Jump to content

Համախառն ազգային եկամուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2016 թվականին Համաշխարհային բանկի եկամուտները, ըստ երկրների[1]

Համախառն ազգային եկամուտը(ՀԱԵ), որը նախկինում հայտնի էր որպես Համախառն ազգային արդյունք, երկրի արտաքին և ներքին արտադրանքի ընդհանուր պահանջարկն է, որը հաշվարկվում է՝ Համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) գումարած ռեզիդենտների կեղմից արտերկրում ստացած գործոնային եկամուտները հանած ներքին տնտեսությունում ոչ ռեզիդենտների կողմից վաստակած եկամուտները[2]։ ՀՆԵ-ի և ՀՆԱ-ի համեմատությունը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ ազգի ՀՆԱ ներկայացնում ներքին կամ միջազգային գործունեություն։ Միջազգային վիճակագրության մեջ Համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) աստիճանաբար փոխվեց Համախառն ազգային արդյունքի(ՀԱԱ)[3][4]։ Հայեցակարգային առումով նույնական լինելով հանդերձ՝ այն այլ կերպ է հաշվարկվում[5]։ Եվրոպական միության բյուջե կատարվող ամենամեծ ներդրումների հիմքում ընկած է Համախառն ազգային եկամուտը[6]։ 2017 թվականի փետրվարին Իռլանդական ՀՆԱ-ն այնքան աղավաղվեց բազմազգ ընկերությունների բազային էրոզիայի և շահույթի փոփոխության ("BEPS") համար ԱՄՆ-ի կողմից հարկերի պլանավորման գործիքներից, որ Իռլանդիայի Կենտրոնական Բնակը Իռլանդական ՀՆԱ-ն փոխարինեց նոր գործիքով՝ Իռլանդական փոխարինված Համախառն Ազգային Եկամտով՝ ՀԱԵ։ 2017 թվականի Իռլանդական ՀՆԱ-ն Իռլանդական փոխարինված Համախառն Ազգային Եկամտի (ՀԱԵ) 162%-ն էր կազմում[7]։

Համախառն ազագային եկամտի և Համախառն ներքին արդյունքի համեմատությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱԵ= ՀՆԱ + Ռեզիդենտների կողմից արտերկրում վաստակած գործոնային եկամուտները - Ներքին տնտեսությունում ոչ ռեզիդենտների վաստակած եկամուտները

ՀԱԵ-ի համեմատությունը (Ատլասի մեթոդ), ՀԱԵ և ՀՆԱ
Համաշխարհային բանկ 2018 թվական (միլիոն ԱՄՆ դոլար)
ՀամարԵրկիրՀԱԵ (Ատլասի մեթոդ)[8]ՀԱԵ[9]ՀՆԱ[10]
Արժեք (ա)ա - ՀՆԱԱրժեք (բ)բ - ՀՆԱ
1Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ20,636,317-267,15320,837,347344,23920,544,343
2Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան13,181,372175,08213,556,853-44,95113,608,151
3Ճապոնիա Ճապոնիա5,226,599-123,2675,155,423156,2124,971,323
4Գերմանիա Գերմանիա3,905,321146,8414,058,03058,7833,947,620
5Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2,777,405130,5902,816,805-60,2422,855,296
6Ֆրանսիա Ֆրանսիա2,752,03439,8062,840,07137,6602,777,535
7Հնդկաստան Հնդկաստան2,727,893124,5762,691,04039,2302,718,732
8Իտալիա Իտալիա2,038,376-51,4862,106,525-28,2682,083,864
9Բրազիլիա Բրազիլիա1,902,28664,1821,832,1704,1721,885,482
10Կանադա Կանադա1,665,56554,4171,694,054-21,2651,713,341

Անվանական ՀԱԵ (Ատլասի մեթոդ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանական Ատլասի մեթոդ – միլիոն ԱՄՆ դոլար (լավագույն 15 երկրները)

