Ad hoc հիպոթեզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ad hoc հիպոթեզ (լատ․ ad hoc՝ հատուկ, միայն այդ նպատակի համար կիրառվող), հիպոթեզ, որը նախանշված է հատուկ, առանձին երևույթների բացատրման համար, որոնք հնարավոր չէ բացատրել տվյալ տեսության շրջանակներում։ Այդ երևույթի բացատրման համար տվյալ տեսությունը ենթադրում է, որ գոյություն ունեն լրացուցիչ, դեռ չբացահայտված պայմաններ, որոնց օգնությամբ բացատրում է հետազոտող երևույթը։ Այսպիսով, ad hoc հիպոթեզը կանխատեսումներ է անում այն երևույթների համար, որոնք անհրաժեշտ է բացահայտել։ Այդ կանխատեսումները կարող են կատարվել, կարող են չկատարվել։ Եթե ad hoc հիպոթեզը հաստատվում է, այն դադարում է լինել ad hoc և սահմանափակ ձևով ներառվում է տեսության մեջ։ Գիտնականները կասկածով են վերաբերում այն տեսություններին, որոնցում ad hoc հիպոթեզները շատ են։ Սակայն մյուս կողմից ոչ մի տեսություն չի կարող առաջ գնալ առանց ad hoc հիպոթեզի, քանի որ ցանկացած տեսության մեջ միշտ անոմալիաներ կան։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|