Մարդկային կապիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sonyasullins logo.jpg

Մարդկային կապիտալը (ՄԿ) գիտելիքների, ունակությունների համադրություն է, որը օգտագործվում է անհատների և հասարակության` որպես մեկ ամբողջության բազ-մազան կարիքների բավարարման համար։ Առաջին անգամ «մարդային կապիտալ» տերմինը օգտագործել է Թեոդոր Շուլցը, իսկ նրա հետևորդ Գարի Բեքերը զարգաց-րել է այս գաղափարը՝ փաստելով ՄԿ-ում ներդրումների արդյունավետությունը և ձևակերպելով տնտեսական մոտեցում մարդկային վարքագծի համար։ Ի սկզբանե ՄԿ-ի հասկացության տակ հասկացվում էր միայն ներդրումների ամբողջությունը մարդկանց մեջ, ինչը բարձրացնում էր աշխատանքի արտադրողա-կանությունը, կրթական և մասնագիտական հմտությունները։ Հետագայում ՄԿ-ի հա-յեցակարգը նշանակալիորեն աճել է։ Վերջին հաշվարկները, կատարված Համաշ-խարհային բանկի փորձագետների կողմից, ՄԿ-ի մեջ ներառում են սպառողական ծախսերի արժեքը՝ ընտանիքների կողմից սննդի, հագուստի, կացարանի, կրթության, առողջապահության, մշակույթի վրա կատարած ծախսերը, ինչպես նաև այս նպա-տակի համար կատարված պետական ծախսերը։ ՄԿ-ն, լայն իմաստով, տնտեսական զարգացման ինտենսիվ արդյունավետ գործոն է, հասարակության և ընտանիքի զարգացումը, այդ թվում՝ աշխատանքային ռեսուրս-ների կրթված մասը, գիտական և վարչական աշխատանքի գործիքները, շրջակա մի-ջավայրը և այն աշխատանքային գործունեությունը, որը ապահովում է ՄԿ-ի՝ որպես զարգացման արտադրական գործոնի արդյունավետ և ռացիոնալ գործունեությունը։ Նեղ իմաստով՝ ՄԿ-ն գիտելիքն է, առողջությունը, որակական և արտադրական աշխատանքը, կյանքի որակը։ ՄԿ-ն ինովացիոն տնտեսության և գիտելիքների տնտեսության ձևավորման և զար-գացման հիմնական գործոնն է։ ՄԿ-ի զարգացման և որակի բարելավման պայմաններից մեկը տնտեսական ազա-տության բարձր ցուցանիշն է։ Օգտագործվում է ՄԿ-ի հետևյալ դասակարգումը՝

  1. Անհատական ՄԿ,
  2. Կազմա-կերպության ՄԿ,
  3. Ազգային Մկ։

Զարգացած երկրների ազգային հարստություն մեջ ՄԿ-ն կազմում է 70-80%, Ռուսաս-տանում՝ մոտ 50%։

Հարցի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԿ-ի տեսության տարրերը գոյություն ունեին դեռևս հնագույն ժամանակներից, երբ ձևավորվեցին առաջին գիտելիքները և կրթական համակարգը։ Գիտական գրականության մեջ ՄԿ-ի հայեցակարգը հայտնվել է 20-րդ դարի երկրորդ կեսի հրապարակումներում՝ ամերիկացի տնտեսագետ-գիտնականներ Թեոդոր Շուլցի և Գարի Բեկկերի աշխատություններում։ Տնտեսագիտության մեջ ՄԿ-ի տե-սության հիմքի ստեղծման համար նրանք արժանացել են Նոբելյան մրցանակի, Թեո-դոր Շուլցը՝ 1979 թ., Գարի Բեկերը՝ 1992 թ.։ ՄԿ-ի տեսության ձևավորման մեջ էական ներդրում է կատարել նաև ծագումով ռուս Սիմոն Կուզնեցը, որը1971 թ. ստացել է Նոբելյան մրցանակ։

ՄԿ-ի տեսությունը հիմնված է ձեռքբերումների ինստիտուցիոնալ տեսության, նորդասական, նորքենսյան, և այլ մասնավոր տնտեսագիտական տեսությունների ձեռքբերումների վրա։ ՄԿ-ի տեսության ի հայտ գալը դարձավ տնտեսական և հարակից գիտությունների պատասխանը իրական տնտեսության և կյանքի պահանջ-մունքներին։ Առաջ էր եկել հասարակության և տնտեսության զարգացման որակին ու տեմպերին ուղղված մարդու ինտելեկտուալ գործունեության հավաքված ար-դյունքների և մարդկային դերի խորը պատկերացման հետ կապված խնդիր։ ՄԿ-ի տեսության ստեղծման համար խթան հանդիսացան աշխարհի զարգացած երկրների տնտեսական աճի վիճակագրական տվյալները, որոնք մեծացնում էին իրենց ծախսերը՝ հիմնվելով աճի դասական գործոնների հաշվարկի վրա։ Ներկայիս պայ-մաններում աճի և զարգացման իրական գործընթացների վերլուծությունը հանգեց-րեց ժամանակակից տնտեսության և հասարակության զարգացման մեջ ՄԿ-ի՝ որ-պես հիմնական արտադրական և սոցիալական գործոնի դերի հաստատման։ ՄԿ-ի ժամանակակից տեսության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցան Թ. Շուլցը, Գ. Բեկկերը, Է. Դենիսոսը, Ռ. Սոլոուն, Ջ. Մենդրիկը, Ս. Կուզնեցը, Ս. Նաբրիկանտը, Ի. Ֆիշերը, Ռ. Լուկասը և մի շարք տնտեսագետներ, սոցիոլոգներ և պատմաբաններ։ «ՄԿ» հասկացությունը հանդիսանում է մարդկային գործոնի և մարդկային ռեսուրս-ների իրական զարգացում և ընդլայնված պատկերացում, սակայն ՄԿ-ն հանդիսա-նում է շատ ավելի լայն տնտեսագիտական կատեգորիա։ ՄԿ-ի տնտեսագիտական կատեգորիան ձևավորվել աստիճանաբար, և ձևավորման առաջին փուլում հասկացությունը սահմանափակվել է միայն մարդու գիտելիքներով և աշխատելու կարողությամբ։ Ընդ որում, երկար ժամանակ տնտեսագիտության տեսության տեսանկյունից ՄԿ-ն համարվում էր միայն զարգացման սոցիալական գործոն, այսինքն՝ ծախսային գործոն։ Ենթադրվում էր, որ դաստիարակության, կրթության մեջ ներդրումները համարվում են ոչ արտադրողական, ծախսային։20-րդ դարի երկրորդ կեսին ՄԿ-ի և կրթության նկատմամբ վերաբերմունքը աստիճա-նաբար արմատակաորեն փոխվում է։ Այսպես, Ս. Ֆիշերը տվել է ՄԿ-ի հետևյալ սահ-մանումը.ՙՄԿ-ն եկամուտ բերելու մարդու առարկայացված ունակությունն է։ ՄԿ-ն ներառում է բնածին կարողությունները և տաղանդը, ինչպես նաև կրթությունը և ձեռք բերված հմտությունները՚։ Ներկայումս այս սահմանումը կարելի է համարել ՄԿ-ի նեղ իմաստով սահմանում։