Համար 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ17 611 491 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ17 001 290 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ16 501 016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ15 727 291 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ15 143 137 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ14 740 580 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ15 002 428 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ14 651 211 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ14 345 565
2 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան10 096 966 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան9 110 333 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան7 934 721 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան6 726 270 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան5 752 320 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան4 856 999 Ճապոնիա Ճապոնիա4 835 553 Ճապոնիա Ճապոնիա4 812 119 Ճապոնիա Ճապոնիա4 931 413
3 Ճապոնիա Ճապոնիա5 339 076 Ճապոնիա Ճապոնիա5 899 905 Ճապոնիա Ճապոնիա6 101 579 Ճապոնիա Ճապոնիա5 775 633 Ճապոնիա Ճապոնիա5 376 601 Ճապոնիա Ճապոնիա4 797 984 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան4 070 860 Գերմանիա Գերմանիա3 348 291 Գերմանիա Գերմանիա3 160 529
4 Գերմանիա Գերմանիա3 853 623 Գերմանիա Գերմանիա3 809 927 Գերմանիա Գերմանիա3 754 154 Գերմանիա Գերմանիա3 801 607 Գերմանիա Գերմանիա3 662 524 Գերմանիա Գերմանիա3 588 452 Գերմանիա Գերմանիա3 601 765 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան3 283 519 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան2 685 206
5 Ֆրանսիա Ֆրանսիա2 844 284 Ֆրանսիա Ֆրանսիա2 869 883 Ֆրանսիա Ֆրանսիա2 824 713 Ֆրանսիա Ֆրանսիա2 889 304 Ֆրանսիա Ֆրանսիա2 847 703 Ֆրանսիա Ֆրանսիա2 831 553 Ֆրանսիա Ֆրանսիա2 904 224 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 835 805 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 645 489
6 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 801 499 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 695 974 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 612 525 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 542 593 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 540 957 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 666 939 Ֆրանսիա Ֆրանսիա2 800 864 Ֆրանսիա Ֆրանսիա2 576 642 Ֆրանսիա Ֆրանսիա2 414 820
7 Բրազիլիա Բրազիլիա2 429 720 Բրազիլիա Բրազիլիա2 486 874 Բրազիլիա Բրազիլիա2 432 061 Իտալիա Իտալիա2 237 958 Իտալիա Իտալիա2 234 508 Իտալիա Իտալիա2 227 358 Իտալիա Իտալիա2 222 143 Իտալիա Իտալիա2 093 640 Իտալիա Իտալիա1 989 288
8 Իտալիա Իտալիա2 147 247 Իտալիա Իտալիա2 130 760 Իտալիա Իտալիա2 143 583 Բրազիլիա Բրազիլիա2 207 921 Բրազիլիա Բրազիլիա1 916 260 Բրազիլիա Բրազիլիա1 572 431 Իսպանիա Իսպանիա1 490 975 Կանադա Կանադա1 356 017 Իսպանիա Իսպանիա1 241 641
9 Հնդկաստան Հնդկաստան2 027 964 Ռուսաստան Ռուսաստան1 981 791 Հնդկաստան Հնդկաստան1 892 548 Հնդկաստան Հնդկաստան1 755 712 Հնդկաստան Հնդկաստան1 555 615 Իսպանիա Իսպանիա1 519 339 Կանադա Կանադա1 484 345 Իսպանիա Իսպանիա1 353 031 Կանադա Կանադա1 224 994
10 Ռուսաստան Ռուսաստան1 930 634 Հնդկաստան Հնդկաստան1 952 847 Ռուսաստան Ռուսաստան1 823 299 Կանադա Կանադա1 617 083 Կանադա Կանադա1 511 465 Կանադա Կանադա1 447 937 Բրազիլիա Բրազիլիա1 427 429 Բրազիլիա Բրազիլիա1 152 772 Հարավային Կորեա Հարավային Կորեա966 585
11 Կանադա Կանադա1 785 099 Կանադա Կանադա1 848 274 Կանադա Կանադա1 773 264 Ռուսաստան Ռուսաստան1 547 010 Իսպանիա Իսպանիա1 496 363 Հնդկաստան Հնդկաստան1 392 779 Ռուսաստան Ռուսաստան1 368 593 Հնդկաստան Հնդկաստան1 117 463 Հնդկաստան Հնդկաստան941 326
12 Ավստրալիա Ավստրալիա1 444 201 Ավստրալիա Ավստրալիա1 514 269 Իսպանիա Իսպանիա1 396 221 Իսպանիա Իսպանիա1 455 758 Ռուսաստան Ռուսաստան1 425 123 Ռուսաստան Ռուսաստան1 318 495 Հնդկաստան Հնդկաստան1 229 139 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 091 726 Մեքսիկա Մեքսիկա921 879
13 Իսպանիա Իսպանիա1 366 027 Իսպանիա Իսպանիա1 376 929 Ավստրալիա Ավստրալիա1 359 417 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 125 787 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 053 302 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 037 381 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 118 647 Ռուսաստան Ռուսաստան1 079 991 Բրազիլիա Բրազիլիա898 063
14 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 365 797 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 298 958 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 232 164 Ավստրալիա Ավստրալիա1 119 902 Մեքսիկա Մեքսիկա1 026 316 Մեքսիկա Մեքսիկա988 663 Մեքսիկա Մեքսիկա1 074 555 Մեքսիկա Մեքսիկա1 000 700 Ռուսաստան Ռուսաստան830 146
15 Մեքսիկա Մեքսիկա1 237 533 Մեքսիկա Մեքսիկա1 202 800 Մեքսիկա Մեքսիկա1 167 292 Մեքսիկա Մեքսիկա1 068 140 Ավստրալիա Ավստրալիա1 025 186 Ավստրալիա Ավստրալիա954 754 Ավստրալիա Ավստրալիա900 062 Նիդերլանդներ Նիդերլանդներ809 106 Նիդերլանդներ Նիդերլանդներ753 205

