Jump to content

Խնայողության պարադոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնայողության պարադոքս, տնտեսագիտության պարադոքս։ Պարադոքսը նշում է, որ ինքնավար խնայողությունների աճը հանգեցնում է համախառն պահանջարկի նվազեցման, հետևաբար նվազում է նաև համախառն արտադրանքի ծավալը, որն էլ ի վերջո պատճառ է դառնում ընդհանուր խնայողությունների նվազման։ Նեղ իմաստով պարադոքսը այն է, որ ընդհանուր խնայողությունների մակարդակը նվազում է, քանի որ զուգահեռաբար աճում է փորձերը՝ ավելացնելու խնայողությունների ծավալը, իսկ լայն իմաստով խնայողությունների աճը կարող է վնասակար լինել տնտեսության համար[1]։ Խնայողության պարադոքսը հերքում է կոմպոզիացիայի կեղծիք հասկացությունը, նշելով, որ ոչ բոլոր դեպքերում է, երբ գաղափարը տեղին է առանձին մասերի տեսանկյունից, այն պետք է արդիական լինի ամբողջի համար։ Խնայողության պարադոքսի վերաբերյալ պնդման համաձայն, իրականում առանձին վերցված անհատական խնայողությունների աճը կարելի է դիտարկել դրական միտում տնտեսության զարգացման տեսանկյունից, սակայն կոլեկտիվ խնայողությունները կարող են հանգեցնել բացասական հետևանքների տնտեսության ներսում։

Այս մասին խոսվել էր դեռևս 1714 թվականին, «Մեղուների առակ»-ում[2] և նմանատիպ այլ ստեղծագործություններում[3][4]։ Սակայն վերջինս հասարակության առավել լայն հատվածների փոխանցվել է Ջոն Մեյնարդ Քեյնսի կողմից և հանդիսանում է քեյնսական տնտեսագիտության գաղափարախոսության կենտրոնական բաղադրիչներից մեկը։ 1940-ական թվականներից ի վեր այն մաս է կազմում նաև հիմնական տնտեսագիտության տեսության։

Պարադոքսի վերաբերյալ փաստարկների հիմքում ընկած է այն դիտարկումը, որ հավասարակշռության պայմաններում ընդհանուր եկամուտների ծավալը պետք է հավասար լինի ընդհանուր արտադրանքի ծավալին։ Ենթադրենք, եկամուտը ունենում է ուղղակի ազդեցություն խնայողությունների վրա, այդ դեպքում խնայողությունների ինքնավար բաղադրիչի աճը, այլ հավասար պայմաններում կշարունակի մոտենալ այն կետին, որի դեպքում եկամուտը հավասարվում է արտադրանքին ավելի ցածր գների միջակայքում, որի հետևանքները կարող են ավելին լինել, քան խնայողությունների մակարդակի սկզբնական աճի դրսևորման դեպքում։

Այս պարադոքսը նույնացվում է բանտարկյալի երկընտրանքի հետ, քանի որ խնայողությունը շահավետ է անհատի տեսանկյունից, սակայն վնասակար է ընդհանուր հասարակական շահի համատեքտսում։ Հենց սա է պարադոքսը, երբ իրականությունն ու ինտուիցիան հակասում են միմյանց։ Խնայողության պարադոքսի տեսությանն անտեղյակ մեկը կարող է ընկնել կոմպոզիցիայի կեղծիքի մեջ և ենթադրի, որ եթե այն, ինչ կարծես թե դրական է տնտեսության մի մասնիկի՝ անհատի համար, ապա այն լավ կլինի նաև ամբողջ բնակչության համար։ Այնուամենայնիվ, խնայողությունը կարող է օգտակար լինել անհատի համար՝ «սև օրվա» ի հայտ գալու դեպքում, միաժամանակ ունենալ բացասական ազդեցություն ամբողջ հասարակության բնականոն գործունեության վրա։

Այս պարադոքսը կարելի է բացատրել, վերլուծելով խնայողությունների աճի տեղն ու դերը տնտեսության մեջ։ Եթե բնակչությունը որոշի խնայել ստացված ամբողջ եկամուտը, այդ դեպքում ընկերությունների շահույթը աստիճանաբար կնվազի։ Այդպիսով նվազ պահանջարկը կհարկադրի կրճատել արտադրության ծավալները, ապահովելով ավելի ցածր եկամուտ գործատուների և աշխատողների համար։ Հետագայում, աստիճանաբար թույլ տնտեսության պայմաններում ընդհանուր խնայողությունները չեն աճի, լավագույն դեպքում կմնան նույնը, քանզի եկամուտները նվազել են։ Այս պարադոքսի հիմքում ընկած է Քեյնսյան տնտեսագիտության մեջ հայտնի այն դիտարկումը, որ տնտեսական շատ անկումներ տեղի են ունենում հենց պահանջարկի փոփոխության հաշվին։

