Գիլբերտ Ռայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Գիլբերտ Ռայլ
Gilbert Ryle
Rex Whistler - Gilbert Ryle, Fellow.jpg
Ծնվել էօգոստոսի 19, 1900(1900-08-19)[1][2][3][…] Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 6, 1976(1976-10-06)[1][2][3][…] (76 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Մագդալեն քոլիջ
Գործունեության ոլորտordinary language philosophy?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԹագավորական քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ԱշակերտներGeoffrey Midgley?

Գիլբերտ Ռայլ (օգոստոսի 19, 1900(1900-08-19)[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 6, 1976(1976-10-06)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի փիլիսոփա։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մայնդ» «Mind» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Ռայլը «ուշ» Վիտգենշտայնի հետ համարվում է առօրյա լեզվի փիլիսոփայության՝ վերլուծական փիլիսոփայության երրորդ փուլի, հիմնադիրը։ Ռայլը փիլիսոփայության հիմնական խնդիրը համարում է նրա «թերապևտիկական» ֆունկցիան, որի էությունը փիլիսոփայի պրոբլեմների այնպիսի «լուծումն» է, երբ բացառվում է այդ պրոբլեմները դնելու հնարավորությունը (անհեթեթության հանգեցնելու մեթոդ)։ Ըստ Ռայլի, փիլիսոփայի պրոբլեմները «կատեգորիկ սխալների» (օրինակ, ի՞նչ է ճշմարտությունը, գիտակցությունը, պատճառը և այլ հարցերի) արդյունք են, երբ փնտրվում է գոյություն չունեցող վերացարկված նաև սուբստանցի վերածած ընդհանուր հասկացությունների սեռային էությունը։ Այս իմաստով, Ռայլը փիլիսոփաներին նմանեցնում է երեխայի, որը տեսնելով դիվիզիայի հեծելավաշտերը, հրետանային մարտկոցները և գնդերը, հարցնում է․ «Իսկ որտե՞ղ է դիվիզիան»։ Նման ձևով ըմբռնված փիլիսոփայությունը վերածվում է «հակափիլիսոփայության»՝ մոլորության հանգեցնող խոսքերի օգտագործումը բացահայտող հատուկ տրամաբանական տեխնիկայի, որը ծնում է փիլիսոփայի պրոբլեմներ և կասկածի ենթարկում փիլիսոփայության գոյությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png