Սիմոն Կուզնեցը զարգացած երկրների փորձը զարգացող երկրներում օգտա-գործման առաջարկների մեջ առաջին տեղում դնում էր ֆիզիկական և մարդկային կապիտալի ելակետային ներուժը։ Ինչպես տեսնում ենք, Սիմոն Կուզնեցը զարգա-ցած երկրների կուտակած փորձի հաջող օգտագործման գործոններից առաջին տե-ղում դնում էր կուտակած մեկնարկային ՄԿ-ը։ Եվ դա պատահական չէ։ Կուտակած ՄԿ-ի բարձր մակարդակն ու որակը անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բարե-փոխումների, կառավարության վերափոխման, արտադրության տեխնոլոգիական վերազինման, շուկայական տնտեսության բարեփոխումների իրականացումը արա-գացնելու համար։ Եվ արդյունքում, հենց ՄԿ-ի բարձր մակարդակն ու որակն են ապահովում զարգացող տնտեսությամբ երկրների անցումը բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի կայուն աճին և կյանքի որակի բարձրացմանը։ Ամերիկացի տնտեսագետ Էդուարդ Դենիսոսը(այս խնդրում մեծ ավանդ են ունեցել Ռոբերտ Սոլոուն, Ջոն Քենդրիկը և ուրիշներ) զարգացրել է տնտեսական աճի գործոնների դասակարգումը։ Նրա կողմից ընտրած 23 գործոններից 4-ը վերաբերում էին աշխատանքին, 4-ը՝ կապիտալին,1-ը՝ հողին,14-ը բնութագրում էին բնակչության մեջ կատարված ներդրումները։ Դենիսոսի կարծիքով տնտեսական աճը որոշվում է ոչ այնքան ծախսված գործոնների քանակով, որքան դրանց որակով։ Այդ գործոն-ներից առաջին տեղում նա դնում էր աշխատուժի որակ՝ ելնելով ԱՄՆ-ի 1922-82 թթ. տնտեսական աճի վերլուծությունից։ Դենիսոսը եկավ այն եզրակացությանը, որ աշ-խատողի արտադրողականության աճի որոշիչ գործոնը հանդիսանում է կրթությունը՝ ՄԿ-ի էական բաղադրիչը։

Տ. Շուլցը բացառիկ ներդրում ունեցավ ՄԿ-ի տեսության զարգացման սկզբնական փուլում. գիտական շրջանակների կողմից դրա ընդունման և ճանաչման գործում։ Նա առաջիններից էր, ով առաջ քաշեց ՄԿ-ի՝ որպես արտադրական գործոնի հայեցակարգը և շատ բան արեց ինդուստրիալ և հետինդուստրիալ երկրներում ՄԿ-ի՝ որպես հիմնական շարժիչի և խթանի դերի ձևավորման համար։ Շուլցը մարդու մեջ կատարած ներդրումների հիմնական արդյունքներն էր համարում մարդկանց կուտակած աշխատելու կարողությունը, հասարակության մեջ նրանց ստեղծագործ գործունեությունը, առողջության պահպանումը և այլն։ Նա հավատում էր, որ ՄԿ-ն օժտված է անհրաժեշտ հատկանիշներով։ ՄԿ-ն կարող է կուտակել և վերար-տադրել։ Շուլցի գնահատականներով ՄԿ-ի կուտակման վրա օգտագործվում է հասարակության կողմից արտադրված ամբողջ արտադրանքի ոչ թե1/4, ինչպես նշվում էր XX դարի հիմնական տեսությունների մեջ, այլ 3/4։

Գարի Բեկերը, թերևս, առաջինն էր, ով ներկայացրեց ՄԿ-ի հայեցակարգը միկրո մակարդակով։ Ընկերության ՄԿ-ն նա բնորոշում էր որպես մարդու գիտելիքների, փորձի և հմտությունների ամբողջություն։ Որպես ՄԿ-ում ներդրում Բեկերը համա-րում էր կրթության և ուսուցման համար կատարված ծախսեր։ Նա գնահատել է կրթության տնտեսական արդյունավետությունը առաջին հերթին հենց աշխատողի համար։ Բարձրագույն կրթությունից ստացած լրացուցիչ եկամուտը նա որոշում էր հետևյալ ձևով՝ այն մարդկանց եկամուտներից, ովքեր ունեին բարձրագույն կրթություն, նա հանել միջնակարգ կրթություն ունեցող աշխատողների եկամուտ-ները։ Կրթության վրա կատարված ներդրումները համարվում էին ուղղակի ծախսեր, իսկ այլ հնարավոր ծախսերը՝ վերապատրաստման ընթացքում կորցրած եկամուտ։ Կրթության վրա կատարած ներդրումներից ստացած եկամուտը նա դիտում էր որպես եկամուտների և ծախսերի հարաբերակցություն՝ ստանալով 12-14% տարե-կան շահույթ։

1992 թ. Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի պրոֆեսոր Գ.Ս. Բեկկերին տնտեսագիտության մեջ տրվել է Նոբելյան մրցանակ «մարդկային վարքագծի և փոխգործակցության, ինչպես նաև մարդու ոչ շուկայական վարքագծի մի շարք ասպեկտների մակրոտնտեսական վերլուծության ընդլայնման համար՚։ Բեկերի գլխավոր գրքերն են «Խտրականության տնտեսություն»,«Մարդկային կապի-տալ» և «Տրակտատ ընտանիքի մասին» աշխատությունները, որոնք նվիրված են ՄԿ-ի տարբեր ասպեկտներին։

Բեկերը էական ներդրում է կատարել ֆիրմայի զարգացման, ռազմավարության և մրցակցության տեսության մեջ։ Նա տարբերակում մտցրեց մարդկանց մեջ կատա-րած հատուկ և ընդհանուր ներդրումների մեջ, և հատկապես կարևորեց հատուկ կրթության, գիտելիքների և հմտությունների նշանակությունը։ Աշխատակիցների հա-տուկ ուսուցումը ապահովում է ֆիրմայի մրցակցային առավելությունը, նրա արտա-դրանքի առանձնահատուկ որակական հատկանիշները, շուկայում ֆիրմայի կայուն դիրքը և, վերջին հաշվով՝ կերպարը, իմիջը և նոու-հաուն։ Աշխատակիցների հատուկ ուսուցմամբ առաջին հերթին շահագրգռված են ֆիրմաներն ու կորպորացիաները, և հենց նրանք էլ ֆինանսավորում են դա։ Բեկկերի այս աշխատությունները դարձան ֆիրմայի և մրցակցության ժամանակակից տեսության ձևավորման հիմքը։

Բեկկերը ՄԿ-ի տեսության սահմաններում ուսումնասիրել է նաև անձնական եկամտի բաշխման կառուցվածքը, աճի դինամիկան, տղամարդու և կնոջ աշխատանքի վար-ձատրության անհավասարությունը։ Նա քաղաքական գործիչներին և գործարար մարդկանց, լայնածավալ վիճակագրական տվյալների հիման վրա, ապացուցեց որ կրթությունը համարվում է և գործատուների, և աշխատակիցների, և պետության եկամտի հիմքը։ Արդյունքում քաղաքական գործիչները, ֆինանսիստները և գոր-ծարարները սկսեցին կրթության վրա կատարվող ներդրումները դիտել որպես եկամուտ բերող երկարաժամկետ ներդրումներ։ Բեկկերը իր աշխատություն-ներում աշխատողին դիտում էր որպես պարզ աշխատանքի և նրանում մարմ-նավորված ՄԿ-ի ամբողջություն, Նրա աշխատավարձը /եկամուտը/` որպես շու-կայական գներով պարզ աշխատանքի և նրանում կատարված ներդրումներից ստացված եկամտի համակցություն։ Ավելին, Բեկկերի , ինչպես նաև այլ հետա-զոտողների գնահատումներով աշխատողի եկամտի հիմնական մասը ապահով-վում է մարդկային կապիտալի միջոցով։

