Կարտոֆիլի պարադոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարտոֆիլի պարադոքսի պատկերում. կապույտ քառակուսիները ներկայացնում են ջրի 99 մասը, իսկ նարնջագույնը ներկայացնում է չոր նյութի 1 մասը (ձախ նկար): Չոր նյութի և ջրի հարաբերակցությունը 1:49 հասցնելու համար ջրի քանակը կրճատվում է մինչև 49, որպեսզի պահպանվի չոր նյութի նույն քանակությունը (միջին ցուցանիշ): Սա համարժեք է չոր մասի կոնցենտրացիայի կրկնապատկմանը (աջ կողմում գտնվող նկարը)

Կարտոֆիլի պարադոքս, մաթեմատիկական հաշվարկի օրինակ, որի արդյունքը հակասում է ինտուիցիային։ Այս պարադոքսը ներառում է կարտոֆիլի չորացումը աննշան թվացող քանակով, սակայն զանգվածի փոփոխության հաշվարկից հետո պարզվում է, որ այն ավելի մեծ է, քան ինտուիտիվորեն սպասվում էր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարադոքսը ձևակերպված է հետևյալ կերպ.

«Կա 100 կգ կարտոֆիլ, որի քաշի 99 տոկոսը ջուր է։ Կարտոֆիլը չորանում է մինչև 98 տոկոս ջրի պարունակությունը։ Որքա՞ն է այժմ կարտոֆիլի զանգվածը»։

Դեյվիդ Դարլինգի The Universal Book of Mathematics-ը խնդիրը սահմանում է հետևյալ կերպ[1].

«Ֆրեդը տուն է բերում 100 ֆունտ կարտոֆիլ, որը (լինելով կատարյալ մաթեմատիկական կարտոֆիլ) 99 տոկոսով ջուր է։ Նա թողնում է դրանք դրսում, որպեսզի չորանան ամբողջ գիշեր, ինչից հետո դրանցում ջրի պարունակությունը դառնում է 98 տոկոս։ Որքա՞ն նրանց նոր քաշը։ Անսպասելի պատասխան՝ 50 ֆունտ»

Քուայնի պարադոքսների դասակարգման մեջ կարտոֆիլի պարադոքսը դասակարգվում է որպես «արժանահավատ»։

Իրականում սպիտակ կարտոֆիլը պարունակում է մոտ 79 % ջուր[2]: 99 % ջուր պարունակում է, օրինակ, ագար-ագարը[3]:

Պարզ բացատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոդ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացատրություններից մեկն սկսվում է նրանից, որ սկզբնական շրջանում չոր նյութի զանգվածը 1 կգ է, որը կազմում է 100 կգ-ի 1 %-ը։ Հետո հարց է տրվում՝ 1 կգ-ը քանի՞ կգ-ի 2 %-ն է։ Որպեսզի այս համամասնությունը կրկնակի մեծ դառնա, ընդհանուր զանգվածը պետք է լինի երկու անգամ քիչ։


Մեթոդ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

100 կգ կարտոֆիլ, 99 % ջուր (ըստ զանգվածի), նշանակում է 99 կգ ջուր և 1 կգ պինդ նյութ։ Այս հարաբերակցությունը 1:99 է:

Եթե ​​ջրի քանակը կրճատվում է մինչև 98 %, չոր նյութը կազմում է քաշի 2 %-ը: 2:98 հարաբերակցությունը կրճատվում է 1:49-ի: Քանի որ չոր նյութը դեռ կշռում է 1 կգ, ջուրը պետք է կշռի 49 կգ, այսինքն՝ ընդհանուր զանգվածը պետք է կլինի 50 կգ։

Հանրահաշվի միջոցով բացատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոդ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի գոլորշիացումից հետո մնացած ընդհանուր զանգվածը պարունակում է 1 կգ մաքուր կարտոֆիլ և ջուր։ Սա արտահայտվում է հետևյալ հավասարման մեջ.

որի լուծումը տալիս է = 50 կգ։

Մեթոդ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմ կարտոֆիլի ջրի զանգվածը կազմում է :

Եթե -ը կարտոֆիլի չորացման ժամանակ կորցրած ջրի զանգվածն է, ապա -ը չորացրած կարտոֆիլի ջրի քաշն է։ Ահա.

Փակագծերի բացում և պարզեցում.

Յուրաքանչյուր կողմում հանելով x բազմապատկիչ.

Եվ լուծումը.

Ստացվում է կորցրած ջրի զանգվածը.

Եվ չորացրած կարտոֆիլի զանգվածը.

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատասխանը պահպանվում է չոր նյութի մասնաբաժնի ցանկացած կրկնապատկման դեպքում։ Օրինակ, եթե կարտոֆիլն ի սկզբանե պարունակում է 99,999 % ջուր, ապա այդ տոկոսը մինչև 99,998 % նվազեցնելը ևս պահանջում է զանգվածի կրկնակի կրճատում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «potato paradox»։ Encyclopedia of Science։ Արխիվացված է օրիգինալից 2 February 2014-ին 
  2. «Water Content of Fruits and Vegetables, Cooperative Extension Service, University of Kentucky»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-15-ին։ Վերցված է 11 January 2016 
  3. «Agar production methods – Food grade agar, UN Food and Agriculture Organization»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին։ Վերցված է 11 January 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Weisstein, Eric W.։ «Potato Paradox» (անգլերեն)։ mathworld.wolfram.com։ Վերցված է 2018-08-14