Համախառն ազգային արդյունք

>$60,000 $50,000 - $60,000 $40,000 - $50,000 $30,000 - $40,000 | $20,000 - $30,000 $10,000 - $20,000 $5,000 - $10,000 $2,500 - $5,000 | $1,000 - $2,500 $500 - $1,000 <$500 Ինֆորմացիա չկա |
Համախառն ազգային արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համախառն ազգային արդյունք (անգլ.՝ gross national product), ազգային հաշիվների համակարգի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկն է։ Շատ հաճախ ՀԱԱ-ն օգտագործվում է ՀՆԱ ցուցանիշի հետ, կամ փոխարինվում է դրանով, ինչն, ընդհանուր առմամբ, սխալ է։
Ի տարբերություն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), որն արտահայտում է տվյալ երկրի տարածքում ստեղծված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը, համախառն ազգային արդյուքն արտացոլում է միայն երկրի բնակիչների կողմից ստեղծված ապրանքների ընդհանուր արժեքը ՝ անկախ դրանց գտնվելու աշխարհագրական դիրքից։
Ըստ 1993 թվականի ազգային հաշիվների հաշվարկման ՄԱԿ-ի Հանձնարարականներ [1], համախառն ազգային արդյունքի ցուցանիշը փոխարինվեց համախառն ազգային եկամտի ցուցիչով[2], և այդ ժամանակից ի վեր այս տերմինը չի օգտագործվել վիճակագրական պրակտիկայում, այժմ առկա է միայն վաղ տարիների տպագրության մակրոտնտեսությանը վերաբերող դասագրքերում։
Համախառն ազգային արդյունքը բնութագրվում է մի շարք առանձնահատկություններով՝
- ՀԱԱ-ն պատկերացում է տալիս տվյալ երկրի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող արտադրական գործոնների միջոցով արտադրված արդյունքների մասին։ ՀԱԱ-ի մի մասը կարող է արտադրվել արտասահմանում։
- ՀԱԱ-ն առաջին հերթին դրամական ցուցանիշ է և նրա հաշվարկման ժամանակ կատարվում է միանգամայն տարասեռ ապրանքների ամփոփում մեկ միասնական տնտեսական ցուցանիշի մեջ։
- ՀԱԱ-ն ճիշտ հաշվարկելու համար անհրաժեշտ է խուսափել կրկնահաշվարկից, որպեսզի տվյալ տարում արտադրված արդյունքը հաշվարկվի մեկ անգամ։ Այդ պատճառով հաշվի է առնվում միայն վերջնական արդյունքների շուկայական արժեքը։
ՀԱԱ որոշելու ձև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Մաքքոնելի և Բրյուի դասագրքի[3], համախառն ազգային արդյունքը տվյալ երկրի քաղաքացիների սեփականություն հանդիսացող արտադրության ռեսուրսների միջոցով արտադրված արդյունքների ընդհանուր շուկայական արժեքն է, որը կարող է արտադրված լինել նաև արտասահմանում։ Այսպիսով․ արտասահմանում արտադրված, սակայն տվյալ երկրի քաղաքացու սեփական միջոցներով արտադրված արտադրանքը ներառվում է երկրի ՀԱԱ-ի մեջ, բայց տվյալ երկրում սակայն այլ երկրի քաղաքացու միջոցներով արտադրված արտադրանքը՝ ոչ։
Համախառն ազգայի արդյունքը (ՀԱԱ) որոշվում է 2 եղանակով․
- անվանական համախառն ազգային արդյունք․ համախառն ազգային արդյունքն է, որը արտահայտված է ընթացիկ գներով տվյալ պահին, առանց գնի մակարդակի փոփոխությունները հաշվի առնելու.
