Ալֆրեդ Ջուլս Էյեր
Սըր Ալֆրեդ Ջուլս Էյեր[8] (անգլ.՝ Alfred Jules Ayer, հոկտեմբերի 29, 1910[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 27, 1989[1][2][3][…] կամ հուլիսի 26, 1989[4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի փիլիսոփա-նեոպոզիտիվիստ[9], վերլուծական փիլիսոփայության ներկայացուցիչ, ըստ որոշ գնահատականների` 20-րդ դարի կեսերի առաջատարներից մեկը[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էյերի մայրը` Ռեյնե Սիտրոենը, ծագում է հոլանդա-հրեական հայտնի Սիտրոեն ընտանիքից, որը Ֆրանսիայում ավտոմեքենա արտադրող ընկերության սեփականատեր էր։ Հայրը` Ժյուլ Էյերը, ծագումով Շվեյցարիայից էր և աշխատում էր Ռոթշիլդ ընտանիքի ֆինանսական հաստատությունում[11]։
Կրթություն է ստացել Իթըն քոլեջում և օքսֆորդյան Քրիստ Չըրչ քոլեջում, որտեղ և 1933 թվականից սկսել է իր դասախոսական կարիերան` մեկ տարի Վիեննայում ապրելուց և Վիեննայի խմբակի պոզիտիվիզմի ծրագրին ծանոթանալուց հետո։
1946-1959 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (անգլ.՝ University College London) տրամաբանության և գիտակցության փիլիսոփայության պրոֆեսոր։ Այնուհետև տեղափոխվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ 1959-1978 թվականներին եղել է տրամաբանության պրոֆեսոր։ 1959-1978 թվականներին եղել է օքսֆորդյան Նոր քոլեջի, 1978-1983 թվականներին` Վուլֆսոն քոլեջի խորհրդի անդամ։
1951-1952 թվականներին ղեկավարել է Արիստոտելյան ընկերությունը (Aristotelian Society): 1952 թվականին ընտրվել է Բրիտանական ակադեմիայի անդամ[12]։ Եղել է Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի անդամ[13]։ 1963 թվականին դարձել է Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի օտարերկրացի պատվավոր անդամ։ Եղել է Բրիտանական հումանիտար ասոցացիայի առաջին փոխնախագահը, իսկ 1965-1970 թվականներին` դրա նախագահը։
1970 թվականին նրան շնորհվել է ասպետի կոչում[14]։
«Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբի երկրպագու էր[15]։
Փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էյերի փիլիսոփայական հայացքները ձևավորվել են Ռասսելի նեոռեալիզմի, ավստրիական տրամբանական պոզիտիվիզմի և բրիտանական էմպիրիզմի ավանդույթի հիման վրա։ Լինելով Վիեննայի խմբակի գաղափարների քարոզիչ` Էյերի ուշ շրջանի աշխատանքներին բնորոշ են լեզվաբանական փիլիսոփայության միտումները։
Տարբերակում էր վերլուծական և սինթեզված նախադասություններ։ Նա ֆիզիկական օբյեկտներն ընկալում էր որպես «զգայական տվյալների» տրամաբանական կառուցվածք։
Ճանաչողության տեսության մեջ մշակել է հաստատման հայեցակարգ։ Էյերը տարբերակում է վավերացման «ուժեղ» և «թույլ» սկզբունքներ։ «Պնդումները հաստատվող են համարվում տերմինի ուժեղ իմաստով,-գրել է նա,-միայն այն դեպքում, եթե նրա ճշմարտացիությունը կարող է վճռականորեն հաստատվել փորձի միջոցով։ Բայց այն հաստատվող է թույլ իմաստով, եթե փորձն այն կարող է հավանական դարձնել»[16]։ Ըստ Էյերի, այս սկզբունքից հետևում է, որ մետաֆիզիկայի, աստվածաբանության, էստեթիկայի և էթիկայի ենթադրությունները բառացիորեն անիմաստ են և հետևաբար չեն կարող լինել ո՛չ ճշմարիտ, ո՛չ էլ կեղծ։
մետաֆիզիկական բոլոր պնդումներն անիմաստ են |
Նա համարում էր, որ Աստծո գոյության մասին կրոնական պնդումները ճշմարիտ կամ կեղծ չեն, այլ զուրկ են նշանակությունից։ Սրանք մետաֆիզիկական կեզծ պնդումներ են։ Ճիշտ նույն կերպ անիմաստ է նաև աթեիզմը, որի հայտարարությունները (Աստված գոյություն չունի) կախված են կրոնական պնդումներից։ Միևնույն ժամանակ էսթետիկական և էթիկական դատողությունները, ինչպես նաև` կրոնական բնույթի որոշ դատողությունները կարող են կրել «զգացմունքային» բեռնվածություն` արտահայտելով դրանք արտաբերով մարդկանց ներքին աշխարհը, այսինքն` դրանք հոգեբանության ուսումնասիրման առարկաներ են։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարոյական դատողություններն օբյեկտիվ նշանակություն չունեն` իրենց` փորձով ստուգելու անհնարինության պատճառով։
- Բարոյական դատողությունները ո՛չ ճշմարտություն են պարունակում, ո՛չ էլ մոլորություն։ Դրանք ոչինչ չեն արտահայտում, բացի մեր զգացմունքներից ու ցանկություններից, ինչպես նաև տարբեր ռեակցիաներից, որոնք նրան ակնկալում են առաջացնել։
- Էթիկան հանգեցնում է այն ուսումնասիրությանը, թե մենք ինչ ենք ուզում և ինչ չենք ուզում։ Բարու և չարի հասկացությունններն այլ նշանակություն ուղղակի չունեն։
- Եթե գիտությունն առանց փիլիսոփայության, կարելի է ասել, կույր է, ապա փիլիսոփայությունն առանց գիտության փաստացի դատարկ է[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rogers B. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Айер / М. В. Лебедев // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 310. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
- ↑ Айер
- ↑ Никоненко С. В. Аналитическая философия: основные концепции. — СПб: Изд-во СПбГУ, 2007. — С. 131
- ↑ A. J. Ayer: A Life
- ↑ Deceased Fellows - British Academy Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
- ↑ Айер Алфред Джулс // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ Wilson, A. N. (2003). Iris Murdoch as I knew her. London: Hutchinson. էջ 156. ISBN 978-0-09-174246-1.
- ↑ Декарт и лингвистическая философия Արխիվացված 2010-02-05 Wayback Machine
- ↑ АЙЕР, Альфред Джулс (р. 1910). Английский философ(չաշխատող հղում)
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հունիսի 27 մահեր
- 1989 մահեր
- Հուլիսի 26 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի հումանիստներ
- Անգլիացի մանկավարժներ
- Բրիտանացի հումանիստներ
- Գիտության փիլիսոփաներ
- Կրոնների քննադատներ
- Հրեա փիլիսոփաներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիացի փիլիսոփաներ