Չնայած խնայողությունների պարադոքսի վերաբերյալ կարծիքները և վերջինիս տարածումը հաճախ և հիմնականում վերագրվում է Քեյնսին[3], սակայն մինչև Քեյնսը այն գաղափարախոսությունը, որ ծախսելը կարող է լինել օգտակար իսկ խնայելը վնասակար, ներկայացված է եղել նույնիսկ Աստվածաշնչյան որոշ հատվածներում՝

Այնտեղ կա, որ ցրվում է, բայց դեռ աճում է. և կա այն, ինչը շատ ավելին է պահում, քան հանդիպելն է, բայց այն հակված է աղքատության։

վերջինս ժամանակ առ ժամանակ որպես էպիգրամ է ներկայացվում այլ մեջբերումներում[3][5][6][7]։

Քեյնսը ենթադրում էր, որ Ադամ Սմիթը հենց խնայողությունների պարադոքսը նկատի ուներ, երբ ասում էր՝ «Այն, ինչը խոհեմություն է յուրաքանչյուր ընտանիքի համար, անհեթեթություն կարող է լինել Մեծ Թագավորության համար»։

Ըստ տարբեր կարծիքների, թերսպառման և գերխնայողության խնդիրը առավելագույնս ուսումնասիրվել է 19-րդ դարում, այս մասին է վկայում նաև 1892 թվականին տնտեսագետ Ջոն Ռոբերտսոնի կողմից հրատարկված «Խնայողությունների կեղծիք» գիրքը, որտեղ մասնավորապես ասվում է[3][8]՝

Եթե ամբողջ հասարակությունը նման լիներ խնայուղությունների, դրական ազդեցությունները տնտեսության մեջ առավել տեսանելի կլինեին, հասարակության անդամները կվաստակեին քիչ, հետևաբար քիչ կծախսեին ու քիչ կխնայեին։ Սա իրականում պարադոքս չէ, այլ տնտեսական խիստ ճշմարտություն։
- John M. Robertson, The Fallacy of Saving, 131–132 էջեր

Նմանատիպ գաղափարներ են առաջարկվել նաև Ուիլյամ Թրուֆանտ Ֆոստերի ու Վադիլ Քեթչինգի կողմից՝ 1920-ականների «Խնայողության երկընտրանք»-ում[9]։

Խնայողությունների պարադոքսը համաձայն «Հաշվեկշիռների մեխանիկայի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնայողության պարադոքսը պաշտոնապես ավելի լավ կարելի է ներկայացնել շրջանաձև պարադոքսի մոդելով, օգտագործելով գերմանացի տնտեսագետ Վոլֆգանգ Շտուցելի կողմից մշակված «Հաշվեկշիռների մեխանիկա» մոդելը։ Խոսքը վերաբերում է ծախսերի կրճատման եղանակով սկզբում եկամուտների, հետագայում խնայողությունների ավելացմանը։ Բայց եթե ամբողջ բնակչությունը հետևի այս մոդելի կողմից առաջարկվող խորհրդին, ապա այդ դեպքում տնտեսության եկամուտները կսկսեն նվազել։

  • Մասնակի դեպք՝ ուժի մեջ է անհատական տնտեսվարող սուբյեկտների կամ տնտեսության դերակատարների մասնակի խմբի համար․ որքան ցածր են ծախսերը, այնքան մեծ է եկամտի ավելցուկը,
  • Չափի մեխանիկա՝ երբ տնտեսության դերակատարների խմբի ծախսերը նվազում են, դա կարող է հանգեցնել եկամուտների ավելացման, եթե օգտագործվեն նախատեսված ծախսերի ավելցուկային մասերը,
  • Գլոբալ դեպք՝ ծախսերի ընդհանուր անկումը միշտ տանում է ընդհանուր եկամուտների ծավալի անկման և երբեք եկամտի ավելցուկի ստացման[10]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտության տեսության շրջանակներում, այս տեսությունը 3 հիմնական հիմքերով ենթարկվում է քննադատության, ոչ քեյնսական, այլ նեոկլասիկ տնտեսագետների կողմից։

Առաջին քննադատությունը վերաբերում է Սեյի օրենքին և այն գաղափարների շրջանակին, համաձայն, որի եթե պահանջարկը նվազի գները կնվազեն՝ բացառելով կառավարության միջամտությունը, և արդյունքում ցածր գները կխրախուսեն պահանջարկի աճը, սակայն ցածր պահանջարկի հետևանքով նվազել էին գործատուների եկամուտները, հետևաբար՝ աշխատողների աշխատավարձերը։ Այս քննադատությունը արժանացել է նաև նոր քեյնսական տնտեսագետների ուշադրությանը, ովքեր մերժում էին Սեյի օրենքը և փոխարենը նշում էին կայուն գների քաղաքականությունը, որը ռեցեսիայի պայմաններում չէր հանգեցնի գների նվազեցման, այնուամենայնիվ այս դիտարկումը դեռևս մնում է քննարկումների ու բանավեճերի օրակարգում։

