Պարսիֆալ (օպերա)
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Երաժշտական դրամա |
Կոմպոզիտոր | Ռիխարդ Վագներ |
Լիբրետտոյի հեղինակ | Ռիխարդ Վագներ |
Լիբրետտոյի լեզու | գերմաներեն |
Սյուժեի աղբյուր | Վոլֆրամ ֆոն Էշենբախ. «Պարսիֆալ» |
Գործողությունների քանակ | 3 արար[1] |
Կերպարներ | Parsifal?, Kundry?, Gurnemanz?, Amfortas?, Klingsor?, Titurel?, Two Grail Knights?, Four Esquires?, Six Flowermaidens?, Q54998026? և Knights of the Grail? |
Ստեղծման տարեթիվ | 1877 |
Առաջնախաղի տարեթիվ | հուլիսի 26, 1882[1] |
Առաջնախաղի վայր | Բայրոյթ |
Կատալոգի համար | 111 |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
![]() |
Պարսիֆալ (գերմ.՝ Parsifal), Ռիխարդ Վագների օպերա (հանդիսավոր բեմական ներկայացում (Bühnenweihfestspiel)) երեք գործողությամբ։ Լիբրետտոն՝ հեղինակի։ «Պարսիֆալը» գերմանացի երգահանի վերջին ստեղծագործությունն է, գրվել է 1877-82 թթ. ընթացքում։ Առաջին անգամ բեմադրվել է Բայրոյթի թատրոնում՝ Բայրոյթի փառատոնի շրջանակներում 1882 թ. հուլիսի 26-ին։
Սեփական թատրոն ունենալուց հետո, Վագները ձեռնամուխ եղավ ստեղծագործական նոր աշխատանքի՝ «Պարսիֆալ» դրամա-միստերիայի ստեղծմանը, որը նրա ռեակցիոն գաղափարական վերասերման հանրագումարն էր։ «Պարսիֆալն» առաջին անգամ բեմադրվեց Բայրոյթում 1882 թվականին։ Վագների կտակի համաձայն՝ իր մահվանից հետո երեսուն տարվա ընթացքում «Պարսիֆալը» կարող էր կատարվել բացառապես Բայրոյթում։ Նա համարում էր, որ դա միակ վայրն էր, որն արժանի էր այդ «սրբությանը»։
«Պարսիֆալի» գաղափարը կարելի է ձևակերպել որպես մարդու բարոյական ինքնակատարելագործում. մարդ, որը ճանաչել է իմաստությունը քրիստոնեական կարեկցության միջոցով։ Այդպիսի գաղափարը համապատասխանում էր կոմպոզիտորի տվյալ շրջանի աշխարհայացքին, որն արտացոլվեց նաև 80-ական թվականների սկզբների նրա գրական գործերում։
Քրիստոնեության ջատագովությունն իր գեղարվեստական արտահայտությունը գտավ «Պարսիֆալում»։ Այն, ըստ էության, ոչ այնքան օպերա էր, որքան քրիստոնեական միստերիա, որը փոխադրվել էր թատրոնի բեմ՝ ամբողջությամբ լցված լինելով միստիկայով և կրոնական սիմվոլիկայով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ «Parsifal Synopsis»։ Seattle Opera House։ Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 11 (Section What is a Stage-Consecrating Festival-Play, Anyway?)
|
|