Պլանկտոնի պարադոքս
Պլանկտոնի պարադոքս (պլանկտոնային պարադոքս), այնպիսի իրավիճակի նկարագրություն ջրային էկոհամակարգում, որի դեպքում ռեսուրսների սահմանափակ շրջանակն ապահովում է պլանկտոնի տեսակների անսպասելի լայն տեսականի՝ ակնհայտորեն խախտելով մրցակցային բացառման սկզբունքը[1]։
Էկոլոգիական պարադոքս[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլանկտոնի պարադոքսն առաջանում է պլանկտոնի դիտարկվող բազմազանության բախումից մրցակցային բացառման սկզբունքի հետ, որը նաև հայտնի է որպես Գաուզեի սկզբունք[2], որում ասվում է, որ երբ երկու տեսակներ մրցում են նույն ռեսուրսի համար, ի վերջո միայն մեկ տեսակն է գոյատևում, իսկ մյուսը հայտնվում է անհետացման եզրին։ Հակառակ Գաուզի սկզբունքի՝ ֆիտոպլանկտոնների կյանքը բազմազան է բոլոր ֆիլոգենետիկ մակարդակներում, չնայած ռեսուրսների սահմանափակ շրջանակին (օրինակ՝ լույս, նիտրատներ, ֆոսֆատներ, սիլիցիումաթթու, երկաթ), որոնց համար կա մրցակցություն։
Պլանկտոնի պարադոքսն ի սկզբանե նկարագրվել է 1961 թվականին Ջ. Է. Հաթչինսոնի կողմից, որն առաջարկել է, որ այս հակասությունը կարող է լուծվել այնպիսի գործոններով, ինչպիսիք են լույսի կամ տուրբուլենտության ուղղահայաց գրադիենտները, սիմբիոզը կամ կոմենսալիզմը, տարբերվող գիշատությունը կամ շրջակա միջավայրի անընդհատ փոփոխվող պայմանները[3]։
Ավելի ուշ շրջանի աշխատանքները ենթադրվել է, որ պարադոքսը կարող է լուծվել այնպիսի գործոններով, ինչպիսիք են հեղուկի քաոսային շարժումը[4], կերի ընտրողականությունը (որոշակի չափի կերի նախապատվությունը)[5], տարածական ժամանակային անհամասեռություն[6] և շրջակա միջավայրի տատանումները[7]։ Ընդհանրապես, որոշ հետազոտողներ կարծում են, որ էկոլոգիական և շրջակա միջավայրին վերաբերող գործոնները անընդհատ փոխազդում են այնպես, որ պլանկտոնի միջավայրը երբեք չի հասնում այնպիսի հավասարակշռության, որը բարենպաստ է տեսակներից մեկի համար[8]։ Միտչելի և այլոց (2008) ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պլանկտոնի բաշխվածության փոքրածավալ վերլուծությունները ցույց են տվել ագրեգացիաների բծեր՝ 10 սմ-ի սահմաններում, որոնք ունեն կյանքի բավարար տևողություն (ավելի քան 10 րոպե), որպեսզի ստեղծեն պլանկտոնի ուտելու, մրցակցության և վարակի հնարավորություն[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hardin, G. (1960). «The Competitive Exclusion Principle». Science 131 (3409): 1292—1297. doi:10.1126/science.131.3409.1292. PMID 14399717.
- ↑ Gause, G. F. (1932). «Experimental Studies on the Struggle for Existence — I. Mixed Population of Two Species of Yeast». Journal of Experimental Biology 9: 389—402.
- ↑ Hutchinson, G. E. (1961) The paradox of the plankton Archived 2009-09-18 at the Wayback Machine.. American Naturalist 95, 137—145.
- ↑ Karolyi, G., Pentek, A., Scheuring, I., Tel, T., Toroczkai, Z. (2000) Chaotic flow: the physics of species coexistence Archived 2021-02-11 at the Wayback Machine.. Proceedings of the National Academy of Sciences 97, 13661-13665.
- ↑ Wiggert, J.D., Haskell, A.G.E., Paffenhofer, G.A., Hofmann, E.E. and Klinck, J.M. (2005) The role of feeding behavior in sustaining copepod populations in the tropical ocean Archived 2008-09-05 at the Wayback Machine.. Journal of Plankton Research 27, 1013—1031.
- ↑ Miyazaki, T., Tainaka, K., Togashi, T., Suzuki, T. and Yoshimura, J. (2006) Spatial coexistence of phytoplankton species in ecological timescale Archived 2007-09-27 at the Wayback Machine.. Population Ecology 48(2), 107—112.
- ↑ Descamps-Julien, B.; Gonzalez, A. (2005). «Stable coexistence in a fluctuating environment: An experimental demonstration» (PDF). Ecology 86: 2815—2824. doi:10.1890/04-1700. Archived from the original (PDF) on 17 November 2006. Retrieved 18 October 2014.
- ↑ Scheffer, M., Rinaldi, S., Huisman, J. and Weissing, F.J. (2003) Why plankton communities have no equilibrium: solutions to the paradox Archived 2012-12-16 at Archive.is. Hydrobiologia 491, 9-18.
- ↑ Mitchell, J.G., Yamazaki, H., Seuront, L., Wolk, F., Li, H. (2008) Phytoplankton patch patterns: Seascape anatomy in a turbulent ocean. Journal of Marine Systems 69, 247—253.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|