Մարդկային կապիտալի լայն սահմանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գրականության մեջ ՄԿ-ի հայեցակարգը հայտնվել է 20-րդ դարի երկրորդ կեսի հրապարակումներում` ամերիկացի տնտեսագետ-գիտնականներ Թեոդոր Շուլ-ցի և Գարի Բեկերի աշխատություններում։ Տնտեսագիտության մեջ ՄԿ-ի տեսության հիմքի ստեղծման համար նրանք արժանացել են Նոբելյան մրցանակի, Թեոդոր Շուլ-ցը՝ 1979 թ., Գարի Բեկերը՝ 1992 թ.։ ՄԿ-ի տեսության ձևավորման մեջ էական ներ-դրում է կատարել նաև ծագումով ռուս Սիմոն Կուզնեցը, որը 1971 թ. տնտեսագի-տության մեջ ստացել է Նոբելյան մրցանակ։

ՄԿ տեսության հիմնադիրները տվել են մարդկային կապիտալի նեղ սահմանումը, որը ժամանակի ընթացքում ընդլայնվել է և շարունակում է ընդլայնվել՝ ներա-ռելով մարդկային կապիտալի նոր բաղադրիչներ։ Արդյունքում ՄԿ դարձավ ժամանակակից տնտեսության `«գիտելիքների տնտեսության» զարգացման ինտենսիվ գործոն։

Ներկայումս ՄԿ տեսության և պրակտիկայի հիմքի վրա ձևավորվում և կատարելագործվում է ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական երկրների զարգաց-ման հաջող պարադիգման։ ՄԿ-ի տեսության հիման վրա Շվեդիան արդիականացրել է իր տնտեսությունը և 2000-ական թթ. համաշխարհային տնտեսության մեջ վերա-կանգնել է իր առաջատար դիրքը։ Ֆինլանդիան պատմականորեն կարճ ժամանա-կահատվածում կարողացավ հումքային տնտեսությունից անցում կատարել ներդրումային տնտեսության և ստեղծեց իր սեփական բարձր մրցակցային տեխնոլոգիաները՝ չհրաժարվելով իր հիմնական բնական ռեսուրսի՝ փայտանյութի վերամշա-կումից։ Նա աշխարհի մրցունակ տնտեսությամբ երկրների շարքում գրավեց առաջին տեղը։ Դեռ ավելին, հենց փայտանյութի վերամշակումից պատրաստված արտադրանքի բարձր ավելացված արժեքից ստացված եկամտի միջոցով ֆիները ստեղծեցին իրենց ինովացիոն տեխնոլոգիաները և արտադրանքը։

Այս ամենը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ ՄԿ-ի տեսությունն ու պրակտի-կան իրենցից ներկայացնում էին «կախարդական փայտիկ՚, այլ քանի որ այն դար-ձավ տնտեսագիտության տեսության պատասխանը ժամանակի մարտահրավեր-ներին, 20-րդ երկրորդ կեսին ձևավորվող ինովացիոն տնեսությունների և վենչուրա-յին /ռիսկային/ կապիտալի գիտահետազոտական բիզնեսի մարտահրավերներին։

Համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում, երբ կապիտալը` ներառյալ ՄԿ-ն, ազատ հոսում է մի երկրից մյուսը, մի տարածաշրջանից մյուսը, միջազգային կոշտ մրցակցության, բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում գիտության զարգացումը, տեղեկատվական հասարակության ձևավո-րումը՝ որպես զարգացման բարդ ինտենսիվ գործոնի, առաջ մղեցին գիտելիքները, առաջատար մասնագետներին, կրթությունը, բարձրացրեցին հասարակության կյանքի որակը, որով էլ որոշվում է ազգային տնտեսությունների նորարարական և արտա-դրողական ներուժը։

Կյանքի որակի բարձրացման կայուն պայմանների ստեղծման մեջ, գիտելիքների վրա հիմնված տնտեսության ստեղծման և զարգացման մեջ, տեղեկատվական հասա-րակության ձևավորման, քաղաքացիական հասարակության զարգացման համար մեծ առավելություններ ունեն որակյալ ՄԿ կուտակած երկրները։ Այսինքն՝ տնտեսա-կան գործունեության, գիտության, կառավարման և այլ ոլորտներում համաշխար-հային մակարդակով կրթված, փորձառու, մրցունակ մասնագետներով երկրները։

ՄԿ-ի ընկալումը և ընտրությունը՝ որպես զարգացման գլխավոր գործոնի, բառա-ցիորեն թելադրում են համակարգված և համակողմանի մոտեցում զարգացման ռազմավարության մշակման ժամանակ, ինչպես նաև նրա հետ կապված այլ ծրագ-րերի և ռազմավարությունների մշակման ժամանակ։ Դա հետևում է ազգային ՄԿ-ի՝ որպես զարգացման բազմակոմպակտ գործոնի էությունից։ Ընդ որում, այն հատուկ կարևորում է մասնագետների կյանքի և աշխատանքի պայմանները, որոնք որոշում են այդ երկրի սեղծագործական և արտադրողական ներուժը։

ՄԿ-ի միջուկը, իհարկե, եղել և մնում է մարդը՝ կրթված, ստեղծագործ, նախաձեռնող, մասնագիտացման բարձր մակարդակով։ Ժամանակակից տնտեսության մեջ հենց ՄԿ-ն է սահմանում երկրի ազգային հարստության, տարածաշրջանների, համայնք-ների և կազմակերպությունների հիմնական մասնաբաժինը։ Միևնույն ժամանակ զար-գացող և զարգացած երկրների ՀՆԱ-ի մեջ ոչ որակյալ աշխատանքի մասնաբաժինը գնալով նվազում է, իսկ տեխնոլոգապես առաջատար երկրներում այն գրեթե վերա-նում է։ Այդ պատճառով ՄԿ-ի սահմանման ժամանակ աշխատուժի բաժանումը որակյալ և ոչ որակյալ աշխատուժի՝ որը պահանջում է կրթություն, հատուկ հմտու-թյուններ և գիտելիքներ, աստիճանաբար կորցնում է իր իմաստը և տնտեսագիտա-կան բովանդակությունը, քանի որ ՄԿ-ի տեսության հիմնադիրները ՄԿ-ը նույնաց-նում էին կրթված, հատուկ փորձով և գիտելիքներով մարդկանց հետ։ ՄԿ-ի՝ որպես տնտեսագիտական կատեգորիայի հայեցակարգը համաշխարհային տեղեկատվա-կան հասարակության և գիտելիքների վրա հիմնված տնտեսության զարգացման հետ մեկտեղ անընդհատ ընդլայնվում է։

ՄԿ-ը՝ լայն սահմանմաբ, տնտեսության, ընտանիքի և հասարակության զարգացման ինտենսիվ արդյունավետ գործոն է ` ներառյալ աշխատանքային ռեսուրսների կրթված մասը, մտավոր և վարչական աշխատանքների գործիքներն ու գիտելիք-ները, շրջակա միջավայրը և աշխատանքային գործունեությունը, որոնք ապահովում են ՄԿ-ի` որպես զարգացման արտադրողական գործոնի էֆեկտիվ և արդյունավետ գործունեությունը։