- իրական համախառն ազգային արդյունք․ համախառն ազգային արդյունքն է, որը ճշգրտվում է գների մակարդակի փոփոխությունների համար, այսինքն ՝ ՀՆԱ-ն ընթացիկ ժամանակահատվածում դեֆլյատորի վրա բաժանված ժամանակահատվածի համար։
ՀԱԱ հաշվարկելու ձև[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՆԱ-ի և ՀԱԱ-ի միջև եղած կապն արտահայտվում է հետևյալ բանաձևով․
ՀԱԱ = ՀՆԱ+ Δ,
որտեղ Δ = (արտասահմանում հայրենական արտադրության գործոններով արտադրված արդյունքի արժեք) - (տվյալ երկրում արտասահմանյան արտադրության գործոններով ստեղծված արդյունքի արժեք), այսինքն ՝ առաջնային եկամտի փոխանակման սալդոն աշխարհի հետ։
ՀԱԱ հաշվարկման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԱԱ-ն հաշվելու ժամանակ օգտագործվում է հետևյալ բանաձևը․
ՀԱԱ = ՀՆԱ+ Δ, որտեղ Δ — վիճակագրական գործակիցն է, իսկ ՀՆԱ-ն կարելի է որոշել 3 տարբեր եղանակներով․
- Վերջնական արդյունքների մեթոդ
- Ըստ ավելացված արժեքի
- Ըստ եկամուտների
Բացի սրանից, եկամուտ ստանալու եղանակներից ՀԱԱ-ի մեջ առանձնացվում են հետևյալ եկամտի տեսակները[4]․
- աշխատուժի վարձակալության դիմաց ստացված եկամուտ (աշխատավարձ, հավելավճար),
- սեփականությունից ստացված եկամուտ,
- վարձակալական վճար (ռենտային եկամուտ)
- կորպորացիայի շահույթ (առանձնացնում են․ բաժնետերերի դիվիդենտները, չբաշխված շահույթը և շահութահարկը),
- իրական տոկոսադրույք։
Մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրների դասակարգում ըստ անվանական ՀՆԱ-ի (մլն ԱՄՆ դոլար)[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրների դասակարգումն ըստ անվանական ՀՆԱ-ի վարկանիշի (մլն. ԱՄՆ դոլար)․ առաջին 12 երկիրը (2015-2013) | ||||||
---|---|---|---|---|---|---|
Տեղ | 2015 | 2014 | 2013 | |||
0 | Աշխարհ | Կաղապար:Թիվ | Աշխարհ | Կաղապար:Թիվ | Աշխարհ | Կաղապար:Թիվ |
1 | ![]() |
1 799 414 604 | ![]() |
1 764 057 094 | ![]() |
1 696 735 259 |
2 | ![]() |
1 087 539 850 | ![]() |
1 026 490 343 | ![]() |
922 378 862 |
3 | ![]() |
465 633 399 | ![]() |
532 886 931 | ![]() |
588 786 146 |
4 | ![]() |
373 979 230 | ![]() |
386 114 729 | ![]() |
382 832 637 |
5 | ![]() |
282 657 288 | ![]() |
283 678 728 | ![]() |
286 296 898 |
6 | ![]() |
270 847 752 | ![]() |
282 758 324 | ![]() |
271 559 384 |
7 | ![]() |
209 176 680 | ![]() |
242 986 093 | ![]() |
248 687 400 |
8 | ![]() |
204 710 961 | ![]() |
209 883 835 | ![]() |
212 901 133 |
9 | ![]() |
199 502 681 | ![]() |
209 651 334 | ![]() |
212 596 203 |
10 | ![]() |
170 423 086 | ![]() |
202 449 130 | ![]() |
194 797 429 |
11 | ![]() |
167 598 540 | ![]() |
183 458 973 | ![]() |
184 793 468 |
12 | ![]() |
142 851 840 | ![]() |
151 620 133 | ![]() |
151 426 892 |
Երկրների դասակարգումն ըստ անվանական ՀՆԱ-ի վարկանիշի (մլն. ԱՄՆ դոլար)․ առաջին 10 երկիրը (2010-2008) | ||||||
---|---|---|---|---|---|---|
Տեղ | 2010 | 2009 | 2008 | |||
1 | ![]() |
Կաղապար:Թիվ | ![]() |
Կաղապար:Թիվ | ![]() |
Կաղապար:Թիվ |
2 | ![]() |
581 091 252 | ![]() |
490 616 735 | ![]() |
483 555 346 |
3 | ![]() |
537 963 199 | ![]() |
479 798 424 | ![]() |
410 600 714 |
4 | ![]() |
366 252 419 | ![]() |
358 845 163 | ![]() |
360 176 483 |
5 | ![]() |
284 770 324 | ![]() |
283 155 314 | ![]() |
299 294 868 |
6 | ![]() |
259 786 353 | ![]() |
273 611 649 | ![]() |
280 086 427 |
7 | ![]() |
223 279 289 | ![]() |
222 610 803 | ![]() |
222 038 521 |
8 | ![]() |
191 625 992 | ![]() |
157 243 141 | ![]() |
149 097 474 |
9 | ![]() |
150 993 152 | ![]() |
151 933 887 | ![]() |
148 286 109 |
10 | ![]() |
150 785 912 | ![]() |
144 885 740 | ![]() |
142 742 923 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://unstats.un.org/unsd/nationalaccount/sna1993.asp The System of National Accounts 1993
- ↑ en:Gross National Income
- ↑ Макконнелл К. Р., Брю С.Л. Экономикс: принципы, проблемы и политика. — М.: ИНФРА-М, 2003. — 972 с. — ISBN 5-16-000928-0
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 27 Степанов В. Г. Статистика, ч. I
- ↑ GDP (current US$) | Data | Table
- ↑ GNI, Atlas method (current US$) | Data | Table