախ վերագրում են անտեսանելիություն, բանականություն, պայծառություն, թռչելու, անհետանալու և հայտնվելու ունակություն։ Ոգին, իբրև թէ, չի կարող որևէ կերպ արտահայտվել, կամ տեսանելի դառնալ, շփվել մարդու հետ (բանավոր կամ մտավոր), մարդու մոտ տեսլականներ և հիվանդություններ առաջացնել՝ դառնալ որոշակի բնական երևույթների պատճառ։
Ծնունդը և մահը ոգու համար անհնար է ֆիզիկական առումով։ Բացի այդ, ոգին կարող է բնակություն հաստատել անշունչ օբյեկտի, բույսերի կամ կենդանիների մեջ՝ դառնալով աճի, կոտրվելու, հիվանդության, անբացատրելի վարքի, աննորմալ երևույթների պատճառ։ Որոշ մշակույթներում կա կարծիք, որ ոգիները կարող են տեղավորվել մարդու մեջ և ենթարկել նրան իրենց։
Ռուսերենում «ոգի» բառը նշանակում է նաև օդ կամ հոտ, որը կարող է խոսել այն մասին, որ ոգին ունի օդի հատկություններ։
Ոգիները կրոններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոգին կարող է ընկալվել որպես անձի, այլ կենդանի էակի, առարկայի կամ երևույթի հետ կապված անձ։ Այսպիսով, ենթադրվում է կենդանիների, բույսերի, անտառների, ջրամբարների, ամպերի, քամիների, անձրևների, ամպրոպների, տնային օջախի, որսի, ձկնորսության և այլ ոգիների գոյությունը։ Տեղի է ունենում բնության ուժերի միստիֆիկացիա։ Ենթադրվում է, որ ոգին վերահսկում է այն վարքագիծը, որին վերաբերում է (կենդանիների գործողությունները, բույսերի աճը, որսի հաջողությունը, տեղումների առկայությունը կամ բացակայությունը եւ այլն)։ Ոգին կարող վրեժխնդիր լինել մարդուց, կամ օգնել նրան՝ կախված նրա գործողություններից։ Նյութապաշտական և գիտական աշխարհայացքի տեսանկյունից ոգիների հանդեպ հավատն արտացոլում է աշխարհի մասին գիտելիքների ցածր մակարդակը, որը հնարավորություն չի տալիս ռացիոնալ կերպով բացատրել բնական երևույթները, ինչպես նաև մարդու կողմից չվերահսկվող բնության երևույթներից կախվածության բարձր աստիճանը, որոնք դրա պատճառով ընկալվում են որպես անհայտ ուժերի բարեհաճություն կամ վրեժխնդրություն։
Աշխարհի «հոգեկերտվածքը» բնական կերպով հանգեցնում է այն պատկերացմանը, որ աշխարհը բնակող ոգիների հետ մարդը կարող է գոյակցել, կոնֆլիկտել, շփվել, պայմանավորվել, գործարքներ կնքել, պայքարել, դիմել նրանց խնդրանքներով, ստիպել կատարել իրենց որոշ ցանկությունները, սիրաշահել կամ նույնիսկ պատժել։
- Աշխարհի ժողովուրդների կրոններում և առասպելներում
- Ալբաստները, Աբասը իգական սեռի Դևեր են իրանական և թուրքական դիցաբանության մեջ։
- Ասուրի՝ ոգիներ բուդդայական դիցաբանության մեջ։
- Դևեր։
- Ջիները Մերձավոր Արևելքի[2] և Կենտրոնական Ասիայի ժողովուրդների մշակույթում։
- Տնային աստվածություններ և ոգիներ։
- Դևերը չար ոգիներ են՝ Կովկասի, փոքր և Միջին Ասիայի ժողովուրդների բանահյուսության մեջ։
- Կամի՝ աստվածություններ և / կամ ոգիներ Սինոտիզմում։
- Լհա՝ աստվածություններ և / կամ ոգիներ տիբեթցիների դիցաբանության մեջ։
- Մանիտու՝ ոգիներ հյուսիսամերիկյան ալգոնկինների ավանդական մտածողության մեջ։
- Պիրեշտի՝ ոգիներ չուվաշյան դիցաբանության մեջ։
- Էզի՝ ոգիներ և բնության տերեր Ալթայի դիցաբանության մեջ։
Մարդկանց ոգիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարագրվում են նաև ոգիները, որոնք ներկայացնում են մարդու գիտակցությունը (սովորաբար մահացած), որը գոյություն ունի նրա մարմնից առանձին։ Կան բազմաթիվ կրոնական համոզմունքներ և սնահավատություն՝ կապված մահացած մարդկանց ոգիների հետ։ Որպես կանոն, նրանք նկարագրում են մարդու հետմահու գոյությունը՝ կյանքը ոգու տեսքով։
Մի շարք կրոնական մշակույթներում համարվում է, որ մահացածի հոգին կարող է հանգչել (այսինքն հեռանալ այլ աշխարհ կամ ռեինկառնացվել), միայն եթե նա մտահոգված չէ որևէ բանով, և եթե մահացածի մարմինը թաղված է որոշակի կանոնների համաձայն։ Եթե դա այդպես չէ, ապա ոգին կարող է մնալ երկրի վրա (անտեսանելի և անսասան լինելով, բայց հնարավոր է, որ պահպանի ուրիշներին ընկալելու կամ նույնիսկ ազդելու ունակությունը) այնքան ժամանակ, մինչև անհետանան նրան մտահոգող երևույթները և մարդիկ, կամ մինչև մահացածի մարմինը թաղվի։ Մասնավորապես, ուղղափառ հավատալիքների համաձայն, մահացածի հոգին 40 օր ապրում է կենդանի մարդկանց մեջ, որից հետո հեռանում է մեկ այլ աշխարհ։ Սինտոյիզմի գաղափարների համաձայն, անիրավ մահվան պատճառով մահացածի ոգին բնակվելու է մարդկանց մեջ, քանի դեռ ողջ է հանցագործը, ինչպես նաև սինտոյիզմում հավատում են, որ մահացած ծնողների ոգիները պաշտպանում են տունը։
Կան մեթոդներ, որոնք, իբր, թույլ են տալիս մարդուն ժամանակավորապես լքել իր մարմինը ոգու տեսքով և տեղաշարժվել տարածության մեջ՝ դիտարկելով տեղի ունեցող իրադարձությունները։ Գիտնականների մեծ մասը թերահավատորեն է վերաբերվում նման հաղորդագրություններին։
Ոգիներ և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ ոգիները չեն պատկանում նյութական օբյեկտներին, ժամանակակից գիտությունը հնարավոր չի համարում դրանց ուսումնասիրությունը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Токарев С. А. Духи // Мифы народов мира. Энциклопедия: в 2-х т. Т. 1. — М.: Большая Российская энциклопедия, 2000. С. 413—414. — ISBN 5-85270-161-0
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Briggs, Katharine M. (1976). A Dictionary of Fairies. Harmondsworth, Middlesex: Penguin. էջ 381. ISBN 978-0-14-004753-0.
- ↑ «Մերձավոր Արևելք (I):Պատմություն, քաղաքականություն, մշակույթ». serials.flib.sci.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոգի (դիցաբանություն)» հոդվածին։ |
|