Բհարտրիհարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բհարտրիհարի
Ծնվել է570
Վախճանվել էմիգուցե 651
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ և գրող
Լեզուսանսկրիտ

Բհարտրիհարի (սանսկրիտ՝ भर्तृहरि, 570 - միգուցե 651), սանսկրիտով ստեղծագործած հեղինակ[1][2], որը հավանաբար հեղինակել է սանսկրիտով գրված երկու կարևոր տեքստեր․

  • «Վակյապադիա», աշխատանք սանսկրիտի քերականության և լեզվաբանական փիլիսոփայության մասին, տեքստ, որը դարձել է սպհոտի տեսության հիմքը հնդկական քերականության ավանդույթում։
  • «Շատակատրայա», սանսկրիտական պոեզիայի ժողովածու, որը բաղկացած է երեք մասից՝ յուրաքանչյուրում մոտավորապես 100 բանաստեղծություն։

Հնդկական գիտության միջնադարյան ավանդույթներում ընդունված էր, որ երկու տեքստերն էլ պետք է գրված լինեն նույն մարդու կողմից։ Եվրոպացի առաջին արևելագետներն զբաղեցրել են թերահավատ դիրքորոշում՝ որպես փաստարկ ներկայացնելով քերականության և բանաստեղծական ժողովածուի տարբեր թվագրումները։ Որոշ գիտնականներ, հիմնվելով լրացուցիչ ապացույցների վրա, պնդում են, որ երկու ստեղծագործությունները կարող են ստեղծված լինել միևնույն ժամանակ, և այդ դեպքում հնարավոր է դառնում միայն Բհարտրիհարիի գոյությունը, որը եղել է այդ երկու տեքստերի հեղինակը։ Ուրիշները երկուսի նույնացումը համարում են խնդրահարույց[1]։

Ե՛վ քերականությունը, և՛ բանաստեղծական ժողովածուն մեծ ազդեցություն են ունեցել հնդկական մշակույթի համապատասխան բնագավառներում։ Քերականությունը, մասնավորապես, տարբերում է մոտեցումը լեզվի՝ որպես ամբողջականության նկատմամբ, ի տարբերություն միմանսաների և ուրիշների։

Բանաստեղծական ժողովածուն ներառում է կարճ բանաստեղծություններ, բաղկացած է երեք մասից՝ որոնցից յուրաքանչյուրում կա մոտավորապես 100 բանաստեղծություն։ Յուրաքանչյուր մաս վերաբերում է տարբեր ռասաների կամ էսթետիկ ընկալման, իսկ ընդհանուր առմամբ այդ բանաստեղծական աշխատանքի շատ բարձր է գնահատվել ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից գիտությունում։

Բհարտրիհարին, լեգենդի համաձայն, բրահման Վիդյասագարայի և նրա շուդրա կնոջ՝ Մանդակինիի որդին է։ Լինելով Կալինգի թագավորի խորհրդականը՝ Վիդյասագարան կառավարչի մահից հետո ստացել է թագավորությունը։ Վիդյասագարայի մահից հետո Բհարտրիհարին նշանակվել է թագավոր իր եղբայրների կողմից։ Նա երջանիկ էր, քանի դեռ չգիտեր, որ կինը իրեն դավաճանում է։ Երբ կնոջ գաղտնիքը բացահայտվում է, նա փորձում է թունավորել ամուսնուն։ Բհարտրիհարին, հիասթափվելով կյանքից, սկսում է ապրել ճգնավորի նման, և հենց այդ ընթացքում է նա ստեղծել իր բանստեղծությունները[3]։

Բհարտրիհարիի պարադոքս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բհարտրիհարիի պարադոքսը» Հանս և Ռադհիկա Հերցբերգերի 1981 թվականի աշխատության վերնագիրն է[4], որը ուշադրություն է հրավիրում Բհարտրիհարիին վերագրվող «Բառերը նախադասությունների մեջ» (Vākyapadīya) աշխատության մեջ ինքնահղման պարադոքսների քննարկմանը[5]։

«Սամբանդա-սամուդդեսա» տրամաբանական և լեզվական հարաբերություններին վերաբերող գլխում Բհարտրիհարին քննարկում է պարադոքսալ բնույթի մի քանի հայտարարություններ, այդ թվում՝ «ամեն ինչ ես ասում եմ կեղծ է», որը պատկանում է ստախոսի պարադոքսին, ինչպես նաև պնդումից առաջացող պարադոքսը, որ եթե ինչ-որ բան անանուն է կամ հնարավոր չէ անվանել որևէ կերպ (avācya). դառնում է անվանելի, երբ դա անվանում ես անանուն։ Երբ կիրառվում է ամբողջ թվերի վերաբերյալ, և հայտնի է որպես Բերիի պարադոքս[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Индуизм. Джайнизм. Сикхизм / Под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996. — С. 102. — ISBN 5-250-02557-9
  2. N. V. Isaeva (1995), From early Vedanta to Kashmir Shaivism: Gaudapada, Bhartrhari, and Abhinavagupta, SUNY Press, էջ 75, ISBN 978-0-7914-2450-6Bhartrihari may have been "within the fold of Vedānta".
  3. Lochtefeld J. G. The Illustrated Encyclopedia of Hinduism. — New York: The Rosen Publishing Group, Inc, 2002. — Vol. I. — P. 106. — ISBN 0-8239-3179-X
  4. Herzberger, Hans and Radhika Herzberger (1981). "Bhartrhari's Paradox" Journal of Indian Philosophy 9: 1-17 (slightly revised version of "Bhartrhari's Paradox" in Studies in Indian Philosophy. A memorial volume in honour of pandit Sukhlalji Sanghvi. (L.D. Series 84.) Gen. ed. Dalsukh Malvania et al. Ahmedabad, 1981).
  5. «Vakyapadiya». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին. {{cite web}}: Text "Britannica" ignored (օգնություն); Text "work by Bhartrihari" ignored (օգնություն)
  6. Houben, Jan E. M. (2001 թ․ հունվարի 1). «Paradoxe et perspectivisme dans la philosophie du langage de Bhartrhari : langage, pensée et réalité». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.