Մատերիա (ֆիզիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատերիա (լատին․՝ māteria, թարգմանաբար՝ «նյութ»), ֆիզիկայի հիմնական հասկացություններից մեկը, ընդհանուր տերմին, ժամանակի և տարածության պարունակության բազմություն, որն ազդում է նրա հատկությունների վրա։ Հանդիսանում է ֆիզիկայի ուսումնասիրման առարկա, որտեղ դիտարվում է որպես գիտակցությունից անկախ օբյեկտիվ իրականություն։

Մատերիայի հասկացությունը ֆիզիկայի տարբեր բաժիններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատերիայի սահմանումը ընդլայնվում էր գիտության տարբեր ոլորտների զարգացմանը զուգընթաց։ Հնում՝ դա օբյեկտներ էին, որոնց կարելի էր նկարագրել դասական հատկություններով (զանգված, ջերմաստիճան, բաժանելիություն և այլն)։ Նյուտոնի պատկերացումներում ժամանակը և տարածությունը ուսումնասիրվում էին առանձին։ Օպտիկայի, հատուկ և ընդհանուր հարաբերականության տեսության հասկացությունները կապվեցին գրավիտացիայի և ալիքների հետ։

Քվանտային ֆիզիկան, աստղաֆիզիկան և մեծ էներգիաների ֆիզիկան արտահայտում են այն ժամանակակից իմաստով և զբաղվում են մատերիայի նոր տեսակների ուսումնասիրմամբ[1]։

Մատերիայի հիմնական տեսակները։[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութ։
    • Համասեռ նյութ ՝բաղկացած է ադրոնների բազմությունից։
    • Հականյութ՝կազմված է հակամասնիկներից։
    • Նեյտրոնային նյութ՝ կաղմված է հիմնականում նեյտրոններից ևզուրկ է ատոմային կառուցվածքից։ Նեյտրոնային աստղերի հիմնական բաղադրիչը, ավելի մեծ խտւթյամբ, քան սովորական նյութը և ավելի նոսր ,քան քվարկ-գլյունային պլազման։

Դաշտը՝ ի տարբերություն նյութի, չունի ներքին դատարկություններ, օժտված է բացարձակ խտությամբ։

Այս օբյեկտները ներմուծվել են աստղաֆիզիկական և տիեզերական որոշ երևույթների բացատրման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эфир и теория относительности». Эйнштейн А. — Собрание научных трудов. В четырёх томах (1965—1967) Том 1. — С. 685.