Ռեսուրսային անեծք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեսուրսային անեծք (անգլ.՝ resource curse, парадокс изобилия (անգլ.՝ paradox of plenty), сырьевое проклятие), հասկացություն տնտեսագիտության տեսության մեջ, որոշ երկրներ, որոնք ունեն բնական ռեսուրսների զգալի պաշար, ինչպես հաճախ համարվում է[1], տնտեսապաես պակաս զարգացած են, քան այն երկրները, որոնք ավելի քիչ բնական պաշարներ ունեն կամ ընդհանրապես չունեն[2]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրա հիմնական պատճառները կարող են լինել.

  • տնտեսության այլ սեկտորների մրցունակության անկումը, որը պայմանավորված է տվյալ երկիր այդ ռեսուրսի եկամտային հոսքից կախված դրամաշրջանառության հետ
  • համաշխարհային շուկայում ռեսուրսներից ստացված եկամուտների արագ փոփոխվելը
  • տնտեսության մեջ «հեշտ» փողերի ներհոսքը պետության կողմից ճիշտ չկառավարելը կամ կաշառակերությունը
  • տվյալ արտադրության սեկտորի իրական անհրաժեշտության կամ ռեալ մոտիվացիայի բացակայությունը, քանի որ հումքային եկամուտները թույլ են տալիս պահել որոշակի կայուն կենսամակարդակ պետության տնտեսության տվյալ ձևում (զարգացման բացակայություն և լճացում)
  • օգտակար հանածոների եկամուտը և գյուղատնտեսությունը`չոր մթերքի վաճառքով և փոքր մուլտիպլիկատորով: Եթե վաճառքի եկամտի չոր հումքը ներդրվում է վերամշակող արդյունաբերության մեջ (աճող, մեծ մուլտիպլիկատորով արտադրություն), ապա դա բերում է տնտեսական աճի: Եթե hումքային եկամուտներն արտահանվում կամ ծախսվում են շքեղության կամ սպառման միջոցների վրա, տնտեսության ոչ հումքային ճյուղերը, երկարաժամկետ ներդրումներից զրկվելով, սկսում են հետ մնալ: Առաջանում է գործազուրկ բնակչության ավելցուկ, որոնց պահանջարկը փակվում է հումքային արտահանման սուբսիդիաներով: Եթե սուբսիդիաները չեն բավականացնում, իջնում է ներքին պահանջարկը, իսկ եթե բավականացնում են, եկամուտները ծախսվում են ներմուծված ապրանքների վրա, քանի որ ներքին արտադրությունը դեգրադացիա է ապրում:

Հասկացության առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեսուրսային անեծք» տերմինը առաջին անգամ գործածել է Ռիչարդ Աուտը 1993 թվականին[3] այն ստեղծված իրավիճակը նկարագրելու համար, երբ բնական ռեսուրսներով հարուստ երկրները չեն կարողացել իրենց բնական պաշարները օգտագործել տնտեսական աճի համար և, հակառակ տրամաբանության, ունեցել են ավելի քիչ տնտեսական աճ, քան այն երկրները, որոնք ունեն շատ ավելի քիչ բնական ռեսուրսներ:

Սակայն ռեսուրսային անեծքի մասին սկսել են խոսել դեռևս 20-րդ դարի 80-ական թվականներին: Տարբեր, այդ թվում Ջ. Սաքսի և Ա. Ուորների աշխատություններում [4]:

Ռեսուրսային ավելցուկի և տնտեսական ցածր աճ ունեցող երկրների վառ օրինակ են նավթահանության արդյունաբերություն ունեցող երկրները: Այսպիսով, 1965—1998 թվականների Համախառն ազգային արդյունքի աճը ՆԱԵԿ-ի երկրներում միջինում իջել է 1,3 %- ով, մինչդեռ այլ զարգացող երկրներում այն կազմում է 2,2 %[5]:

Որոշ հեղինակներ պնդում են, որ արտասահմանյան օգնությամբ ստացած ֆինանսական միջոցները կարող են տնտեսության վրա թողնել ռեսուրսային անեծքի նման ազդեցություն[6]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաժամանակ պետք է նշել, որ շատ երկրներ, ունենալով մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ, կարող են հասնել բարձր մակարդակի բարեկեցության և ինդուստրիալ աճի: Այդպիսի երկրների շարքին կարելի է դասել բերքատու հողերով ամենահարուստ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան, ավելի քիչ չափով՝ Իսպանիան, Պարսից ծոցի շրջանում գտնվող որոշ երկրներ, Մալազիան, Բրունեյը, Նորվեգիան (նավթը, գազը Նորվեգիայում նույնպես հիդրոէներգիայի հարուստ աղբյուրներ են):

