Հոլանդական հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Հոլանդական հիվանդություն» (Գրոնինգենի էֆեկտ), ակնհայտ պատճառահետևանքային կապն է տնտեսության որոշակի հատվածի տնտեսական զարգացման խթանման (օրինակ՝ բնական ռեսուրսներ) և մյուս հատվածների (ինչպես գյուղատնտեսությունը կամ թեթև արդյունաբերությունը) թուլացման միջև: Հավանական մեխանիզմը հետևյալն է. տնտեսության զարգացող հատվածում եկամուտները (կամ արտասահմանից օգնության հոսքը) աճում են, տվյալ երկրի ազգային արժույթի փոխարժեքը դառնում է ավելի ուժեղ՝ համեմատած այլ ազգերի արժույթների (արտահայտված փոխարժեքով):Սա բերում է նրան, որ արտահանումը դառնում է ավելի թանկ այլ երկրների կողմից գնելու համար և ներկրումը ավելի էժան է դառնում, ինչն էլ բերում է այս հատվածների առավել քիչ չափով մրցունակ լինելուն[1][2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էֆեկտն իր անունը ստացել է Գրոնինգենի գազային հանքից, որը հայտնաբերվել է 1959 թվականին Հոլանդիայի հյուսիսում: Գազի արտահանման արագ աճը հանքավայրի հայտնաբերման արդյունքում 1970-ական թվականներին բերեց ինֆլյացիայի և գործազրկության աճի, վերամշակող արդյունաբերության արտահանման անկմանը և եկամուտների աճի տեմպի նվազեցմանը: Նավթի գների աճը 1970-ական թվականների կեսերին և 1980-ական թվականների սկզբին առաջացրեց նման էֆեկտ Սաուդյան Արաբիայում, Նիգերիայում, Մեքսիկայում: ՝ Արտահանման եկամուտների կտրուկ աճը՝ ի հաշիվ տնտեսության արդյունահանող հատվածի, տանում է երկրում արտարժույթի լրացուցիչ հոսքի, ինչը, իր հերթին, բերում է ազգային արժույթի ամրապնդմանը: Ազգային արժույթի ամրապնդումը նվազեցնում է արդյունահանող ժյուղերի ապրանքների մրցունակությանը, ինչը տանում է տվյալ ապրանքի թողարկմանն ու արտահանմանը և կարող է բերել գործազրկության աճի: Աճում է նաև ներկրումը, նվազում է զուտ արտահանումը և, վերջին հաշվով, համախառն ներքին արտադրանքը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Полит. Ру 28.09.2000 http://old.polit.ru/documents/335937.html
  2. Забелина О. Российская специфика "Голландской болезни.- Вопросы экономики, 2004 № 11

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buiter Willem H., Purvis Douglas D. (1983)։ «Oil, Disinflation, and Export Competitiveness: A Model of the 'Dutch Disease'»։ in Bhandari Jagdeep S., Putnam Bluford H.։ Economic Interdependence and Flexible Exchange Rates։ Cambridge: MIT Press։ էջեր 221–47։ ISBN 0-262-02177-3 
  • Elkhan Richard Zada. 2016. Oil Abundance and Economic Growth. Berlin: Logos Verlag.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]