Պարսկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարսկական թատրոն` թատերարվեստի տարրեր են պարունակել Իրանի հին ծիսակատարությունները։ Հիշատակություններ կան բազիգերների հին թատրոնի մասին, որ մոտ է եղել գուսանների արվեստին։ Կենցաղավարել են մնջախաղը, ստվերների և տիկնիկային թատրոնները։ 10-րդ դարին զարգացել են միստերիաները, որոնց գրառումներից 17-18 դարերին սկզբնավորվել է պարսկական ողբերգության թազիյե տեսակը։ Մինչև 10-րդ դարից 30-ական թվականին ներկայացումներ են տվել թափառաշրջիկ դերասանները՝ մասխա-րաբազները։

Թատրոների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին, Թեհրանում, պոլիտեխնիկական դպրոցին կից ստեղծվել է պալատական թատրոն, 1911-12 թվականին կազմակերպվել են Ազգային, 1917 թվականին՝ Իրանական կոմեդիայի թատրոնները, 1932 թվականին՝ թատրոն-ստուդիա (ղեկավար բեմանկարիչ Ս. Քերմանշահի). 1945-49 թվականին, Թեհրանում գործել է «Ֆիրդուսի» թատրոնը, 1963 թվականին ստեղծվել դրամատիկական ստուդիա։ Մշտական թատերախմբերից են՝ «Թատրոնն այսօր» (ղեկավար Մ. Ջաֆֆարի), «Ազգային» (ղեկավար Մ. Զավանմարդ) և Արվեստի ու մշակույթի մինիստրության խումբը։ Իրանի ճանաչված դերասաններից են՝ Մոստաֆա և Մախին Օսկույիները, Մոհամադ Ալի Քեշավարզը, Ռոհմեդին Իասրովին։ 1968-1969 թվականներին «Թալար մուզե» թատրոնում բեմադրվել են Ա. Օստրովսկու, Մ. Գորկու, Ա. Արբուզովի, Բ. Բրեխտի և արևմտաեվրոպական այլ դրամատուրգների պիեսները։ Թեհրանում գործում են նաե «Շահրիվարի 25-ի», «Քասրա», «Նասր», «Ջամեյե Բարբոդ», Մաշհադում՝ Ազգային թատրոն, Սպահանում՝ «Սեպա հան», Համադանում՝ «Բուալի» և այլ թատրոններ։

Հայ թատերական կյանքն Իրանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ թատերական կյանքն Իրանում սկզբնավորվել է 1879 թվականին՝ Թեհրանում (Մ. Փափազյանի նախաձեռնությամբ)։ 1880 թվականից ներկայացումներ են տրվել Թավրիզում, 1888 թվականից՝ Նոր Ջուղայում։ 1888 թվականին և 1890 թվականին Թավրիզում և Թեհրանում պիեսներ են բեմադրել Ս. և Ա. Սաֆրազյանները (այդ թվում «Պեպո»-ն՝ Ա. Փանվելյանի ադրբեջաներեն թարգմանությամբ)։ 10-րդ դարի սկզբին Իրանի հայաշատ քաղաքներում ներկայացումներ են տվել Թիֆլիսից, Բաքվից ժամանած հայկական թատերախմբերը (այդ թվում Աբելյան-Արմենյան թատերախումբը)։ 1919-1921 թվականներին Իրանում են աշխատել Սիրանույշը, Արմենյան ամուսինները, Ա. Հովհաննիսյանը։ Իրանի և իրանահայ թատրոնին մեծ ծառայություններ է մատուցել Վ. Փափազյանը (1934)։ Իրանում հայկակական թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են Մ. Թաշճյանը, Մ. Մարությանը, Ս. Արզումանյանը, Ռ. և Լ. Աթայանները, Մ. Մանուկյանը, Եֆբարը և ուրիշներ։ 1940-1950-ական թվականներին Թավրիզում գործել են «Շիրվանզադե», «Հ. Աբելյան», «Սասունցի Դավիթ», ինչպես և Դրամատիկական, Դրամա-օպերետային թատերախմբեր։ Թատերական կապերն ամրապնդելու գործում նշանակալից դեր են կատարել երգիչ, բանաստեղծ և դերասան Ա. Հովհաննիսյանը, Մ. և Ն. Մարվարյանները, է. Բալասանյանլը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 450