Սիմեոն Մետաֆրաստես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեոն Մետաֆրաստես
հուն․՝ Συμεών Μεταφραστής
Symeon Metafrast.jpg
Ծնվել էմոտ 900
Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել էենթդ․ նոյեմբերի 28, 987
ՔաղաքացիությունLabarum of the Roman Empire (simple).png Բյուզանդական կայսրություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունգրող, վարքագիր, պատմաբան և ժամանակագիր
Գործունեության ոլորտՍրբախոսություն[1], գրականություն[1], աստվածաբանություն[1] և պատմություն[1]
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն
Commons-logo.svg Symeon Metaphrast Վիքիպահեստում

Սիմեոն Մետաֆրաստես (մոտ 900, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - ենթդ․ նոյեմբերի 28, 987), բյուզանդացի վարքագիր։

Ստեղծագործել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ Եղել է պետական գանձապահ (լոգոթետ)։ Կոստանդին VII Ծիրանածին կայսեր կարգադրությամբ կազմել է «Վարք սրբոց» («Սինաքսար») մեծածավալ ժողովածուն, որը բովանդակում է 148 սրբի կենսագրություն։ «Սինաքսար»-ը պարունակում է նաև Գրիգոր Լուսավորիչ վարքը, որը, փաստորեն, Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ի հունարեն թարգմանության համառոտությունն է։ Սիմեոն Մետաֆրաստեսին են վերագրում նաև բարոյախոսական ասույթների երեք ժողովածու (քաղված Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի և Մակարիոսի երկերից), իմացաբանական ճառեր, թղթեր, աղոթքներ և հոգևոր երգեր։ Բյուզանդացի նշանավոր փիլիսոփա Միքայել Պսելլոսը 11-րդ դարի կեսին գրել է ներբողյան Սիմեոն Մետաֆրաստեսին։ Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը սրբերի կենսագրությունները կազմելիս օգտվել է հունարեն բազմաթիվ վկայաբանություններից, այդ թվում նաև Սիմեոն Մետաֆրաստեսի աշխատությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 373 CC BY-SA icon 80x15.png


  1. 1,0 1,1 1,2 1,3 Czech National Authority Database