Լատինական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լատինական գրականություն, Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների գրականությունը 5-րդ դարից հետո։ Զարգացել է լատիներենով և ունեցել է նույն դերը, ինչ բյուզանդական գրականությունը Արևելյան Եվրոպայի համար։ Կապող օղակ է հանդիսացել անտիկ և ազգային նոր գրականությունների միջև։ Միջնադարում գերակշռում էր կրոնական բովանդակությունը (արձակում՝ սրբերի վարքերը, «տեսիլքները», քարոզները, պոեզիայում՝ ուսուցանող (դիդակտիկ), էպոսը, լիրիկական հիմները և սեկվենցիաները, Վերածննդի շրջանում՝ աշխարհիկ բովանդակությունը անտիկ ժանրային ձևերի մեջ՝ ճառեր, նամակներ, էլեգիաներ, էպիգրամներ, դիպվածային ոտանավոր)։ Օգտվել է նաև ժողովրդական նյութերից, մշակել է բանահյուսական պատմողական սյուժեները և յուրացրել է ժողովրդական երգի ռիթմը[1]։

Անցել է զարգացման հետևյալ հիմնական շրջանները.

  1. «Մութ դարեր» - 6-8-րդ դդ.։
  2. «Կարոլինգյան (կամ վերգիլիոսյան) վերածնունդ» - 8-9-րդ դդ., Կառլոս Մեծի արքունիքին կից ստեղծվել է պոետներից, պատմիչներից կազմված «արքունական ակադեմիա»։
  3. «Օտտոնովյան (կամ հորացիոսյան-տերենտովյան) վերածնունդ» - 10-11-րդ դդ., կենտրոնը եղել են կայսերական արքունիքը և գերմանական եկեղեցիները։
  4. «Օվիդիոսյան վերածնունդ» - 11-12-րդ դդ., կենտրոնը տեղափոխվում է Ֆրանսիա։
  5. Ուշ միջնադարյան շրջան - 13-14-րդ դդ.։
  6. Ռենեսանս - 14-16-րդ դդ., լատինական գրականությունը սխոլաստներից անցնում է հումանիստների ձեռքը, տարածվում է հին դասականների պաշտամունքը, կենտրոնը տեղափոխվում է Իտալիա (Ֆ. Պետրարկա, Ջ. Բրաչոլինի) և Հյուսիսային Եվրոպա (Է. Ռոտերդամցի, Թ. Մոր
  7. Անկման շրջան - 17-րդ դարից լատինական գրականությունը անկում է ապրում, կատարվում են միայն պոետական վարժություններ (Ջ. Միլտոնից մինչև Ջ. Պասկոլի, գիտության մեջ՝ Բ. Սպինոզա, Ի. Նյուտոն, Մ. Լոմոնոսով, Գ. Սկովորոդա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան»։ էջ էջ 71 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]