Մասնավորապես, Էրիկ Ռայները իր հայտնի «Ինչու են հարուստ երկրները հարստանում և ինչու են աղքատ երկրները մնում աղքատ» աշխատության մեջ ցույց է տալիս, որ նույնիսկ հարուստ բնական պաշարներ ունեցող աղքատ երկրների արատավոր շրջանը ոչ թե հենց ռեսուրսների հետ է կապված, այլ սպանիչ անդրադարձ ունեցող ճյուղերի մոնոարտադրության և համեմատական առավելության թեորիայի չարաշահումով:

Բացասական ազդեցություններ և պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆլիկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պաշարները կարող են հասարակության մեջ կոնֆլիկտներ հրահրել, որտեղ տարբեր խմբեր պայքարում են այդ բնական պաշարները տնօրինելու համար (վերակողմորոշված դիրքորոշում): Այդ բախումը երբեմն բացահայտ է լինում՝ դրսևորվելով որպես անջատողական բախում այն տարածաշրջաններում, որտեղ կան ռեսուրսներ (օրինակ, այնպես, ինչպես նավթահանող Անգոլայի Կաբինդա շրջանում), սակայն հաճախ այդ բախումներն ընդունում են թաքնված ձևեր, ինչպես օրինակ՝ պայքար նախարարությունների և դեպարտամենտների համար, որը թույլ է տալիս ստանալ բյուջետային միջոցներ, որն էլ բերում է պետական կառավարման էֆեկտիվության նվազման:

Առանձնացնում են բնական ռեսուրսների և սպառազինված կոնֆլիկտների հետևյալ հիմնական փոխազդեցության տիպերը: Առաջին հերթին՝ ռեսուրսային անեծքի ազդեցությունները վատ են ազդում պետական կառավարման որակին, պետությունը խոցելի են դարձնում կոնֆլիկտների նկատմամբ, որոնք պայմանավորված են այլ գործոններով: Երկրորդ, կոնֆլիկտներն են, որոնք ծագում են անմիջականորեն ռեսուրսների օգտագործման և վերահսկողության շուրջ: Երրորդ, կոնֆլիկտին մասնակցող մի կողմի ռեսուրսից ստացած եկամտի ստացումը նպասում է, որ կոնֆլիկտն էլ ավելի խորանա[7]:

Գիտական հետազոտությունների մեջ անընդհատ մատնանշվում է այն փաստը, որ այն երկրում, որտեղ առաջնային ռեսուրսի արտահանման ծավալը կազմում է ՀՆԱ-յի նորմայի25 %-ը, կոնֆլիկտի առաջացման հավանականությունը 33 % է, իսկ ՀՆԱ-յի 5 % արտահանման ծավալ ունենալու դեպքում իջնում է մինչև 6 %[8][9]:

Հարկադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայուն իրավիճակներում, երբ հասարակությունը կախում չունի ռեսուրսներից, կառավարությունը հարկում է քաղաքացիներին, որոնք էլ, իրենց հերթին, պահանջում են էֆեկտիվ և պատասխանատու կառավարում: Այդ փոխազդեցությունը դարձել է մի յուրատեսակ «հասարակական պայմանագրի» ձև կառավարության և քաղաքացիների միջև: Այն երկրների կառավարությունը, որոնց տնտեսությունը հիմնված է բնական պաշարների վրա, անհրաժեշտություն չունի իր քաղաքացիներին հարկելու, քանի որ երկիրն ունի եկամտի սեփական երաշխավորված աղբյուր: Այդ պայմաններում հասարակական պայմանագիրը չի գործում, քանի որ կառավարությունն իրեն պարտական չի զգում երկիրն էֆեկտիվորեն կառավարելու: Բացի այդ, բնական ռեսուրսներից շահույթ ստացող խմբավորումը էֆեկտիվ պետական ինստիտուտները և քաղաքացիական հասարակությունը կարող է դիտել որպես իր բարեկեցության սպառնալիք և գիտակցված կարող է խոչընդոտել դրանց կայացմանը:

Արդյունքում այդ պետությունը վատ է կատարում իր անմիջական պարտականությունները և կարող է խոչընդոտել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ դրա համար օգտագործելով բնական ռեսուրսներից ստացված եկամուտները: Այն երկրները, որոնց տնտեսությունը կախված է բնական ռեսուրսներից, հիմնականում միտում ունեն ավելի ամբողջատիրական, կոռումպացված լինելու և վատ են կառավարվում:

