Jump to content

Էվատլոսի սոֆիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էվատլոսի սոֆիզմ (Էվատլոսի պարադոքս, Պրոտագորասի պարադոքս, «Պրոտագորաս և Էվատլոս» պարադոքս), հին հունական ծագում ունեցող սոֆիզմ (տրամաբանական պարադոքս)։ Այս պարադոքսը պատկերվում է կիսալեգենդային օրինակով։

Դատավարություն Պրոտագորասի և Էվատլոսի միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույն սոփեստ Պրոտագորասի մոտ ոմն Էվատլոս (Էվաֆլ, հին հունարեն՝ Εὔαθλος) սովորում է սոփեստություն, ներառյալ դատական պերճախոսություն։ Նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Էվատլոսը պետք է 10 հազար դրախմա վճարեր պարապմունքների համար միայն այն ժամանակ, երբ նա շահեր իր առաջին դատը[1]։

Սակայն ուսումն ավարտելուց հետո Էվատլոսը չի մասնակվում դատավարության։ Արդյունքում նա իրեն ազատված է համարում ուսման վարձից։ Սա բավական երկար է տևում, Պրոտագորասի համբերության բաժակը լցվում է, և նա ինքն էլ դատական հայց է ներկայացնում իր աշակերտի դեմ։ Այսպիսով, պետք է տեղի ունենար Էվատլոսի առաջին դատավարությունը։

Պրոտագորասը բերում է հետևյալ փաստարկը. «Ինչպիսին էլ լինի դատարանի որոշումը, Էվատլոսը ստիպված կլինի վճարել։ Նա կամ հաղթում է իր առաջին դատավարությունը, կամ պարտվում։ Եթե հաղթի, կվճարի ըստ պայմանագրի, եթե պարտվի՝ դատարանի որոշմամբ»։

Էվատլոսն առարկում է. «Ոչ մի դեպքում չպետք է վճարեմ։ Եթե հաղթեմ, ուրեմն պարտավոր չեմ վճարել դատարանի որոշմամբ, եթե պարտվեմ եմ՝ ըստ պայմանագրի»։

Գելլիուսի տարբերակում դատավորները հրաժարվում են այս հարցի վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ վախենում էին, որ ցանկացած որոշում կհակասի ինքն իրեն[2]։

Պրոտագորասը, ըստ ոչ լիովին հավաստի տեղեկությունների, այս դեպքին է նվիրել «Վճարման դատավարություն» չպահպանված էսսեն։

Հնագույն ժամանակների հեղինակներից այս պատմությունն առավել մանրամասն ներկայացրել է Ավլուս Գելլիուսը[3]։ Մասամբ դրան անդրադարձել է Դիոգենես Լայերտացին[4]։

Պարադոքսի վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվատլոսի սոփիզմն իր տրամաբանական կառուցվածքով նման է որոշ այլ սոփիզմների, մասնավորապես՝ «Կոկորդիլոս» սոփիզմին։

Շատ տրամաբանողներ առաջարկել են այս խնդրի լուծումները։ Օրինակ, Լայբնիցն իր «Ուսումնասիրություն իրավաբանական բարդ գործերի մասին» (լատին․՝ Disputatio Inauguralis de Casibus Perplexis in Jure) դոկտորական ատենախոսության մեջ ասել է, որ այս դեպքը սխալմամբ որակվում է որպես պարադոքսալ, այն կարող է լուծվել հռոմեական իրավունքի շրջանակներում (Corpus iuris civilis): Դատարանը պետք է մերժի Պրոտագորասին, քանի որ Էվատլոսն այդ ժամանակ դեռևս ոչ մի գործ չէր շահել։ Բայց Պրոտագորասը կարող է գումար պահանջել դատավարությունից հետո, քանի որ Էվատլոսն արդեն շահել է իր առաջին գործը։ Միևնույն ժամանակ, դատարանի առաջին որոշումը չի խանգարի Պրոտագորասին գումար ստանալ, քանի որ առաջին որոշումից հետո իրավիճակը փոխվել է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. По свидетельству Квинтилиана (III, 1, 10)
  2. 2,0 2,1 Bettine Jankowski The Rhetor's Dilemma: Leibniz's Approach to an Ancient Case // Past and Present Interactions in Legal Reasoning and Logic / edited by Matthias Armgardt, Patrice Canivez, Sandrine Chassagnard-Pinet. — Springer, 2015. — С. 100-101. — 275 с.
  3. Aulus Gellius. Noctes Atticae. V, 10. (англ.: Attic Nights. V, 10 Արխիվացված 2020-02-18 Wayback Machine.)
  4. «О жизни, учениях и изречениях знаменитых философов. IX, 56». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ивин А. А. Логика: Учебное пособие. — 2-е изд. — М.: Знание, 1998. — С. 201—202.
  • Маковельский, Александр Осипович История логики. — М., 1967. — С. 53.
  • Лисанюк Е.Н., Микиртумов И.Б. Дело «Протагор versus Эватл» принять нельзя отклонить // Человек познающий, человек созидающий, человек верующий // Сб. ст. Ред. Кол. Ю. Н. Солонин (пред) и др. – СПб, Изд-во СПбГУ, 2009. (Вестник СПбГУ. Министерство образования и науки РФ. Спец. Вып) С. 85-97
  • Светлов В. А. О разрешимости одного неразрешимого спора, или Следовало ли Протагору подавать в суд на Еватла //Философские науки. — 1992. — № 2.
  • Ахвледиани А.Н. Гносеологический анализ возможных решений древнегреческого парадокса «Тяжбы Протагора с Эватлом» // ΣΧΟΛΗ 4.2 (2010) 291–297
  • Lisanyuk E. Why Protagoras Gets Paid Anyway: a Practical Solution of the Paradox of Court // ΣΧΟΛΗ 11.1 (2017) 61-77