ՀԱԵ(Ատլասի մեթոդ) Գնողունակության համարժեքություն(PPP)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնողունակության համարժեքություն (PPP) – միլիոն ԱՄՆ դոլար (լավագույն 15 երկրները)

Համար 2016 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006
1 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան21 366 057 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան17 966 893 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ17 091 162 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ16 596 084 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ15 802 898 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ15 121 133 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ14 494 460 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ14 791 194 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ14 585 723 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ14 140 770
2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ18 749 688 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ17 823 200 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան16 418 959 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան15 112 256 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան13 680 536 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան12 305 378 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան11 017 654 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան10 090 052 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան8 991 462 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան7 637 790
3 Հնդկաստան Հնդկաստան8 594 226 Հնդկաստան Հնդկաստան7 292 778 Հնդկաստան Հնդկաստան6 699 996 Հնդկաստան Հնդկաստան6 179 567 Հնդկաստան Հնդկաստան5 794 517 Հնդկաստան Հնդկաստան5 314 158 Հնդկաստան Հնդկաստան4 783 856 Ճապոնիա Ճապոնիա4 433 212 Ճապոնիա Ճապոնիա4 408 333 Ճապոնիա Ճապոնիա4 180 595
4 Ճապոնիա Ճապոնիա5 443 842 Ճապոնիա Ճապոնիա4 846 688 Ճապոնիա Ճապոնիա4 844 841 Ճապոնիա Ճապոնիա4 700 740 Ճապոնիա Ճապոնիա4 522 723 Ճապոնիա Ճապոնիա4 437 371 Ճապոնիա Ճապոնիա4 192 471 Հնդկաստան Հնդկաստան4 376 743 Հնդկաստան Հնդկաստան4 138 987 Հնդկաստան Հնդկաստան3 658 435
5 Գերմանիա Գերմանիա4 394 786 Գերմանիա Գերմանիա4 243 163 Գերմանիա Գերմանիա4 097 775 Գերմանիա Գերմանիա3 890 009 Գերմանիա Գերմանիա3 634 151 Գերմանիա Գերմանիա3 505 460 Գերմանիա Գերմանիա3 407 922 Գերմանիա Գերմանիա3 286 644 Գերմանիա Գերմանիա3 170 077 Գերմանիա Գերմանիա3 006 891
6 Բրազիլիա Բրազիլիա4 175 469 Բրազիլիա Բրազիլիա3 809 390 Բրազիլիա Բրազիլիա3 651 266 Բրազիլիա Բրազիլիա3 474 015 Բրազիլիա Բրազիլիա3 293 559 Բրազիլիա Բրազիլիա3 157 522 Բրազիլիա Բրազիլիա2 953 733 Բրազիլիա Բրազիլիա2 836 486 Բրազիլիա Բրազիլիա2 724 769 Բրազիլիա Բրազիլիա2 603 694
7 Ռուսաստան Ռուսաստան3 305 725 Ռուսաստան Ռուսաստան3 237 388 Ռուսաստան Ռուսաստան3 108 506 Ռուսաստան Ռուսաստան3 254 184 Ռուսաստան Ռուսաստան3 124 400 Ռուսաստան Ռուսաստան2 837 672 Ռուսաստան Ռուսաստան2 678 150 Ռուսաստան Ռուսաստան2 597 648 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա }2 325 258 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 270 766