Հոլանդական հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդական հիվանդությունը այն տնտեսական երևույթն է, որի ժամանակ բնական ռեսուրսների արտահանումից ստացված մեծ եկամուտները բացասական ազդեցություն են ունենում տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա՝ տվյալ երկրի ազգային արժույթի փոխարժեքը դառնում է ավելի ուժեղ՝ համեմատած այլ ազգերի արժույթների հետ: Սա բերում է նրան, որ արտահանումը դառնում է ավելի թանկ այլ երկրների կողմից գնելու համար և ներկրումը ավելի էժան է դառնում, ինչն էլ բերում է այս հատվածների առավել քիչ չափով մրցունակ լինելուն:

Բացի այդ, ռեսուրսի արտահանման հետ կապված բյուջետային եկամուտների մեծացումը հաճախ բերում է պետական ծախսերի մեծացման (առողջապահության, պաշտշանության և այլ), ինչը բերում է իրական փոխարժեքի և աշխատավարձի բարձրացման:

Վերամշակող սեկտորում վերջնական նվազումը և , որպես հետևանք, բնական ռեսուրսներից էլ ավելի շատ կախում ունենալը տնտեսությունը դարձնում է խոցելի բնական ռեսուրսների շուկայի անբարենպաստ պայմանների նկատմամբ:

Եկամուտների տատանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային շուկայում բնական ռեսուրսների գները կարող են տատանավել: Օրինակ՝ նավթի հումքի 1 բարելի գինը 1998–1999 թթ. ընթացքում 10 $-ից աճել է մինչև 140 $, իսկ 2008 թ., և 2009 թ. սկզբին իջել է 50 $-ի:

եթե պետական բյուջեի եկամուտները ձևավորվում են հիմնականում բնական ռեսուրսների արտահանման հիման վրա (օրինակ, ԱՄՀ տվյալների համաձայն՝ Անգոլայի արտահանման 99,7 %-ը 2005 թվականին կազմել են նավթը և ալմաստը), այդ տատանումները քաոսային իրավիճակ են ստեղծում պետբյուջեում: Դրա հետ կապված՝ տնտեսական կլիմայի տատանումները երկրում բերում են պայմանագրերի զանգվածային խզումների:

Ավելորդ փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ պետությունը զգալի եկամուտների է սպասում հետագայում, ուստի սկսում է պարտքեր կուտակել նույնիսկ բնական ռեսուրսներից ստացած մեծ եկամուտներ ունենալու դեպքում: Դա խրախուսվում է, քանի որ, իրական փոխարժեքի ամրակայումը, կապված կապիտալի ներհոսքի կամ հոլանդական հիվանդության հետ, բերում է տոկոսադրույքի վճարի իջեցման: Երկրի բնական ռեսուրսները օգտագործվում են որպես գրավ՝ մեծացնելով վարկի հնարավոր չափերը: Այնուամենայնիվ, համաշխարհային շուկայում ռեսուրսների գնի իջեցման և փոխարժեքի անկման դեպքում կառավարությունն ավելի քիչ միջոցներ է ունենում ավելի թանկ պարտքը վճարելու համար: Օրինակ՝ մի շարք նավթով հարուստ երկրներ, ինչպիսին Նիգերիան և Վենեսուելան են, 20-րդ դարի 70-ական թվականների նավթային բումի ժամանակներքին փոխառություններում ցուցադրեցին բարձր աճ, սակայն, երբ նավթի գները 80-ականներին իջան, բանկերը դադարեցին փոխառություններ տրամադրել, որն էլ բերեց կառավարության առկա պարտքերը վճարելու անկարողության:

Կոռուպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական ռեսուրսներով հարուստ երկրներում հաճախ որպես իշխանությունը պահելու պարզ միջոց է ներկայանում հարստությունը արտոնյալ որոշակի սեկտորի վերաբաշխելը: Ուստի չի վարվում կայուն, տնտեսական աճը բարձրացնելուն ուղղված տնտեսական քաղաքականություն: Բնական ռեսուրսներից ստացված հսկայական եկամուտները ծախսվում են քաղաքական կոռուպցիայի վրա: Այդ պարագայում կառավարությունը անհրաժեշտ չի համարում ձևավորել ինստիտուցիոնալ կառավարման համակարգ, որը կկարգավորի տնտեսության հետ մնացող ճյուղերը: Ինչի արդյունքում էլ տնտեսության մնացած ճյուղերը չեն զարգանում[10]:

