Տանհոյզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Տանհոյզեր
John Collier - Venusberg Scene from Tannhäuser.jpg
Տեսակ օպերա
Կոմպոզիտոր Ռիխարդ Վագներ
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
ՌիխարդՎագներ
Լիբրետտոյի
լեզու
գերմաներեն
Սյուժեի աղբյուր գերմանական միջնադարյան ավանդապատումներ
Առաջնախաղի վայր Դրեզդեն
Tannhäuser, Richard Wagner Վիքիպահեստում

Տանհոյզեր (Tannhäuser, ամբողջական անունը՝ Tannhäuser und der Sängerkrieg auf Wartburg / Տանհոյզերը և երգիչների մրցույթը Վարթբուրգում), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոն՝ հեղինակի, հիմնված գերմանական միջնադարյան ավանդապատումների վրա։ Տեքստը գրվել է 1842-43 թթ. ընթացքում, երաժշտությունը՝ 1843-45 թթ։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1845 թ. հոկտեմբերի 19-ին Դրեզդենի օպերային թատրոնում, որտեղ Վագները վարում էր գլխավոր դիրիժորի (կապելմայսթերի) պաշտոնը։ 1861 թ. Փարիզում օպերայի բեմադրության համար Վագները որոշ չափով այն վերամշակել է՝ հիմնականում ավելացնելով բալետային տեսարաններ առաջին գործողությունում։ Այսօր օպերայի ինչպես Դրզդենյան, այնպես էլ Փարիզյան տարբերակները հավասարապես ընդունված են՝ կատարվելով աշխարհի օպերային բեմերում։

Վագների 40-ական թվականների ստեղծագործական գագաթնակետը համարվում են «Տանհոյզեր» և «Լոհենգրին» օպերաները, որոնցով եզրափակվեց գերմանական օպերայի ասպետական-ռոմանտիկական այն գիծը, որի սկիզբը դրվել է Վեբերի «Էվրիանտա» օպերայով։ Միջնադարյան առասպելներից և ասքերից փոխառնված օպերայի սյուժեն հանդիսատեսին տեղափոխում է ֆիոդալա-ասպետական հեռավոր ժամանակները և պարունակում է որոշակի միստիցիզմ։ «Տանհոյզերում» ցուցադրվում է մարդկային, երկրային հողեղեն զգացմունքի ազատ արտահայտման համար պայքարը, որը հակադրում է քրիստոնեական ճգնավորական բարոյականությանը։«Տանհոյզերի» նախերգանքը, Տանհոյզերի և Վեներայի տեսարանը, Տանհոյզերի պատմությունը, քայլերգը պատկանում են 19-րդ դարի սիմֆոնիկ և օպերային երաժշտության բարձրագույն նվաճումներին և հաճախ են հնչում սովետական սիմֆոնիկ բեմահարթակներում։


«Տանհոյզերը» Փարիզում[խմբագրել]

Վագները 1861 թվականին Փարիզում բեմադրեց «Տանհոյզեր» օպերան։ Վագներին առաջարկվեց երկրորդ գործողության մեջ մտցնել բալետ՝ համաձայն ֆրանսիական «մեծ» օպերայի ավանդությունների։ Չկամենալով նահանջել իր գեղարվեստական սկզբունքներից՝ Վագները հրաժարվեց դրանից և բալետի փոխարեն երկրորդ գործողության մեջ, ընդարձակեց առաջին գործողությունը՝ մտածելով փարիզեցիներին բավարարել բալետային այդ տեսարանով։ Սակայն փարիզյան ազնվականության ներկայացուչիցները՝ «Ժոկեյ կլուբի» անդամները, եկան երկրորդ գործողության սկզբում և կազմակերպեցին կանխօրոք նախապատրաստված օպերայի ձախողումը։ «Տանհոյզերին» Փարիզում սուլեցին։ Սա հասարակական մեծ սկանդալ էր, որին արձագանքեց մասնագիտական և ընդհանուր մամուլը։