Ֆրանսիական պարադոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չոր կարմիր գինու օգտագործումը համարվում է ֆրանսիական պարադոքսի հիմնական պատճառը

Ֆրանսիական պարադոքս կամ ֆրանսիական համախտանիշ, սիրտանոթային և ուռուցքաբանական հիվանդությունների համեմատաբար ցածր մակարդակ Ֆրանսիայի բնակիչների շրջանում բարձր կալորիականության սննդակարգ և մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդից: Գիտնականներին առաջ են քաշում տարբեր վարկածներ այս երևույթի բացատրման համար և ամենատարածված տեսակետը համարվում է ֆրանսիական չոր կարմիր գինու օգտագործումը:

Վիճակագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՄԱԿ-ի Սննդի և Գյուղատնտեսության կազմակերպության՝ ֆրանսիացիներն օրական միջինում օգտագործում են 108 գրամ կենդանական ծագման ճարպ, ամերիկացիները՝ 72: Բացի այդ Ֆրանսիայի բնակիչներն օգտագործում են 4 անգամ ավելի շատ յուղեր, 60%-ով ավելի պանիր և 3 անգամ շատ խոզի միս: Ընդհանուր բալանսը շատ չի տարբերվում (171 գ/օր ընդդեմ 157 գ/օր), սակայն առավել վտանգավոր հագեցած ճարպերի քանակը զգալիորեն բարձր է: Միևնույն ժամանակ, ըստ Բրիտանական սրտեր հիմնադրամի, մահացության մակարդակը սրտի կորոնար հիվանդություններից տղամարդկանց մոտ 35-74 տարեկան ԱՄՆ-ում կազմում էր 115 մարդ 100 հազար բնակչի հաշվարկով, Ֆրանսիայում նույն ցուցանիշը կազմում էր 83[1]: Ուռուցքաբանական հիվանդությունների մակարդակը ֆրանսիացիների մոտ 25%-ով ցածր է[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկացության առաջացումը և լայն տարածումը գիտական ու լրագրողական շրջանակներում կապված է պրոֆոսոր Սերժ Ռենոդի (ֆր.՝ Serge Renaud) գործունեության հետ, ով եղել է գինու հատկությունների ուսումնասիրության ինստիտուտի ղեկավար: Նաև 1978 թվականից իր ինստիտուտում 36 հազար ֆրանսիացիների մոտ հետազոտություն է անցկացվել, որպեսզի պարզեն առաղջական վիճակի և գինու օգտագործման հարաբերակցությունը: 1991 թվականի նոյեմբերին ամերիկյան CBS ալիքի «60 րոպե» հաղորդմանը հրապարակեց իր հետազոտության միջանկյալ արդյունքները՝ տեղեկացնելով, որ օրական 1-2 բաժակ չոր կարմիր գինի օգտագործողներն ունեն սիրտանոթային համակարգի հիվանդությունների հիվանդացության ցածր մակարդակ, համեմատած շատ կամ քիչ ալկոհոլ օգտագործողների հետ, նաև այս մարդկանց մոտ կյանքի տևողությունը ավելի բարձր է: Այդ երևույթը հանգեցրեց կարմիր գինու վաճառքի ավելացմանը ԱՄՆ-ում և մեծացրեց հետաքրքրությունը «ֆրանսիական պարադոքսի» հանդեպ[1]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր կարմիր գինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր կարմիր գինու "օգտակար ազդեցությունը" Սերժ Ռենոդը և այլ հետազոտողներ բացատրում են գինու մեջ պարունակող ալկոհոլի (ցածր չափաբաժինի օգտագործման դեպքում) և կենսաբանական ակտիվ նյութերի՝ ռեսվերատրոլի և այլ պոլիֆենոլներով: Ալկոհոլի ցածր չափաբաժնի դրական ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա ապացուցվել է վաղուց, իսկ ռեսվերատրոլը և պոլիֆենոլներիը դեռ օգտակար են համարվում հիպոթեզի շրջանակներում: Գինու մեջ այս նյութերի պարունակությունն այնքան էլ մեծ չէ, որպեսզի հետազոտողները կարողանան ֆիքսվեն դրանց՝ օրգանիզմի վրա թողած ազդեցությանը: Բացի այդ, գինու համնման կիրառումը Ֆրանսիայի հարևան երկրներում (Իսպանիա և Իտալիա) չեն առաջացնում համանման պարադոքս, որը հավանաբար վկայում է ֆրանսիացիների լավ առողջության համալիր պատճառների մասին[1]: Ամեն դեպքում, անվիճելի է գինու չափավոր ընդունման օգտակար ազդեցությունը մարդու առողջության վրա՝ օրական մեկ-երկու բաժակ[2]:

Ընդհանուր սննդակարգ և կենսաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում ավանդական սննդակարգն ընդհանուր առմամբ համապատասխանում է սննդաբանների (դիետոլոգների) առաջարկություններին: Օրինակ՝ համեմատաբար մեծ է ձկան, ձիթապտղի յուղի, թարմ մրգերի ու բանջարեղենների, քիչ քանակությամբ շաքար պարունակող ուտելիքների պահանջարկը: Բացի այդ, սննդի ընդունմնան մշակույթը նույնպես նպաստում է առողջությանը. չափաբաժինը, որպես կանոն մեծ չէ և ուտում են չշտապելով. նախաճաշի և ճաշի, ճաշի և ընթրիքի միջև թեթև սնվելը տարածված չէ[1]: Կլոդ Ֆիշլեն՝ Ֆրանսիական առողջապահության ինստիտուտի գիտնական, և Փոլ Ռոուզեն՝ Փենսիլվանիայի համալսարանի հոգեբան, լրացնում են հիպոթեզը էլ ավելի յուրահատուկ նկատառումներով: Նրանք կարծում են, որ բացի բազմազան սննդակարգից և խիստ ռեժիմից՝ մեծ տեղ ունի նաև ֆրանսիացիների վերաբերմունքը ուտելիքին. ի տարբերություն շատ ազգերի՝ նրանք ուտելիքը համարում են մեծագույն հաճույք և երբեք մեղքի զգացում չեն ունենում ընդունած սննդից: Այն իր հերթին ազատում է նրանց սթրեսից՝ բացասական կերպով ազդելով մարսողության և նյութերի փոխանակության վրա[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Михаил Бабинский։ «Французский парадокс»։ WHYWHYWINE։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-05-ին 
  2. 2,0 2,1 Владимир Катин (2001-06-08)։ «Вино - залог здоровья?»։ Независимая газета։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-05-ին 
  3. Лаура Фрейзер (26 Февраля 2001)։ «Французский парадокс»։ Русский журнал