Դիվերսիֆիկացիայի պակասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական դիվերսիֆիկացիայի զարգացումը կարող է դանդաղել կամ կանգնել բնական ռեսուրսների բարձր եկամտաբերության հետ կապված: Դիվերսիֆիկացիայի ձեռնարկված քայլերը շատ հաճախ իրենցից ներկայացնում են գլոբալ հասարակական ծրագրեր,որոնք կարող են սխալ կազմվել և վատ կառավարվել՝ կրկին բերելով ռեսուրսների վերատնօրինման:

Նույնիսկ այն պարագայում, երբ իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բախվում են այն խնդրին, որ մասնավոր սեկտորը ավելի մեծ շահույթ ունի, քան ցանկացած մեկ այլ սեկտոր:

Դրա հետ կապված՝ ռեսուրս արտահանող երկրների կախվածությունը մասնավոր սեկտորից ժամանակի ընթացքում աճում է: Չնայած նրան, որ տվյալ սեկտորը զգալի հոսքեր է ապահովում, այն համեմատաբար քիչ աշխատատեղեր է ապահովում և հաճախ գործունեություն է ծավալում որպես առանձնացված անկլավ՝ գրեթե չհարաբերակցվելով տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Մարդկային կապիտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ աղքատ երկրներում վերամշակող արդյունահանության աշխատավարձը գերազանցում է այլ սեկտորների տված աշխատավարձին: Դա գրավում է պակաս տաղանդավոր մարդկանց մասնավոր պետական սեկտորից՝ բացասացաբար անդրադառնալով վերջինների վրա, քանի որ զրկում է դրանց բարձր որակավորում ունեցող մասնագետներից:

Ռեսուրսային անեծքի մյուս հնարավոր ազդեցությունը երկրից մարդկային կապիտալի հնարավոր արտահոսքն է: Բնական ռեսուրսների արտահանումով զբաղվող պետությունները կարող են թերագնահատել կրթության դերը, քանի որ դրա անհաժեշտությունը անմիջականորեն չեն զգում: Եվ հակառակը՝ ռեսուսներով ոչ հարուստ երկրները, օրինակ՝ Թայվանը, Սինգապուրը և Հարավային Կորեան մեծ ջանքեր են գործադրում կրթության զարգացման վրա, որն էլ նրանց տնտեսական հաջողության գրավականներից մեկն է:

Պետք է նշել, որ այդ հետևությունը հիմնվում է մի քանի աշխատությունների վրա. Դրանցից մեկում[11] ապացուցվում է , որ բնական ռեսուրսները համեմատաբար հեշտ են գեներացվում և գործածվում են կրթության զարգացման համար:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Huffington Post предрек России «проклятие ресурсов»
  2. Владислав Иноземцев (20.02.2016)։ «Вредная привычка: можно ли избавиться от нефтяной зависимости?»։ РосБизнесКонсалтинг։ Վերցված է 2016-02-20։ «Идея «сырьевого проклятия», или тезис о том, что значительные запасы природных ресурсов тормозят экономическое развитие страны, вошла в научный оборот с легкой руки Джеффри Сакса и Эндрю Уорнера в середине 1990-х годов (Sachs, Jeffrey and Warner, Andrew. Natural Resource Abundance and Economic Growth, Cambridge (Ma.): NBER Working Paper 5398, Dec. 1995).» 
  3. Auty Richard M. (1993)։ Sustaining Development in Mineral Economies: The Resource Curse Thesis։ London: Routledge 
  4. Sachs, J.D., Warner, A.M. Natural resource abundance and economic growth. //NBER Working Paper 5398, 1995.
  5. Gylfason, T. Natural resources, education and economic development // CEPR Discussion Paper 2594, 2000.
  6. Djankov, M., Reynal-Querol The curse of aid. — 2005. — Archived 2007-06-16 at the Wayback Machine.
  7. Le Billon P. Fuelling War: Natural Resources and Armed Conflicts, Adelphi Paper 373, IISS & Routledge, 2006.
  8. Natural resources and violent conflict: options and actions. // Eds. Ian Bannon and Paul Collier. World Bank, 2003.
  9. Collier P. Natural Resources, Development and Conflict: Channels of causation and Policy Interventions // World Bank, April 28, 2003.
  10. Damania, R., Bulte, E. Resources for Sale: Corruption, Democracy and the Natural Resource Curse / Univ. of Adelaide — 2003. — «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-06-ին։ Վերցված է 2009-12-17 
  11. Stijns, J.-P. Natural resource abundance and human capital accumulation. // World Development, 2006. — Vol. 34. — № 6. — P. 1060—1083.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]