Օկկամի ածելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օկկամի ածելի, Օկկամի սայր' (լատ.՝ novacula Occami), կամ խնայողության, տնտեսման սկզբունք (լատ.՝ lex parsimoniae), խնդիրների լուծման սկզբունք, ըստ որի «Էությունները չարժե բազմացնել առանց անհրաժեշտության» (կամ «Մի ներգրավեք նոր էություններ առանց ծայրահեղ անհրաժեշտության»)[1][2], այլ կերպ ասած՝ ամենապարզ բացատրությունը սովորաբար ճիշտ է։ Գաղափարը վերագրվում է Ֆրանցիսկյան միաբանության անգլիացի վանական Ուիլյամ Օկկամին (մոտ 1287-1347)։ Ըստ այս փիլիսոփայական ածելու՝ նույն կանխատեսման վերաբերյալ տրված մի քանի հիպոթեզներից պետք է ընտրել այն լուծումը, որն ամենաքիչ ենթադրություններն ունի[3]։ Այս սկզբունքը տարբեր կանխատեսումներ անող հիպոթեզների միջև ընտրություն անելու համար չէ։

Գիտության մեջ Օկկամի ածելին օգտագործվում է որպես տեսական մոդելների մշակման աբդուկտիվ էվրիստիկա, ոչ թե որպես թեկնածու մոդելների միջև ընտրություն կատարելու խիստ մեթոդ[4][5]։ Գիտական մեթոդում Օկկամի ածելին չի համարվում տրամաբանության անհերքելի սկզբունք կամ գիտական արդյունք․ գիտական մեթոդում պարզության նախընտրությունը հիմնված է հերքելիության սկզբունքի վրա։ Երևույթի յուրաքանչյուր ընդունված բացատրության համար կարող է գոյություն ունենալ չափազանց մեծ թվով հնարավոր և ավելի բարդ այլընտրանքներ։ Քանի որ ad hoc հիպոթեզի միջոցով միշտ հնարավոր է կանխել բացատրության ժխտումը, հետևաբար պարզ տեսությունները ավելի նախընտրելի են, քանի որ դրանք ավելի փորձելի են[6][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Who sharpened Occam’s Razor?
  2. Schaffer Jonathan (2015)։ «What Not to Multiply Without Necessity»։ Australasian Journal of Philosophy 93 (4): 644–664։ doi:10.1080/00048402.2014.992447 
  3. «What is Occam's Razor?»։ math.ucr.edu։ Վերցված է 1 June 2019 
  4. Hugh G. Gauch, Scientific Method in Practice, Cambridge University Press, 2003, 0-521-01708-4, 978-0-521-01708-4.
  5. Hoffman Roald, Minkin Vladimir I., Carpenter Barry K. (1997)։ «Ockham's Razor and Chemistry»։ International Journal for Philosophy of Chemistry 3: 3–28 
  6. Alan Baker (2010) [2004]։ «Simplicity»։ Stanford Encyclopedia of Philosophy։ California: Stanford University։ ISSN 1095-5054 
  7. Courtney A., Courtney M. (2008)։ «Comments Regarding 'On the Nature of Science'»։ Physics in Canada 64 (3): 7–8։ Bibcode:2008arXiv0812.4932C։ arXiv:0812.4932 
  8. Sober Elliott (1994)։ «Let's Razor Occam's Razor»։ in Knowles Dudley։ Explanation and Its Limits։ Cambridge University Press։ էջեր 73–93