Իրանական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեֆյանների դարաշրջանի նկար

Իրանական մշակույթ (պարս․՝ فرهنگ یران‎), աշխարհի ամենահին մշակույթներից մեկը: Իր՝ աշխարհով մեկ գերիշխող, աշխարհաքաղաքական դիրքորոշման և մշակույթի շնորհիվ, Իրանն ուղղակիորեն ազդել է տարբեր ժողովուրդների և նրանց մշակույթների վրա, ինչպիսիք են՝ Իտալիայի, Մակեդոնիայի և Հունաստանի արևմուտքում, Ռուսաստանի հյուսիսում, Արաբական թերակղզու հարավում, և Հարավային ու Արևելյան Ասիայի արևելքում բնակվող ժողովուրդները:

Իրանի մշակույթը դրսևորվեց նաև մի քանի առանձնահատկություններով ինչպես Իրանի պատմության մեջ, այնպես էլ՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Փոքր Ասիայում և Միջագետքում:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանն ունի հարուստ արվեստ ամբողջ աշխարհում և իր մեջ ընդգրկում է գիտության տարբեր ճյուղեր, ներառյալ ճարտարապետությունը, գեղանկարչությունը, մանածագործությունը, խեցեգործությունը և վայելչագրությունը:

Իրանի արվեստն անցել է բազմաթիվ փուլեր: Իրանի էսթետիկան ակնհայտ է Աքեմենյան պետության մայրաքաղաքում՝ Պերսեպոլում, գտնվող քանդակի և Բիշապուրի խճանկարների մեջ: Իսլամական դարաշրջանն առաջ քաշեց արմատական փոփոխություններ արվեստի ոճերի և կիրառության մեջ:

Ղաջարիների դինաստիայի դարաշրջանը Իրանի դասական արվեստի վերջին փուլն էր, մինչ Մոդեռնիզմը ներմուծվել և տարածվել է գեղագիտության ավանդական դպրոցների էսթետիկայի վրա:

Լեզու և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհր Ալի (1800-1830 թվականներ)

Իրանի տարբեր շրջաններում խոսում են մի քանի լեզուներով: Հիմնական և ազգային լեզուն պարսկերենն է, որով խոսում են ողջ երկրում: Իրանի հյուսիս-արևմուտքում տարածված է ադրբեջաներենը, արևմուտքում՝ քրդերեն և լուրերեն, Կասպից ծովի ափամերձ շրջաններում՝ մազանդերեն և գիլաներեն, Պարսից ծոցի ափամերձ շրջաններում՝ արաբերեն, անմարդաբնակ և հեռավոր արևելքում՝ բելուդժիներեն, իսկ հյուսիսային սահմանի շրջաններում բնակվում են թուրքմեններ: Ավելի քիչ տարածված լեզուներն են թալիշերենը, վրացերենը, հայերենը և ադըղեական լեզուները:

Իրանի գրականությունը ներշնչել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեին, Ռալֆ Ուալդո Էմերսոնին և շատերին, այն հաճախ կոչվում է արժանավոր լեզու, որը ծառայում է պոեզիայի համար որպես խողովակ: Պարսկական բարբառով պարբերաբար խոսում են Չինաստանից մինչև Սիրիա-Ռուսաստան ընկած տարածաշրջաններում, հիմնականում՝ Իրանի սարահարթերում:

Իրանական մանրանկար

Ժամանակակից իրանական գրականության վրա ազդում է դասական պարսկական պոեզիան, բայց արտացոլում է ժամանակակից Իրանի առանձնահատկությունները, շատ հեղինակների, ինչպիսիք են՝ Houshang Moradi Kermani-ին և պարսիկ բանաստեղծ, գրող և լրագրող՝ Ահմադ Շամլուն[1]:

Իրանի կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրադաշտականությունն Իրանի ազգային կրոնն է եղել ավելի քան մեկ հազարամյակ՝ մինչև արաբական արշավանքները։ Զրադաշտականությունը մեծ ազդեցություն է ունեցել Իրանի փիլիսոփայության, մշակույթի և արվեստի վրա։

Արաբական արշավանքներից հետո Իրանի բնակչությունը կրոնափոխ եղավ՝ ընդունելով իսլամը[2]։

Այժմ, Իրանի բնակչության մոտ 98%-ը կազմում են մուսուլմանները, որոնցից շուրջ 89%-ը դավանում են շիա և սուննի ուղղություններին։

Բահայի հավատը դավանողներն Իրանում կազմում են ամենամեծ ոչ մուսուլման փոքրամասնությունը 300 000-ից ավել: Համաձայն բրիտանական հանրագիտարանի տվյալների Բահայի կրոնը հանդիսանում է ամենաերիտասարդ անկախ կրոնը[3]։ Նրանք արտացոլում են երկրում բնակվող ողջ էթնիկական բազմազանությունը[4]: Չնայած ամբողջ դիմադրությանը և հալածանքներին, որոնց հետ բախվել է բահայի համայնքն իր ստեղծման պահից, այն միշտ շարունակել է աճել որպես կենդանի և եռանդուն համայնք: Իրանի բահայիները մշտապես ձգտում են մեծ սիրով և խաղաղությամբ հաղթահարել իրենց համայնքի հանդեպ ձևավորված թյուրիմացությունները և նախապաշարմունքները, շարունակում են աշխատել ձեռք ձեռքի տված իրենց հայրենակիցների հետ միասին երկրի բոլոր մասերում:

Քրիստոնեության դավանողներն Իրանում կազմում են շուրջ 50,000 հայեր, 32,000 ասորիներ։ Փոքր թիվ են կազմում նաև մի շարք ազգեր։

Իրանում բնակվող քրիստոնյաները հիմնականում 19-20-րդ դարերում այդտեղ բնակվող քրիստոնյաների սերունդներն են։

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական տարին սկսվում է գիշերահավասարից։ Եթե աստղագիտական գիշերահավասարը լինում է միջօրեից առաջ, ապա այդ օրը համարվում է իրանական տարվա առաջին օրը։ Իրանական օրացույցը, որն Իրանի պաշտոնական օրացույցն է, ինչպես նաև մարդկային պատմության ամենաերկար ժամանակագրական արձանագրություններից մեկը, համարվում է արեգակնային օրացույց մեկնարկային կետով, որը համապատասխանում է իսլամական օրացույցին։ Իրանական աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ շաբաթվա հանգստյան օր է համարվում ուրբաթ օրը։ Կառավարության աշխատանքային օրերը համարվում են շաբաթ օրվանից մինչև չորեքշաբթի (ժամը 8-ից մինչև ժամը 4-ը)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. HOUSHMAND, Zara, "Iran", in Literature from the "Axis of Evil" (a Words Without Borders anthology), 978-1-59558-205-8, 2006, pp.1-3
  2. Shaul Shaked, From Zoroastrian Iran to Islam, 1995; and Henry Corbin, En Islam Iranien: Aspects spirituels et philosophiques (4 vols.), Gallimard, 1971-3.
  3. «Baha’i Faith | Definition, History, & Facts»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2019-07-30 
  4. «The Bahá’í Faith - The website of the worldwide Bahá’í community»։ www.bahai.org։ Վերցված է 2019-07-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]