Ընկերության պարադոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարզ սոցիալական գրաֆ, որտեղ արտացոլված է ընկերության պարադոքսը․ գրեթե բոլորը (բացի Ժոզեն և Ժանը) ավելի քիչ ընկեր ունեն, քան իրենց ընկերների ունեցած միջին ընկերների քանակը։

Ընկերության պարադոքս (անգլ.՝ Friendship paradox), երևույթ, ըստ որի, որպես կանոն, մարդկանց մեծամասնությունն ավելի քիչ ընկեր ունի, քան միջինում իրենց ընկերը[1][2][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևույթը հայտնաբերել է Նյու Յորքի պետական համալսարանի սոցիոլոգ Սքոթ Ֆելդը 1991 թվականին, երբ ուսումնասիրում էր սոցիալական ցանցերը[1]։

Պարադոքսը ճիշտ է նաև ավելի նեղ իմաստով սոցիալական ցանցերի համար, հատկապես՝ համացանցային սոցիալական ցանցերի։ Օրինակ՝ 2012 թվականին այն հաստատվեց Կոռնելի համալսարանի գիտնականների կողմից, որոնք վերլուծեցին Ֆեյսբուքի 721 միլիոն օգտատերի[5]։ Գիտնականները պարզեցին նաև, որ այս պնդումը ճիշտ է Թվիթերի օգտատերերի 98%-ի համար[6]։

Չնայած վարկածի ակնհայտ պարադոքսալ լինելուն՝ այն ստացվում է գրաֆների տեսության և հավանականության տեսության հիմնարար սկզբունքներից, որը կիրառվում է սոցիալական գրաֆի դեպքում[2]։

Մասնավորապես, պարադոքսը կարելի է բացատրել ընտրանքի տեղաշարժումով, որտեղ մեծաքանակ կապեր ունեցող անձինք ավելի մեծ հավանականություն ունեն հայտնվել ընկերների շարքում։

Նմանատիպ դիտարկում կարելի է կատարել նաև այլ փոխկապված համայնքների դեպքում։ Օրինակ՝ մարդկանց մեծամասնության սեռական զուգընկերները միջինում ունեցել են ավելի շատ սեռական զուգընկերներ, քան հենց իրենք[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Feld, Scott L. (1991), «Why your friends have more friends than you do», American Journal of Sociology, 96 (6): 1464–1477, doi:10.1086/229693, JSTOR 2781907.
  2. 2,0 2,1 «Друзья по болезни: Парадокс дружбы» (ռուսերեն). Популярная Механика. 2010 թ․ սեպտեմբերի 20.
  3. «Как парадокс дружбы делает ваших друзей лучше, чем вы» (ռուսերեն). QWRT. 2014 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Анатолий Ализар (2015 թ․ սեպտեմբերի 6). ««Парадокс инспекции» встречается повсюду» (ռուսերեն). Geektimes.ru.
  5. J.P. (2013 թ․ ապրիլի 22). «Why are your friends more popular than you?» (ռուսերեն). The Economist..
  6. Kristina Lerman Nathan O. Hodas, Farshad Kooti (2013). «Friendship Paradox Redux: Your Friends Are More Interesting Than You» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Kanazawa, Satoshi (2009), «The Scientific Fundamentalist: A Look at the Hard Truths About Human Nature», Psychology Today, Արխիվացված օրիգինալից 2009-11-07-ին, Վերցված է 2016-08-20-ին {{citation}}: |contribution= ignored (օգնություն).
  8. Burkeman, Oliver (30 January 2010), «This column will change your life: Ever wondered why your friends seem so much more popular than you are? There's a reason for that», The Guardian.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Strogatz, Steven (2012 թ․ սեպտեմբերի 17). «Friends You Can Count On». New York Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.