Ամուսնություն (օպերա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամուսնություն (այլ կիրառումներ)
Ամուսնություն գերմ.՝ Die Hochzeit | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Ռիխարդ Վագներ |
Լիբրետտոյի հեղինակ | Ռիխարդ Վագներ |
Գործողությունների քանակ | 3 |
Ստեղծման տարեթիվ | 1832 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 13, 1938 |
Առաջնախաղի վայր | Լայպցիգ, Neues Theatre |
Կատալոգի համար | 31 |
Հրատարակման տարեթիվ | 1912 |
«Ամուսնություն» (գերմ.՝ Die Hochzeit), գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների անավարտ օպերան։ Վագները 19 տարեկանում ավարտելով լիբրետոն՝ սկսել է աշխատել երաժշտության վրա 1832 թվականի երկրորդ կեսին։ Քույրը՝ Ռոզալին, որն ընտանիքի հիմնական աջակիցն ու խորհրդատուն էր, ընտրված թեմային բացասական գնահատական է տվել և գարշանք արտահայտել։ Վագները, չշարունակելով աշխատանքը, այրել է օպերայի լիբրետոն։
«Ամուսնություն» անավարտ օպերայից պահպանվել է միայն 3 հատված[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչքանով որ հայտնի է, լիբրետոն կապված է երիտասարդ կնոջ՝ Ադայի, Արինդալի հետ պարտադրված ամուսնության պատմության հետ։ Սա քաղաքական ամուսնություն էր, առանց սիրո որևէ նշույլի։ Հարսանիքի նախորդ գիշերը Ադայի սիրեցյալը՝ Կադոլտը, այցելում է նրան այն հույսով, որ կտեսնի ու վերջին գիշերը կլինի սիրելիի հետ։ Ադան, ցանկանալով պաշտպանել պատիվը, չի ընդունում նրա փաղաքշանքները, և այդ ընթացքում հարվածում է Կադոլտին, որն ընկնում է պատշգամբից և մահանում։ Վիշտն ու սերը այնքան մեծ են լինում Ադայի, որ Կադոլտի թաղման ժամանակ պառկում է սիրելիի մարմնի կողքին և մահանում։
Ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանված հատվածների (Ներածություն, Երգչախումբ, Սեպտետ) միակ տպագիր տարբերակի հրատարակումը Մայքլ Բելլինգինն է (1866–1925 թվականներ)[2]։ «Ամուսնություն» օպերան շատ քիչ երաժշտական ուսումնասիրությունների ու հետազոտությունների է ենթարկվել։ «Ադա» և «Արինդալ» անունները Վագները գլխավոր կերպարների համար հետագայում օգտագործել է նաև իր առաջին ավարտուն՝ «Փերիներ» օպերայում (1833)։ Հաշվի առնելով այս երկու օպերաների բովանդակային և տեքստային մի շարք ընդհանրությունները՝ հավանական է, որ անավարտ օպերան կամ հատվածներ տեղ են գտել մյուսում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|