Jump to content

Պլատոնի մորուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլատոնի մորուք
Պարադոքս Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՊլատոն, մորուք Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողՈւիլարդ Վան Օրման Քուայն Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվ1948 Խմբագրել Wikidata

Պլատոնի մորուք (անգլ.՝ Plato's beard), մետաֆիզիկայում պարադոքսալ փաստարկ, որը ներմուծել է ամերիկացի տրամաբան և փիլիսոփա Ուիլարդ Վան Օրման Քուայնը իր 1948 թվականի «On What There Is» աշխատության մեջ։ Արտահայտությունը սկսել է նույնականացվել որպես ինչ-որ բան հասկանալու փիլիսոփայություն՝ հիմնվելով գոյություն չունեցող բանի վրա[1]։

Քուայնը Պլատոնի մորուքը և այն այդպես անվանելու փաստարկը սահմանել է հետևյալ բառերով.

Սա հին պլատոնյան ձևի հանելուկ է չգոյության մասին։ Չլինելն ինչ-որ առումով պետք է լինի, այլապես ի՞նչ է այն, որ չկա։ Այս խճճված դոկտրինը կարող է կոչվել Պլատոնի մորուք. պատմականորեն այն կոշտ է եղել՝ հաճախակի բթացնելով Օքամի ածելիի սայրը[2]։
- Ուիլարդ Վան Օրման Քուայն

Այս վերլուծական փաստարկը հավանության է արժանացել նշանավոր փիլիսոփաների կողմից, ներառյալ Բերտրան Ռասելը, Ա. Ջ. Այերը և Քրիստոֆեր Ջ. Ֆ. Ուիլյամսը[3]։ Հայտարարելով, որ ոչ pp )-ը չի կարող գոյություն ունենալ, ստիպված կլինենք հրաժարվել այնպիսի հանրահայտ ճշմարտություններից (թրուիզմ), ինչպիսիք են ժխտումը և բացառությամբ բացառելով (modus tollens) մտահանգումները։

Կան նաև Քուայնի բնօրինակի տարատեսակներ, որոնք դրա կիրառումը տարածում են ինչպես եզակի/սինգուլյար, այնպես էլ ընդհանուր տերմինների համար[4]։ Քուայնն ի սկզբանե այս դոկտրինը կիրառել է միայն եզակի տերմինների վերաբերյալ, նախքան այն ընդլայնելը, մինչև նաև ընդհանուր տերմինների վրա տարածելը[4]։

Կառլ Պոպերը հակառակ պնդումն է արել. «Միայն եթե Պլատոնի մորուքը բավականաչափ կոշտ է և խճճված է բազմաթիվ էություններով, գուցե արժե ժամանակ ծախսել և Օքհեմի ածելին օգտագործել»[5]։ Ռասելի «սինգուլյար նկարագրությունների» տեսությունը, որը հստակ ցույց է տալիս, թե «ինչպես մենք կարող ենք իմաստալից կերպով օգտագործել ենթադրյալ անունները, չկասկածելով, որ կան ենթադրաբար անվանված էություններ», պետք է որ Պլատոնի մորուքի «խճճուճը բացի»[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cook, Jane (2013). American Phoenix: John Quincy and Louisa Adams, the War of 1812, and the Exile that Saved American Independence. Nashville: Thomas Nelson. էջեր 186. ISBN 9781595555410.
  2. W. V. O. Quine, "On What There Is", The Review of Metaphysics 2(5), 1948.
  3. Vallicella, William F. (2002). A Paradigm Theory of Existence: Onto-Theology Vindicated. Springer. էջ 112. ISBN 978-1-4020-0887-0.
  4. 4,0 4,1 Novak, Peter (2012). Mental Symbols: A Defence of the Classical Theory of Mind. New York: Springer Science+Business Media B.V. էջ 40. ISBN 9789401063746.
  5. Popper, Karl (1972). Objective Knowledge. Clarendon Press.
  6. Berto, Francesco (2013). Existence as a Real Property: The Ontology of Meinongianism. Dordrecht: Springer. էջ 28. ISBN 9789400742062.
  7. Marcus, Russell; McEvoy, Mark (2016 թ․ փետրվարի 11). An Historical Introduction to the Philosophy of Mathematics: A Reader (անգլերեն). Bloomsbury Publishing. ISBN 9781472529480.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]