Նեղ իմաստով ՄԿ-ը գիտելիքն է, մտավոր ունակությունները, առողջությունը, որակ-յալ և արտադրողական աշխատանքը, կյանքի որակը։

Տարբերում են կապիտալի հետևյալ տեսակները՝ ֆիզիկական կապիտալ, բնական կապիտալ, ֆինանսական կապիտալ, մտավոր կապիտալ և մարդկային կապիտալ, ինչպես նաև կապիտալի այլ տեսակներ։ Ազգային հարստությունը ներառում է ֆինանսական, մարդկային, ֆիզիկական և բնական կապիտալները։

ՄԿ-ն ձևավորվում է կյանքի որակի և մտավոր գործունեության մակարդակի բարձրացմանն ուղղված ներդրումների հիման վրա, այդ թվում կրթության, գիտու-թյան, առողջապահության, ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքի տե-ղեկատվական կառավարման, բիզնեսի և քաղաքացիական հասարակության, տնտեսական ազատության, ինչպես նաև մշակույթի, արվեստի և այլ ոլորտներում կատարված ներդրումների հիման վրա։ Այն ավելանւմ է շնորհիվ այլ երկրներից կատարված ներհոսքի, և նվազում տվյալ երկրից կատարված արտահոսքի հետևանքով, ինչը ներկայումս նկատելի է Ռուսաստանում։

ՄԿ-ի կազմի մեջ մտնում են վարչական և մտավոր աշխատանքներում կատարվող ներդրումները, ինչպես նաև այն ներդրումները, որոնք ապահովում են ՄԿ-ի արդյու-նավետ գործունեությունը։

ՄԿ-ը համարվում է զարգացման բարդ ինտենսիվ գործոն։ ՄԿ-ը՝ ինչպես արյան անոթները կենդանի օրգանիզմում, ներթափանցում է ողջ հասարակության և տնտե-սության մեջ՝ ապահովելով նրանց գործունեությունը և զարգացումը։ ԵՎ ընդհա-կառակը, ՄԿ-ի ցածր որակի պատճառով տնտեսությունը հետընթաց է ապրում։ Այդ պատճառով գոյություն ունեն նրա տնտեսական արդյունավետության, նրա ար-տադրողականության, ՀՆԱ-ի աճի և կյանքի որակի բարելավման մեջ ունեցած նրա դերի օբյեկտիվ գնահատման հետ կապված մեթոդական դժվարություններ։ ՄԿ-ը նպաստում է բարելավվել աշխատանքի որակը և արդյունավետությունը տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում։ Մասնագետների կրթության կառավարումը որոշում են աշխատանքի արտադրողականությունը և արդյունա-վետությունը, իսկ գիտելիքը, որակյալ աշխատուժը, բարձր որակավորում ունեցող մասնագետները որոշիչ դեր են խաղում բոլոր տեսակի կազմակերպությունների և հաստատությունների աշխատանքի և գործունեության արդյունավետության մեջ։ ՄԿ-ի զարգացման հիմնական խթան են հանդիսանում մրցակցությունը, նորարարությունը և ներդրումները։

Տնտեսության ներդրումային ոլորտը, հասարակության և կառավարության նորարար մասը համարվում են բարձր որակի ՄԿ-ի կուտակման աղբյուրը, որոնք և որոշում են երկրի, տարածաշրջանի, կազմակերպությունների զարգացման տեմպն ու ուղղու-թյունը։ Մյուս կողմից, հենց կուտակված որակյալ կապիտալն է ընկած տնտեսության ինովացիոն համակարգի հիմքում։ ՄԿ-ի և ինովացիոն տնտեսության զարգացման գործընթացները հանդիսանում են նորարարական և տեղեկատվական հասարակու-թյան ու նրա տնտեսության ձևավորման և զարգացման միասնական գործընթաց։

Ո±րն է տարբերությունը ՄԿ-ի և մարդկային ներուժի միջև։ Երկրի կամ տարածա-շրջանի մարդկային ներուժի ինդեքսը որոշվում է երեք ցուցանիշներով, դրանք են ՀՆԱ-ն /կամ ՀԱԱ/, կյանքի տևողությունը և բնակչության կրթվածության մակարդակը։ Այսինքն՝ այն ավելի նեղ հասկացություն է, քան ՄԿ-ն։ ՄԿ-ն ներառում է մարդկային ներուժը, որպես իր բաղկացուցիչ մաս։ Ո±րն է տարբերությունը ՄԿ-ի և աշխատուժի միջև։ Աշխատանքային ռեսուրսները կրթություն ստացած և չստացած մարդիկ են, որոնք էլ հենց որոշում են որակյալ և ոչ որակյալ աշխատանքը։ ՄԿ-ը ավելի լայն հասկացություն է, որը, բացի մարդկային ռեսուրսներից ներառում է կրթության մեջ կատարված ներդրումները, գիտությունը, առողջությունը, անվտանգությունը, մտավոր աշխատանքի և տնտեսական գործու-նեության միջավայրի գործիքները, որոնք և ապահովում են ՄԿ-ի արդյունավետ գոր-ծունեությանը։

Բարձր հասարակության ձևավորման մեջ, այդ թվում մրցակցության կազմա-կերպման մեջ կատարված ներդրումները համարվում են ՄԿ-ում կատարվող կարևո-րագույն ներդրումներ։ Դեռևս Վեբերի և Թոյնբի ժամանակ էր հայտի, որ հենց հասա-րակության բարձր խավն է որոշում երկրի զարգացման ուղղությունը։

Ձեռնարկատիրական ունակությունները համարվում են ստեղծագործական ռեսուրսներ, տնտեսության զարգացման մտավոր ռեսուրսները։ Այդ պատճառով էլ ձեռնարկատիրական ռեսուրսներում կատարվող ներդրումները համարվում են ՄԿ-ի զարգացմանն ուղղված ներդրումներ, որոնք պայմաններ են ստեղծում բարելավվելու նրա նորարարական, նախագծման և ստեղծագործական բնույթը։ Մասնավորա-պես «գործարար հրեշտակները» համարվում են ՄԿ-ի անհրաժեշտ բաղադրիչներ։ Ինստիտուցիոնալ ծառայություններում կատարվող ներդրումները ուղղված են ստեղծելու պայմաններ պետական հաստատությունների՝ այդ թվում բժիշկների, ու-սուցիչների, գիտնականների, ինժեներների՝ այսինքն, ՄԿ-ի միջուկի հասարակու-թյանը ծառայելու համար, ինչը հնարավորություն է ստեղծում բարելավվելու նրանց կյանքի և աշխատանքի որակը։