Երկրորդ քննադատությունն այն է, որ խնայողությունները, ըստ էության, վարկային միջոցներն են առկա, մասնավորապես բանկերում /սա այն դեպքում, երբ խնայողությունները չեն պահվում ներքնակների տակ, այլ բանկերում են ներդրվում/։ Այսպիսով, խնայողությունների կուտակումը կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման, հետևաբար խթան կհանդիսանա փոխառությունների ծավալային աճի։ Ի վերջո, սպառողների ծախսերի նվազեցումը հետագայում կփոխհատուցվի վարկավորման և ներդրումների ծավալային աճով։

Երրորդ, պարադոքսը ենթադրում է կիրառություն փակ տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ խնայողությունները չեն ներդրվում արտերկրում /ֆինանսավորելու տեղական արտադրության արտահանման գործընթացում առաջացող ծախսերը/։ Այսպիսով, չնայած պարադոքսը կարող է գլոբալ մակարդակում ընդունելի լինել, այնուամենայնիվ, այն հարկավոր չէ տեղայնացնել կոնկրետ երկրի դեպքում, օրինակ, եթե մեկ երկիր ավելացնում է խնայողությունների ծավալը, ապա այն կարող է հավասարակշռվել առևտրային գործընկերների կողմից տվյալ երկրի արտադրանքը սպառելու եղանակով, այսինքն եթե խնայող երկիրը մեծացնում է արտահանումը, իսկ գործընկերները՝ զուգահեռաբար մեծացնում ներմուծումը։ Այս քննադատությունը ի տարբերությւոն վերոնշյալ 2 դրույթների հակասական բնույթ չի կրում և ընդհանուր առմամբ ընդունելի է նաև Քեյնսյան տնտեսագետների կողմից, որոնց կարծիքով ևս «արտահանումն է հանդիսանում ռեցեսիայից դուրս գալու միակ ելք»[11]։ Նրանք նաև նշում են, որ երևույթը հաճախ դրսևորվում է արտարժույթի արժեզրկման հետ զուգահեռ[12] (հետևաբար՝ արտահանման ավելացում, ներմուծման նվազեցում), և չի կարող հանդես գալ համաշխարհային մակարդակում, որպես խնդրի լուծման ուղի, քանի որ ի վերջո համաշխարհային տնտեսությունը փակ համակարգ է, ամեն երկիր ցանկացած պահի չի կարող ավելացնել արտահանումների ծավալը։

Ծանոթագրություններ և աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
  1. These two formulations are given in Campbell R. McConnell (1960: 261–62), emphasis added: "By attempting to increase its rate of saving, society may create conditions under which the amount it can actually save is reduced. This phenomenon is called the paradox of thrift ... [T]hrift, which has always been held in high esteem in our economy, now becomes something of a social vice."
  2. Keynes, The General Theory of Employment, Interest and Money, "Chapter 23. Notes on Merchantilism, the Usury Laws, Stamped Money and Theories of Under-consumption"
  3. 3,0 3,1 3,2 3,3 Nash, Robert T.; Gramm, William P. (1969). «A Neglected Early Statement the Paradox of Thrift». History of Political Economy. 1 (2): 395–400. doi:10.1215/00182702-1-2-395.
  4. See history section for further discussion.
  5. English, Irish and Subversives Among the Dismal Scientists, Noel Thompson, Nigel Allington, 2010, p. 122: "A suggestion that a more equal distribution of income might be a remedy for general stagnation – and that excess saving can be harmful – is implicit in the quotation from the Old Testament on the Reply to Mr. Say [by John Cazenove (1788–1879)]."
  6. A Reply to Mr. Say’s Letters to Mr. Malthus, by John Cazenove, uses the verse as an epigram.
  7. Studies in economics, William Smart, 1895, p. 249
  8. Robertson, John M. (1892). The Fallacy of Saving.
  9. William Trufaut Foster (1926). The Dilemma of Thrift. Pollak Foundation for Economic Research. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  10. Wolfgang Stützel: Volkswirtschaftliche Saldenmechanik. Mohr Siebeck, (2. Auflage) Tübingen 2011. S. 74.
  11. The paradox of thrift — for real, Paul Krugman, July 7, 2009
  12. Devaluing History, Paul Krugman, November 24, 2010
Աղբյուրներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]