Բուրիդանի ավանակ

Բուրիդանի ավանակ (լատին․՝ Asinus Buridani inter duo prata՝ Բուրիդանի ավանակը երկու մարգագետինների արանքում), ֆրանսիացի Ժան Բուրիդանի անվամբ կոչված փիլիսոփայական պարադոքս, չնայած, որ հայտնի է եղել դեռևս Արիստոտելի աշխատություններից։ Պարադոքսի հարցն է, թե ի՞նչ ընտրություն է անելու ավանակը, որը գտնվում է երկու հավասարապես գայթակղիչ խոտի դեզերի միջև։
Բուրիդանը որևէ տեղ չի հիշատակել սրա մասին, բայց անդրադարձել է նման թեմայի, պաշտպանելով բարոյական դետերմինիզմի դիրքերը՝ երբ մարդ ընտրության առաջ կանգնած պետք է ընտրի առավելագույն բարիքը։ Բուրիդանը գտնում է, որ ընտրությունը կարող է դանդաղել յուրաքանչյուր ընտրվող առարկայի գնահատման ընթացքում։
Հետագայում այլ գրողներ չափազանցրել են այս տեսակետը, բերելով ավանակի և հավասարապես հասանելի և լավ խոտի դեզերի օրինակը։ Նրանք պնդում էին, որ ավանակը չկարողանալով ընտրություն անել, չի ուտի և սովից կսատկի։ Այս վարկածը մեծ տարածում է ստացել Լայբնիցիի շնորհիվ[1]։
Ըստ խնդրի տրամաբանության կարելի է եզրակացնել, որ ավանակը սովից չի սատկի, թեև չենք կարող վստահաբար ասել, թե որ դեզը կընտրի։ Ուտելիքից հրաժարվելը նույնպես կարելի է ընտրություն հաշվել։ Այսպիսով երեք ընտրությունից (աջ դեզը, ձախ դեզը և սովամահությունը) ամենավատը երրորդն է, և հետևաբար ավանակը դա չի ընտրի[2]։
Խնդրի որոշ մեկնություններում դիտարկվում է իրադրության հավանական փոփոխությունը՝ միացնելով երկու դեզերը երկճյուղումը (դիխոտոմիա) կորչում է[3]
![]() |
Երեք օր հետևում էին նրան առևտրականն ու Բուրիդանը։ Հավանաբար երեքն էլ սովից կմեռնեին, եթե արևտրականը երկու դեզերը չմիացներ։ | ![]() |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Columbia Encyclopedia (6th ed.)։ 2006
- Knowles, Elizabeth (2006)։ The Oxford Dictionary of Phrase and Fable
- Mawson, T.J. (2005)։ Belief in God։ New York, NY: Oxford University (Clarendon) Press։ էջ 201
- Rescher, Nicholas (1959/60)։ «Choice Without Preference: A Study of the History and of the Logic of the Problem of "Buridan’s Ass"»։ Kant-Studien 51: 142–75
- Zupko, Jack (2003)։ John Buridan: Portrait of a Fourteenth-Century Arts Master։ Notre Dame, Indiana: University of Notre Dame Press։ էջեր 258, 400n71
- Ullmann-Margalit E., Morgenbesser S. (1977)։ «Picking and Choos-ing»։ Social Research 44: 757–785
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Vassiliy Lubchenko (August 2008)։ «Competing interactions create functionality through frustration»։ Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 105 (31): 10635–6։ PMC 2504771։ PMID 18669666։ doi:10.1073/pnas.0805716105
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Лейбниц Г. В. Опыты теодицеи о благости Божией, свободе человека и начале зла. Соч. в 4 т., т.4. — М.: Мысль, 1989, с. 159 (ռուս.)
- ↑ Amartya Sen Chapter 6. Rationality and Uncertainty // Rationality and Freedom. — Harvard University Press, 2004. — P. 229. — 736 p. — ISBN 0674013514, 9780674013513(անգլ.)
- ↑ Н. А. Пашковская, И. П. Гудзик, В. А. Корсакова ГДЗ. Решебник по русскому языку. 6 класс.[1] Archived 2015-02-25 at the Wayback Machine.