8 Հնդկաստան Հնդկաստան2 929 424 Ֆրանսիա Ֆրանսիա2 655 517 Ֆրանսիա Ֆրանսիա2 625 346 Ֆրանսիա Ֆրանսիա2 494 655 Ֆրանսիա Ֆրանսիա2 495 100 Ֆրանսիա Ֆրանսիա2 381 563 Ֆրանսիա Ֆրանսիա2 291 855 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 343 012 Ֆրանսիա Ֆրանսիա2 288 657 Ֆրանսիա Ֆրանսիա2 094 160
9 Ֆրանսիա Ֆրանսիա2 835 242 Հնդկաստան Հնդկաստան2 592 315 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 483 802 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 394 758 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 343 934 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 281 280 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 272 667 Ֆրանսիա Ֆրանսիա2 310 555 Ֆրանսիա Ֆրանսիա2 224 097 Ռուսաստան Ռուսաստան2 071 669
10 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 763 382 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա2 550 078 Հնդկաստան Հնդկաստան2 436 810 Հնդկաստան Հնդկաստան2 275 802 Իտալիա Իտալիա2 124 755 Իտալիա Իտալիա2 054 019 Իտալիա Իտալիա2 016 501 Իտալիա Իտալիա2 050 607 Իտալիա Իտալիա1 971 909 Իտալիա Իտալիա1 865 144
11 Իտալիա Իտալիա2 316 529 Իտալիա Իտալիա2 155 153 Իտալիա Իտալիա2 148 502 Իտալիա Իտալիա2 134 839 Հնդկաստան Հնդկաստան2 106 961 Հնդկաստան Հնդկաստան1 949 021 Հնդկաստան Հնդկաստան1 798 541 Հնդկաստան Հնդկաստան1 705 066 Հնդկաստան Հնդկաստան1 568 263 Հնդկաստան Հնդկաստան1 434 248
12 Մեքսիկա Մեքսիկա2 262 919 Մեքսիկա Մեքսիկա2 111 206 Մեքսիկա Մեքսիկա1 939 753 Մեքսիկա Մեքսիկա1 941 682 Մեքսիկա Մեքսիկա1 859 264 Մեքսիկա Մեքսիկա1 710 132 Մեքսիկա Մեքսիկա1 597 656 Մեքսիկա Մեքսիկա1 611 372 Մեքսիկա Մեքսիկա1 516 236 Մեքսիկա Մեքսիկա1 432 295
13 Թուրքիա Թուրքիա1 907 486 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 696 955 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 652 081 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 627 812 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 568 631 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 506 812 Իսպանիա Իսպանիա1 492 658 Իսպանիա Իսպանիա1 508 412 Իսպանիա Իսպանիա1 447 718 Իսպանիա Իսպանիա1 346 277
14 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 833 914 Կանադա Կանադա1 576 495 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա1 549 822 Իսպանիա Իսպանիա1 497 167 Իսպանիա Իսպանիա1 494 181 Իսպանիա Իսպանիա1 486 687 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 393 108 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 405 612 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 350 407 Հարավային Կորեա Հարավային Կորեա1 246 382
15 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա1 799 740 Իսպանիա Իսպանիա1 556 600 Կանադա Կանադա1 535 440 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա1 488 100 Կանադա Կանադա1 401 447 Կանադա Կանադա1 336 646 Կանադա Կանադա1 279 702 Կանադա Կանադա1 313 134 Կանադա Կանադա1 271 027 Կանադա Կանադա1 212 200

