Հիդրոստատիկական պարադոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Hydroparadox2.jpg
Հիդրոստատիկ ճնշումը կախված չէ անոթի ձևից։ Նույն սյան և նույն հատակի մակերեսի դեպքում անոթներում ճնշումը նույնն է։

Հիդրոստատիկական պարադոքս, ոչ գլանաձև անոթում լցված հեղուկի կշիռը հավասար չէ անոթի հատակին ազդող հեղուկի ճնշման ուժին։ Եթե միևնույն հեղուկը լցված է հիմքի հավասար մակերես ու տարբեր երկրաչափական ձև ունեցող անոթների մեջ և հեղուկի բարձրությունը բոլոր անոթներում նույնն է (զանգվածները տարբեր են), ապա անոթների հատակին հեղուկի ճնշման ուժը միևնույնն է և հավասար նույն հիմքով գլանաձև անոթում լցված հեղուկի կշռին։ Հիդրոստատիկական պարադոքսը բացատրվում է այսպես, հավասարակշռության մեջ գտնվող հեղուկի հիդրոստատիկական ճնշումը ուղղված է անոթի պատի յուրաքանչյուր կետին տարված նորմալով, հետևապես թեք պատերին ազդող ճնշման ուժը միշտ կունենա ուղղաձիգ բաղադրիչ։ Դեպի վեր լայնացող անոթում այդ բաղադրիչը հավասարակշռում է ավելցուկային հեղուկի ծավալի կշիռը, իսկ նեղացող անոթում՝ պակասող հեղուկի ծավալի կշիռը (գլանի նկատմամբ)։ Հիդրոստատիկական պարադոքսը հայտնաբերել է Բ. Պասկալը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 400 CC BY-SA icon 80x15.png