Տնտեսական ազատության և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղ-ված ներդրումները խթանում են ստեղծագործ և օրինապաշտ քաղաքացիներին, ձևավորում լավատեսական, կառուցողական և, միաժամանակ, ռացիոնալ գաղափա-րախոսություն պետական հաստատությունների կազմավորման համար, որոնք նպաստում են հասրակության կյանքի որակը բարելավելուն, առողջ ապրելակերպ ձևավորելուն, որը արդյունքում տանում է տնտեսության և աշխատանքի որակի բարձրացմանը։ ՄԿ-ի կազմի մեջ մտնում են նաև տնտեսական գործունեության միջավայրի բարելավմանն ուղղված ներդրումները։ Զարգացող երկրում անհնար է միաժամանակ ստեղծել մրցունակ հարմարավետ միջավայր բարձրակարգ մասնագետների համար, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ինովացիոն համակարգի և տնտեսական ինովացիոն սեկտորի ձևավորման համար։ Այդ պատճառով էլ ստեղծվում են տեխնոլո-գիական պարկեր /ինչպես, օրինակ, Չինաստանը և Հնդկաստանը/։ Այնտեղ ստեղծ-վում է կյանքի հատուկ պայմաններ՝ ուժեղացված անվտանգություն, բարելավված ենթակառուցվածքներ, կյանքի որակի բարձրացում։ Ձևավորվում են հատուկ պայ-մաններ գիտնականների և ինժեներների շփման համար, ինչը խթանում է ինովացիոն խմբերի և գիտնականների ստեղծագործ ջանքերի արդյունավետ համագործակցությունը։

Միևնույն ժամանակ կոռուպցիոն և հանցավոր միջավայրով երկրում ՄԿ-ը չի կարող գործել արդյունավետ, նույնիսկ եթե այն ձևավորվել է ներմուծված ՄԿ-ի հաշվին։ Այն կամ կորցնում է իր որակը կոռուպցիայի պատճառով, կամ գործում է անարդյունա-վետ։

ՄԿ-ի արդյունավետ գործունության համար անհրաժեշտ են տնտեսության մրցակ-ցային պայմաններ, ներառյալ անվտանգությունը, էկոլոգապես մաքուր շրջակա միջավայրը և այնպիսի կյանքի պայմաններ, ինչպիսիք գործում են զարգացած երկրներում։ Հակառակ դեպքում, լավագույն մասնագետները մեկնում են այն երկր-ներ, որտեղ ավելի հարմար է ապրել և ավելի անվտանգ է աշխատել։ Ինչու± է անհրաժեշտ ՄԿ-ի կազմի մեջ ներառել մասնագետների աշխատանքի գոր-ծիքները, մեթոդոլոգիան և տեղեկատվության աղբյուրը։ Քանի որ, օրինակ, բարձրա-կարգ ծրագրավորողը, առանց հզոր համակարգչի, տվյալների բազայի, տեղեկատ-վության աղբյուրի, առաջավոր ծրագրերի չի կարող ցույց տալ իր հնարավորություն-ները, փորձը և գիտելիքները։

ՄԿ-ի հայեցակարգը և տեղեկատվությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները սերտորեն միահյուսված են։ Դեռ ավելին, ինֆորմացիոն տեխնոլոգիաները զարգա-նում են հենց ՄԿ-ի և տեղեկատվության սերտ կապի շնորհիվ, քանի որ տեղեկատ-վական հոսքերը թափանցում են հասարակության կյանքի բոլոր ոլորտները և համաշխարհային հասարակության գլոբալացման պայմաններում գնալով ավելի մեծ դեր են խաղում։ Կուտակված տեղեկատվությունը համարվում է անօգուտ, եթե այն չի հասնում սպառողներին, չկան կապի միջոցներ, այն չի վերահսկվում և չի վերա-մշակվում։ Ժամանակակից տնտեսության և հասարակության համար տեղեկատ-վության կարևորությունը, ներկայումս, հետևում է զարգացած հետինդուստրիալ պե-տություններին բնորոշ անվանումներից, ինչպիսիք են տեղեկատվական հասարա-կություն, տեղեկատվական նորարարական տնտեսություն կամ գիտելիքի տնտեսություն։ Այսպիսի լայն հայեցակարգով, ինչպես արդեն նշվեց, տեղեկատվությունը մտնում է ՄԿ-ի կազմի մեջ։ Մարդիկ ոչ արդյունավետ են աշխատում ցածր անվտան-գության, տնտեսական գործունեության և բնակավայրի ճնշող կամ ագրեսիվ պայ-մաններում։

Ինովացիոն տնտեսության և տեղեկատվական հասարակության ձևավորման հիմք են հանդիսանում ՄԿ-ի բարձր որակը, կյանքի որակի բարձր մակարդակը և արդյու-նավետ գործող ինդուստրիալ տնտեսությունը, որոնք ծառայում են օրենքի գերա-կայությանը և, վերջիվերջո, տանում են հետինդուստրիալ կամ ինովացիոն տնտե-սության ձևավորմանը։

Շուկայական տնտեսությունում ինովացիան համարվում է ազատ մրցակցության հետևանք։ Ինովացիայի աղբյուրի՝ մրցակցության բացակայության դեպքում բացա-կայում են և ինովացիաները, կամ կրում են պատահական բնույթ։ Ավելի մեծ շահույթ ստանալու ցանկությունը կամ անհրաժեշտությունը ստիպում է սեփականատիրոջը ինչ-որ առանձնահատուկ բան ստեղծել, որը չունեն մրցակիցները, ինչը նպաստում է, որ նրա ապրանքը ավելի գրավիչ լինի և ավելի լավ վաճառվի։ Տնտեսական ազա-տությունը, մրցակցային շուկաները, օրենքի գերակայությունը և մասնավոր սեփա-կանությունը այն գործոններն են, որոնք ավտոմատ կերպով առաջացնում են նորա-րարություններ, դրանց նկատմամբ պահանջարկ, ներդրումներ ու նորարարական ապրանքներ և կապ են ստեղծում գաղափարների և նորարարական ապրանքների միջև։ Ոչ շուկայական տնտեսությունում ինովացիոն տնտեսության և նորարարական ապրանքների ստեղծման բոլոր ջանքերը ապարդյուն են։

Ռուսաստանում գիտատեխնիկական առաջընթացի և ինովացիոն գործունեության լճացման հիմանական պատճառները ցածր որակի ՄԿ-ն է և տնտեսական գործու-նեության կոշտ ու, նույնիսկ, ճնշող միջավայրը։ ՄԿ-ի բոլոր բաղադրիչների՝ կրթու-թյան, գիտության, կյանքի որակի, մասնագետների որակը նվազել է։ Իսկ ռիսկային /վենչուրային/ բիզնեսի և իննովացիոն տնտեսության համար անհրաժեշտ է ստեղծել ամուր հիմքեր։

Ազգային մարդկային կապիտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային մարդկային կապիտալը երկրի ՄԿ-ն է, որը մտնում է երկրի ազգային հարստության կազմի մեջ։ Ազգային մարդկային կապիտալը ներառում է քաղաքա-կան, սոցիալական կապիտալը, ազգային հետախուզական գրականությունները, ազ-գային մրցակցային առավելությունները և ազգի բնական ներուժը։ Ազգային մարդ-կային կապիտալը չափվում է նրա արժեքով, որը հաշվարկվում է տարբեր մեթոդնե-րով՝ ներդրումների հիման վրա, դիսկոնտավորման մեթոդով և այլն։

Ազգային մարդկային կապիտալը կազմում է զարգացող երկրների ազգային հարստության կեսից ավելին, իսկ զարգացած երկրներում՝ 70-80%-ը։ Ազգային մարդկային կապիտալի առանձնահատկությունը որոշել է համաշխարհային քաղա-քակրթության և աշխարհի երկրների պատմական զարգացումը։ Ազգային մարդկային կապիտալը XX-XXI դարերում համարվել և շարունակում է համարվել տնտեսության և հասարակության զարգացման գլխավոր ներդրումային գործոնը։

