Պավել Ֆլորենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Ֆլորենսկի
Pavel Florensky.jpg
Ծնվել էհունվարի 9 (21), 1882
ԾննդավայրԵվլախ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1937(1937-12-08)[1][2][3] (55 տարեկանում)
Մահվան վայրԼենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանMaster of Theology?
Մասնագիտությունմաթեմատիկոս, գյուտարար, ֆիզիկոս, փիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր, ճարտարագետ, քահանա, գրող և բանաստեղծ
ԱշխատավայրՍլավոնա-հունա-լատինական ակադեմիա
Pavel Florensky Վիքիպահեստում

Պավել Ալեքսանդրի Ֆլորենսկի (ռուս.՝ Павел Александрович Флоренский) (22 հունիսի 1882, Եվլախ, Ռուսական կայսրություն - 8 դեկտեմբերի 1937, աճյունը ամփոփված է Սանկտ Պետերբուրգում), ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1882 թվականին ներկայիս Ադրբեջանի Եվլախ քաղաքում։ Հայրը՝ Ալեքսանդր Իվանի Ֆլորենսկին (30.09.1850-22.01.1908) ծագում էր քահանայական տոհմից, սակայն եկեղեցու և հոգևոր կյանքի հետ կապը խզել էր և աշխատում էր որպես ինժեներ։ Մայրը՝ Օլգա (Սալոմե) Պավլովնա Սաֆարովան (Սաֆարյան) (25.03.1859-1951) ծագումով հին ղարաբաղյան տոհմից էր։ Ֆլորենսկու տատը Պաատովների տոհմից էր (Պաատաշվիլի)։ Ֆլորենսկիների ընտանիքը, ինչպես նաև հայ հարազատները, Ելիզավետպոլի նահանգում կալվածքներ ունեին, որտեղ խռովությունների ժամանակ թաքնվում էին տեղացի հայերը՝ փրկվելով կովկասյան թաթարների հարձակումներից։ Այս ձևով ղարաբաղցի հայերը կարողացել են պահպանել իրենց բարբառը և սովորույթները։ Ֆլորենսկին ուներ երկու եղբայր՝ Ալեքսանդրը և Անդրեյը, և չորս քույր՝ Յուլյան, Ելիզավետան, Օլգան և Ռաիսան։

1899 թվականին Ֆլորենսկին ավարտում է Թիֆլիսի երկրորդ գիմնազիան և ընդունվում Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ Համալսարանում ծանոթանում է Անդրեյ Բելու հետ, իսկ նրա միջոցով նաև Բրյուսովի, Բալմոնտի և Բլոկի։ Ուսանողական տարիներին տարվում է Վլադիմիր Սոլովյովի և վարդապետ Սերաֆիմի ուսմունքներով։ Համալսարանն ավարտելուց հետո Անտոն եպիսկոպոսի օրհնությամբ Ֆլորենսկին ընդունվում է Մոսկվայի հոգևոր ակադեմիա, որտեղ էլ որպես մագիստրոսական թեզ գրում է «Սյուն և հաստատություն ճշմարտության» (Столп и утверждение истины) աշխատանքը, որը արժանանում է Մակարևյան մրցանակի։ 1911 թվականին Ֆլորենսկին դառնում է հոգևորական։ 1912 թվականին նշանակվում է «Բանբեր աստվածաբանության» («Богословский вестник») ակադեմիական ամսագրի խմբագիր։

Ֆլորենսկին խորապես հետաքրքրված էր հայտնի դարձած սկանդալային «Բեյլիսի գործով» (Բեյլիսը հրեա էր, որ անարդարացիորեն մեղադրվում էր քրիստոնյա մանկահասակ երեխայի սպանության մեջ)։ Այս մասին Ֆլորենսկին մի շարք անանուն հոդվածներ է հրապարակում։ Նա համոզված էր, որ մեղադրանքը անարդարացի չէ և որ հրեաները օգտագործում էին քրիստոնյա երեխաների արյունը։ Ֆլորենսկին լրջորեն անհանգստացած էր հրեաների աճով և առաջարկում է նրանց բոլորին ամուլ դարձնել. նա այն կարծիքն ուներ, որ հրեայի արյան մեկ կաթիլն էլ բավական է, որպեսզի այդ գենը փոխանցվի հաջորդ սերունդներին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Кедров К. Бессмертие по Флоренскому./ В книгах։ «Параллельные миры». — М.։ АиФпринт, 2002; «Метакод» — М.։ АиФпринт, 2005. • Н. Валентини. П. А. Флоренский. • В. В. Розанов. «Сахарна. Отношение евреев к крови» — помимо указанного приложения, П. А. Флоренским написано «письмо с Кавказа», составляющее основу главы «Нужно перенести все дело в другую плоскость». • Павел Александрович. Биография

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]