Համախառն Ազգային Արդյունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախառն Ազգային Արդյունքը(ՀԱԱ)՝ մեկ տարվա ընթացքում տվյալ երկրի աշխատուժի և ունեցվածքի միջոցով արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների շուկայական արժեքն է։ Ի տարբերություն Համախառն Ներքին Արժեքի, որը սահմանում է արտադրությունը՝ հիմնվելով արտադրության աշխարհագրական դիրքի վրա, ՀԱԱ-ն հիմք է ընդունում ստացված արդյունքը՝ ելնելով սեփականության տեղակայությունից։ Փաստորեն վերջինս եկամուտը հաշվարկում է ըստ սեփականության և բնակության վայրի, ուստի դրա անունը պակաս երկիմաստ համախառն ազգային եկամուտ է։ ՀԱԱ-ն տնտեսական վիճակագրական ցուցանիշ է, որը հավասար է ՀՆԱ-ին գումարած օտարերկրյա ներդրումներից ռեզիդենտների ստացած ցանկացած եկամուտ հանած օտարերկրյա ռեզիդենտների կեղմից տվյալ երկրի ներքին տնտեսության մեջ վաստակած եկամուտը։

ՀԱԱ-ն տարբերակվածություն չի դնում քանակական (օրինակ՝ արտադրված համակարգիչների քանակ) և որակական (օրինակ՝ համակարգչային ալգորիթմների մեծացումը ) բարելավումների միջև և դրանք երկուսն էլ համարում է «տնտեսական աճի» ձևեր[11]։

Երբ երկրի կապիտալը կամ աշխատանքային ռեսուրսները աշխատում են վերջինիս սահմաններից դուրս կամ, երբ օտարերկրյա ընկերություն է գործում վերջինիս տարածքում ՀՆԱ-ն և ՀԱԱ-ն կարող են արտահայտել ընդհանուր արտադրանքի տարբեր չափեր։ Օրինակ 2009 թվականին ԱՄՆ-ն իր ՀՆԱ-ն գնահատեց 14,119 տրիլիոն դոլար, իսկ ՀԱԱ-ն՝ 14,265 տրիլիոն դոլար[12]։ Միջազգային վիճակագրության մեջ Համախառն ազգային եկամուտ (ՀԱԵ) տերմինը աստիճանաբար փոխվեց Համախառն ազգային արդյունքի(ՀԱԱ)[3][4]։ Հայեցակարգային առումով նույնական լինելով հանդերձ՝ ճշգրիտ հաշվարկման մեթոդը զարգացել է հենց անվանափոխութան հետ միաժամանակ[5]։։

Համախառն ազգային արդյունքի կիրառությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-նհամախառն ազգային արդյուքնը օգտագործում էր, որպես իր ընդհանուր տնտեսական գործունեության հիմնական չափանիշ մինչև 1991 թվականը, երբ նա սկսեց օգտագործել ՀՆԱ-ն[13]։ Անցում կատարելիս՝ Տնտեսական վերլուծության բյուրոն (BEA) նշել է, որ ՀՆԱ-ն ավելի հեշտ է հաշվարկել՝ համեմատած ԱՄՆ-ի տնտեսական գործունեությունը գնահատող (չափող) մյուս ցուցանիշների հետ, և որ «գրեթե բոլոր երկրները ընդունել են ՀՆԱ-ն, որպես իրենց արտադրության հիմնական չափիչ»[14]։

Շատ տնտեսագետներ հարցականի տակ են դրել Համախառն ազգային եկամտի կամ Համախառն ազգային արդյունքի, որպես երկրի տնտեսական բարեկեցության չափիչ լինելը, քանի որ վերջինս չի հաշվարկում ամենաշատ չվճարված աշխատանքը և հաշվում է շատ տնտեսական գործողություններ, որոնք անարդյունավետ են կամ նույնիսկ կործանարար[15]։