Աշխարհի երկրների ազգային մարդկային կապիտալի արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի երկրների ազգային մարդկային կապիտալի ինքնարժեքը ծախսային մեթո-դով հաշվարկել են համաշխարհային բանկի փորձագետները։ Հաշվարկի ընթաց-քում օգտագործվում են ՄԿ-ի բաղադրիչների արժեքները՝ կառավարության, ընտա-նիքների, ձեռնարկությունների և այլ հիմնադրամների ծախսերի հիման վրա։ Դրանք թույլ են տալիս որոշել հասարակության կողմից Մկ-ի վերարտադրության համար կա-տարվող ամենամյա ծախսերը։

ԱՄՆ-ում ՄԿ-ի արժեքը XX դարի վերջին կազմում էր 95 տրլ դոլլար կամ ազգային հարստության 77%, ՄԿ-ի համաշխարհային ընդհանուր արժեքի 26%։ Համաշխար-հային ՄԿ-ի արժեքը կազմել է 365 տրլ դոլլար կամ Համաշխարհային հարստության 66%, իսկ ԱՄՆ-ի հետ համեմատած՝ 384%-ը։ Չինաստանի համար այս ցուցանիշ-ները համապատասխանաբար կազմում են՝ 25 տրլ դոլլար, ԱՀ-ի 77%, համաշխար-հային ՄԿ-ի ընդհանուր արժեքի 7%, իսկ ԱՄՆ-ի հետ համեմատած՝ 26%։ Բրազի-լիայի համար այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում են՝ 9 տրլ դոլ-լար, 74%, 2% և 9%։ Հնդկաստանի համար՝ 7տրլ դոլլար, 52%, 58%, 2%, 7%։ Ռու-սաստանի համար՝ 30 տրլ դոլլար, 50%, 8%, 2%։

XX դարի վերջին Մեծ յոթնակին բաժին էր ընկնում համաշխարհային ՄԿ-ի 59%, որը կազմում է Մեծ յոթնակի ազգային հարստության 78%։

Աշխարհի երկրների մեծ մասում ՄԿ-ի արժեքը կազմում է ազգային հարստության կեսից ավելին/ բացառությամբ ՕՊԵԿ-ի երկրների/։ ՄԿ-ի տոկոսային մասնաբաժնի վրա էականորեն ազդում է բնական ռեսուրսների արժեքը։ Մասնավորապես Ռուսաս-տանում բնական ռեսուրսների արժեքի մասնաբաժինը համեմատաբար բաձր է։

Համաշխարհային ՄԿ-ի հիմնական մասը կենտրոնացված է զարգացած երկրներում։ Դա բացատրվում է նրանով, որ վերջին հինգ տասնամյակի ընթացքում այս երկրներում ՄԿ-ում կատարված ներդրումները էականորեն գերազանցում են ֆիզի-կական կապիտալում կատարված ներդրումներին։ ԱՄՆ-ում ՄԿ-ում կատարված ներդրումները/գիտության, կրթության, առողջապահության, սոց. ապահովության մեջ կատարված ներդրումները/արտադրական ներդրումների համեմատ 1970 թ. կազմում էին 194%, իսկ 1990 թ.` 318%:

Առաջանում են որոշ դժվարություններ զարգացման տարբեր մակարդակում գտնվող երկրների ՄԿ-ի արժեքի համեմատման ժամանակ։Թերզարգացած և զարգացող երկրներում մեկ միավոր կապիտալի արտադրության ժամանակ էականորեն տար-բեր է ՄԿ-ի արտադրող-ականությունը, ինչպես նաև որակը/օրինակ` էականորեն տարբեր է բժշկական ծառայությունների և կրթության որակը/։ ՄԿ-ի արդյունավետ գնահատման համար օգտագործում են գործոնային վերլուծության մեթոդը՝ օգտագործելով միջազգային մի շարք ինդեքսներ և ցուցանիշներ։ ՄԿ-ի արդյունավետու-թյունը տարբեր երկրներում համեմատական է նրանց աշխատանքի արտադրողա-կանությանը։

Ազգային ՄԿ-ը և երկրների ու քաղաքակրթությունների պատմական զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԿ-ի տնտեսագիտական կատեգորիան ձևավորվել է աստիճանաբար։ Ձևավորման առաջին փուլում ՄԿ-ը ներառում էր ոչ մեծ թվով բաղադրիչներ՝ կրթությունը, գի-տությունը, մասնագետների վերապատրաստումը և առողջապահությունը։ Ընդ որում, երկար ժամանակ տնտեսական աճի հայեցակարգի տեսակետից ՄԿ-ը համարվում էր միայն զարգացման սոցիալական գործոն, այսինքն՝ ծախսային գործոն։ Համար-վում էր, որ մասնագետների կրթության, վերապատրաստման վրա կատարված ներ-դրումները համարվում են ոչ արտադրողական, սակայն 20-րդ դարի երկրորդ կեսին ՄԿ-ի և կրթության նկատմամբ վերաբերմունքը հիմնովին փոխվեց։

Փաստորեն, անցյալում հենց կրթության և գիտության մեջ կատարված ներդրումները ապահովեցին արևմտյան քաղաքակրթությունների՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերի-կայի՝ Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների նկատմամբ առաջընթաց զարգա-ցումը։ Անցած դարերում զարգացած երկրներում կատարված ուսումնասիրություն-ները ցույց են տվել, որ ՄԿ-ը այն ժամանակ էլ եղել է զարգացման հիմնական գործոն-ներից մեկը, որը կանխորոշել է տնտեսական զարգացման մեջ որոշ երկրների հաջո-ղությունները, իսկ մյուսների՝ անհաջողությունները։

Արևմտյան քաղաքակրթությունը պատմական զարգացման որոշիչ փուլում՝ միջնա-դարում, համաշխարհային պատմական մրցակցության մեջ առաջ է անցել շատ ավելի հին քաղաքակրթություններից՝ շնորհիվ ՄԿ-ի արագ աճի, ներառյալ կրթու-թյունը։18-րդ դարի վերջին Արևմտյան Եվրոպան կիսով չափ գերազանցեց Չինաս-տանի և Հնդկաստանի՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը, իսկ գրագիտության ցուցանիշը՝ երկու անգամ։ Վերջին հանգամանքը՝ կապված տնտեսական ազատության, ապա նաև ժողովրդավարության հետ, դարձավ եվրո-պական երկրների, ԱՄՆ-ի և այլ անգլո-սաքսո-նական ազգերի տնտեսական առաջ-ընթացի հիմնական գործոնը։

ՄԿ-ի՝ տնտեսական աճի վրա բացահայտ ազդեցության օրինակ է նաև Ճապոնիան։ «Ծագող արևի երկրում՚` մեկուսացման քաղաքականության դարերով պահպանված երկրում միշտ էլ բարձր է եղել ՄԿ-ի մակարդակը, ներառյալ կրթությունը և կյանքի տևողությունը։ 1913 թ. չափահաս բնակչության կրթական միջին տարիքը Ճապոնիա-յում կազմում էր 5.4 տարի, Իտալիայում՝ 4.8, ԱՄՆ-ում՝ 8.3, իսկ կյանքի միջին տևո-ղությունը 51 տարի / այնպես, ինչպես Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Ռուսաստանում այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին՝ 1-1.2տարի և 33-35 տարի։ Կուտակված ՄԿ-ի շնորհիվ Ճապոնիան 20-րդ դարում կարողացավ կատարել տեխ-նոլոգիական թռիչք և մտնել զարգացած երկրների կազմի մեջ։

ՄԿ-ը հանդիսանում է զարգացման բարդ ինտենսիվ ներդրումային գործոն, հատկա-պես, այն ՀՆԱ-ի աճի հիմքն է՝ նորարարության և բարձր տեխնոլոգիաների ժամանա-կակից պայմաններում։ ՄԿ-ի տարբերությունը բնական ռեսուրսներից, դասական աշխատանքից և սովորական կապիտալից կայանում է նրանում, որ այն պահանջում է անընդհատ ներդրումներ և զգալի ժամանակ՝ կատարված ներդրումները վերա-դարձնելու համար։ 1990-ական թթ. վերջին զարգացած երկրներում ՄԿ-ի մեջ էր ներ-դրվում բոլոր միջոցների 70%, իսկ ֆիզիկական կապիտալում՝ ընդամենը 30%։ Ընդ որում, ՄԿ-ում կատարված ներդրումների հիմնական մասը զարգացած երկըր-ներում իրականացնում է կառավարությունը։ Եվ հենց դրանում է կայանում տնտե-սության պետական կարգավորման հիմնական ֆուկցիաներից մեկը։

Տնտեսության տեխնոլոգիական գործընթացների և հասարակական կառույցների վերափոխման գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՄԿ-ը, նրա աճի և զարգացման փուլերը հանդիսանում են ինովացիոն ալիքների, համաշխարհային տնտեսության և հասարակության ցիկլային զարգացման հիմնական գործոնը։

ՄԿ-ի ցածր մակարդակի և որակի պայմաններում բարձր տեխնոլոգիական ոլորտ-ներում կատարված ներդրումները արդյունք չեն տալիս։ Ֆիների, իռլանդացիների, ճապոնացիների, չինացիների /Թայվան, Հոնկ Կոնգ, Սինգապուր, Չինաստան և այլն/, ապա կորեացիների, եվրոպական նոր զարգացած երկրների /Հունաստան, Իսպա-նիա, Պորտուգալիա/ համեմատաբար բարձր առաջխաղացումը հանգեցնում է այն եզրակացությանը, որ բարձր որակի ՄԿ-ի ձևավորման հիմք է հանդիսացել այդ երկրներում բնակչության բարձր զարգացվածության մակարդակը։

ՄԿ-ի կառուցվածքը, տեսակները և գնահատման մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ժամանակ կրթությունը, հիմնարար գիտությունները և վերապատրաստումը պետության համար համարվում էին ծախսային բեռ։ Այնուհետև, դրանց նշանակու-թյան ըմբռնումը՝ որպես հասարակության և տնտեսության զարգացման գործոնի, փոխվեց։ Կրթությունը, գիտությունը, մտածողությունը՝ որպես ՄԿ-ի բաղադրիչներ, և ինքը ՄԿ-ը դարձան ժամանակակից տնտեսության, հասարակության զարգացման և կյանքի որակի բարձրացման հիմնական գործոն։ ՄԿ-ի միջուկը, իհարկե, եղել և մնում է մարդը։ ՄԿ-ը ներկայումս սահմանվում է որպես երկրի, տարածաշրջանի ազ-գային հարստության հիմնական մաս։ Ըստ էության, կուտակված ՄԿ-ը մարդու մեջ կատարված ներդրումների արդյունքն է, որոնք կատարվում են մարդու կյանքի ո-րակը, գիտական աշխատանքի պայմանները, տնտեսական գործունեության միջա-վայրը բարելավելու համար։

ՄԿ-ի տնտեսական կատեգորիայի և հայեցակարգի զարգացման ու բարդացման հետ բարդացավ նաև նրա կառուցվածքը։ Նախ և առաջ, ՄԿ-ը ձևավորվում էբնակչության կյանքի որակի և մակարդակի բարձ-րացմանն ուղղված ներդրումների հաշվին, այդ թվում՝ կրթության, գիտության, առող-ջապահության, ձեռնարկատիրական ունակությունների, աշխատանքի տեղեկատ-վական կառավարման, քաղաքացիների և բիզնեսի անվտանգության, տնտեսական ազատության, ինչպես նաև մշակույթում և ՄԿ-ի այլ բաղադրիչներում կատարված ներդրումների հաշվին։ ՄԿ-ը ձևավորվում է նաև այլ երկրներից ներհոսքի շնորհիվ։ Կամ նվազում է այդ երկրից կատարված արտահոսքի պատճառով, ինչը ներկայումս դիտվում է Ռուսաստանում։ ՄԿ-ը ուղղակի մարդկանց խումբ չէ, այն գիտելիքն է, մասնագիտացումը, տեղեկատվական ծառայությունները, առողջությունը, օրինա-պահ քաղաքացիները, ստեղծագործ և արդյունավետ վերնախավը և այլն։

ՄԿ-ի բաղադրիչներում կատարվող ներդրումները կազմում են նրա կառուցվածքը՝ կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, անձնական անվտանգությունը, տե-ղեկատվական ծառայությունները, մտավոր աշխատանքի գործիքները և այլն։

ՄԿ-ի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԿ-ի՝ որպես արտադրական գործոնի, արդյունավետության աստիճանից ելնելով կարելի է բաժանել բացասական /քայքայիչ/ և դրական /ստեղծագործական/ ՄԿ-ի։ Կուտակված ՄԿ-ի այս երկու ծայրահեղ բաղադրիչների միջև կան նաև ըստ արդյու-նավետության միջանկյալ դիրք գրավող բաղադրիչներ։

Բացասական ՄԿ կուտակված ՄԿ-ի այն մասն է, որում կատարված ներդրումները որևէ դրական արդյունք չեն տալիս հասարակության, տնտեսության համար, խոչնդոտում են բնակչության կյանքի որակի բարելավումը, տնտեսության և հասա-րակության զարգացումը։ Կրթության, գիտության մեջ կատարված ոչ բոլոր ներ-դրումներն են արդյունավետ, և ոչ բոլորն են բարելավում ՄԿ-ի որակը։ Անհուսալի հանցագործը կամ վարձու մարդասպանը հասարակության և ընտանիքի համար, նրանցում կատարված, անդառնալի ներդրումներ են։ Կուտակված բացասական ՄԿ-ի մեջ էական ներդրումներ են կատարում կաշառակերները, հանցագործները, թմրամոլները, հարբեցողները։ Եվ, ընդհակառակը, դրական ՄԿ-ի մեջ էական ներդրումներ են կատարում համաշխարհային մակարդակով մասնագետները և աշխատունակները։ Բացասական ՄԿ-ը ձևավորվում է բնակչության բացասական մտածելակերպի, նրա ցածր մակարդակի հիմքի վրա, ինչպես նաև շուկայական տնտեսության որոշ բաղադրիչների, մասնավորապես աշխատանքային էթիակայի և ձեռնարկատիրական ունակությունների հիման վրա։ Նրանում իրենց ներդրումն են ունենում նաև պետական կառույցների և ինստիտուտների բացասական սովորույթ-ները, որոնք խոչնդոտում են տնտեսական ազատությանը, քաղաքացիական հասա-րակության զարգացմանը։ Բացասական ՄԿ-ի մեջ էական ներդրում կարող է կա-տարել բնակչության ակտիվ մասը, հատկապես նրա վերնախավը, քանի որ հենց նա է որոշում երկրի զարգաց-ման քաղաքականությունը՝ իր հետևից տանելով հասարա-կությանը կամ դեպի զարգացում, կամ դեպի լճացում, կամ, նույնիսկ, դեպի հետընթաց։