Համախառն ազգային եկամուտ (ՀԱԵ) և Համախառն ազգային արդյունք (ՀԱԱ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ՀՆԱ-ն չափում է տվյալ երկրում արտադրված բոլոր ապրանքների և ծառայությունների վերջնական արժեքը, Համախառն ազգային եկամուտը չափում է երկրի քաղաքացիների ստացած եկամուտը՝ անկախ աշխարհագրական դիրքից։ Շատ երկրներում այս երկու ցուցանիշները մոտ են, քանի որ երկրի ստացած եկամտի տարբերությունն ամբողջ աշխարհի մաս կազմող վճարների համեմատ զգալի չէ։ Համաշխարհային Բանկի համաձայն 2016 թվականին ԱՄՆ-ի ՀԱԱ-ն 1,5%-ով բարձր էր, քան ԱՄՆ-ի ՀՆԱ-ն[16]։ Մյուս կողմից զարգացող երկրներում տարբերությունը կարող է նշանակալից լինել՝ արտաքին մեծ օգնությունների և կապիտալի ներհոսքի պատճառով։ 2016 թվականին Հայաստանի ՀԱԱ-ն[17] 4,45%-ով բարձր էր ՀՆԱ-ից[18]։ Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՏՀԶԿ զեկույցի միայն 2015 թվականին Հայաստանը, ընդհանուր առմամբ, ստացել է 409 միլիոն դոլարի զարգացման աջակցություն։ Անցած 25 տարիների ընթացքում USAID-ին տրամադրել է մեկ միլիարդ դոլար՝ Հայաստանում մարդկանց կենսամակարդակը բարելավելու համար։ Համախառն ազգային եկամուտը համասար է ՀՆԱ-ին գումարած արտերկրում տվյալ երկրի ռեզիդենտների աշխատավարձերը և գույքային եկամուտները, վերջինս Համախառն ազգային եկամտի մեջ ավելի մեծ մաս է կազմում։ Համաձայն 2015-2017 թվականների Հայաստանից միգրացիայի մասին ՄԱԿ-ի զեկույցի, ամեն տարի շուրջ 15-20 հազար մարդ մշտապես լքում է Հայաստանը[19] և նրանց 47%-ը աշխատանքային միգրանտներ են, որոնք լքում են երկիրը եկամուտ ստանալու և Հայաստանում մնացած ընտանիքի պահանջմունքները բավարարելու համար։ 2016 թվականին հայաստանի բնակիչները ստացել են, ընդհանուր առմամբ, 150 միլիոն դոլարի դրամական փոխանցումներ[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «World Bank's Income Groups». Our World in Data. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  2. ↑ Todaro, M. P., & Smith, S. C. (2011). Economic Development 11. Addison-Wesley, Pearson, ISBN, 10, 0-13.
  3. 1 2 World Bank. «GNI, Atlas method». data.worldbank.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  4. 1 2 World Bank. «GNI, PPP (international $)». data.worldbank.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  5. 1 2 «Glossary:Gross national income (GNI)». Eurostat Statistic Explained. Eurostat. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  6. ↑ «Monitoring GNI for own resource purposes». Eurostat Statistic Explained. Eurostat. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  7. ↑ Heike Joebges (2017 թ․ հունվար). «CRISIS RECOVERY IN A COUNTRY WITH A HIGH PRESENCE OF FOREIGN-OWNED COMPANIES: The Case of Ireland» (PDF). IMK Macroeconomic Policy Institute, Hans-Böckler-Stiftung. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-04-12-ին. Վերցված է 2020-09-03-ին.
  8. ↑ «GNI, Atlas method (current US$)». World Bank.
  9. ↑ «GNI (current US$)». World Bank.
  10. ↑ «GDP (current US$)». World Bank.
  11. ↑ Daly, Herman E. (1996), Beyond Growth. Beacon Press
  12. ↑ «Flow of Funds Accounts of the United States» (PDF). Board of Governors of the Federal Reserve System. 2010 թ․ սեպտեմբերի 17. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  13. ↑ «BEA: Glossary "G"». Bureau of Economic Analysis. 2007 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. ↑ «Gross Domestic Product as a Measure of U.S. Production» (PDF). 1991 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. ↑ «Beyond GDP». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  16. ↑ «BEA: The World Bank - US figures». the World Bank. 2017.
  17. ↑ «BEA: Armenia GNP». Macrotrends. 2019.
  18. ↑ «BEA: Armenia GDP». Macrotrends. 2019.
  19. ↑ «Discussion: Migration Rate and Associated Issues in Armenia in 2016-2017». UN Armenia. 2017.
  20. ↑ «BEA: Inflow of Remittances by Balance of Payments». Central Bank of Armenia. 2019.