Բացասական ՄԿ-ը պահանջում է լրացուցիչ ներդրումներ գիտելիքի և փորձի բնույթը վերափոխելու, կրթական գործընթացը, նորարարական և ներդրումային ներ-ուժը, հասարակության մտածողությունը և նրա կուլտուրան վերափոխելու համար։ Այս պարագայում լրացուցիչ ներդրումներ են պահանջվում անցյալում կուտակված բացասական կապիտալը վերափոխելու համար։

Մկ-ում կատարված անարդյունավետ ներդրումները ոչ արդյունավետ ծրագրերում կատարված ներդրումներն են, կամ ՄԿ-ի բաղադրիչների որակը բարձրացնելուն ուղղված ընտանեկան ծախսերը, որոնք կապված են կոռուպցիայի, զարգացման կեղծ կամ ոչ օպտիմալ գաղափարախոսության, ոչ մասնագիտական առաջարկների վրա կատարված ներ-դրումների հետ։ Փաստորեն սրանք ՄԿ-ի բացասական բաղա-դրիչներում կատարված ներդրումներն են։ Մասնավորապես անարդյանավետ ներդ-րումներ են ուսուցմանը և ժամանակակից գիտելիքների ընկալմանը անընդունակ մարդկանց մեջ կատարված ներդրումները, որոնք տալիս են չնչին արդյունք կամ ընդհանրապես արդյունք չեն տալիս, կոռուպցիայի հիման վրա ձևավորված կրթա-կան համակարգում կատարված ներդրումները, կեղծ և ցածր արդյունավետ ծրագ-րերում ու նախագծերում կատարված ներդրումները։

Կուտակված բացասական ՄԿ-ը սկսում է լիովին դրսևորվել խիստ անհավասարա-կշռության պայմաններում, երբ հասունանում է դեպի այլ տնտեսական կամ քաղա-քական համակարգի անցնելու պահը։ Այս դեպքում ՄԿ-ը կարող է փոխել իր նշանա-կությունը և մեծությունը։ Մասնավորապես, դա տեղի է ունենու, երբ երկիրը կտրուկ անցում է կատարում նոր տնտեսական կամ քաղաքական համակարգի կամ էակա-նորեն ավելի բարձր տեխնոլոգիական մակարդակի։ Դա նշանակում է, որ կուտակ-ված ՄԿ-ը, նախ և առաջ կուտակված գիտությունը, կրթությունը, փորձը, մտածողու-թյունը այլևս պիտանի չեն ավելի բարդ մա-կարդակի խնդիրների լուծման համար կամ զարգացման այլ ուղղություն ընտրած երկրի առջև խնդիրների լուծման համար։ Անցումը նոր համակարգի Մկ-ի որակի և մակարդակի նկատմամբ նախկինի համե-մատ արմատականորեն տարբեր պահանջները բերում են նրան, որ նախկինում կու-տակված կապիտալը դառնում է բացասական, զարգացման համար խոչընդոտ։ Եվ անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ՝ ՄԿ-ի վերափոխման և զարգացման համար։

Որպես օրինակ կարող է ծառայել ԽՍՀՄ-ի կողմից քիմիական պատերազմում օգ-տագործվող զինամթերքի մեջ կատարված ներդրումները։ Դրանք ստեղծվեցին 2 անգամ ավելի շատ, քան մնացած երկրներում միասին. ծախսվեցին հազարավոր դոլլարներ, իսկ քիմիական զենքի ոչնչացման վրա հետագայում ծախսվեց այնքան գումար, որքան ծախսվել էր դրա արտադրության ժամանակ։ Մեկ այլ օրինակ է ԽՍՀՄ-ի կողմից տանկերի արտադրության մեջ կատարված ներդրումները, որոնք նույնպես արտադրվեցին 2 անգամ ավելի շատ, քան մնացած աշխարհում։ Ռազ-մական իրավիճակը փոխվեց և ներկայումս տանկերի նշանակությունը էականորեն նվազել է, այսինքն՝ նրանցում կատարված ներդրումները տվեցին զրոյական արդ-յունք։ Դրանք հնարավոր չէ օգտագործել խաղաղ նպատակներով և հնարավոր չէ վաճառել, քանի որ հնացել են։

Մեկ անգամ ևս բացատրենք ՄԿ-ի բացասական՝ ոչ արտադրողական բաղադրիչի էությունը։ Այն սահմանվում է հետևյալ կերպ. եթե աշխատողը հանդիսանում է այն գիտելիքների, տեխնիկայի, տեխնոլոգիայի, արտադրության, կառավարման, սոցիա-լական ոլորտների կրողը, որոնք չեն համապատախանում ժամանակակից գիտու-թյան պահանջներին, ապա նրա վերապատրաստումը, հաճախ, պահանջում է ավելի շատ միջոցներ, քան այն աշխատողը, որը սկսում է զրոյից կամ արտասահմանից հրավիրված աշխատողը։ Այլ խոսքով ասած, եթե աշխատանքի որակը համարվում է ժամանակից պահանջներին անհամապատասխան, ապա նրա արմատական վերա-պատրաստումը ավելի ծախսատար է, քան նոր աշխատանքի կազմակերպումը՝ ժա-մանակից կրթական համակարգի հիման վրա մասնագետների պատրաստման և ժա-մանակակից պահանջներին համապատասխան աշխատողների աշխատանքի հիման վրա։ Դրա հետ կապված մեծ դժվարություններ են առաջանում, ինչպես, օրի-նակ, դրանք առաջացան ռուսական ինովացիոն համակարգի և վենչուրային բիզնեսի ձևավորման ժամանակ։ Այստեղ հիմնական խոչնդոտ հանդիսացավ ՄԿ-ի բացասա-կան բաղադրիչը՝ այս ոլորտում նախկինում կուտակված գիտելիքները, կրթությունը, մտածողությունը, փորձը և ձեռնարկատիրական ունակությունները։ Այս ոլորտում կա-տարված ներդրումները դեռևս չեն տալիս սպասված արդյունքը։ Աշխարհի տարբեր երկրներում կուտակված ՄԿ-ի մեջ բացասական բաղադրիչի բաժինը և դրան համա-պատասխան, ՄԿ-ում կատարված ներդրումների արդյունավետությունը խիստ տարբեր է։ ՄԿ-ում կատարված ներդրումների արդյունավետությունը բնութագրվում է Ռուսաստանի տարբեր մասերում կատարված ներդրումներից և ամբողջ երկրի մակարդակով կատարված ներդրումներից ստացված արդյունքների համադրման միջոցով։

Դրական ՄԿ-ը սահմանվում է որպես կուտակված ՄԿ, որը ապահովում է դրական արդյունք նրանում կատարված ներդրումներից, և հանդիսանում է խթան զարգաց-ման գործընթացում ու տնտեսական աճում։ Մասնավորապես դրական ՄԿ է համար-վում կյանքի որակի, ներդրումային և նորարարական ներուժի բարելավմանն ուղղ-ված ներդրումները, կրթական համակարգի զարգացմանը, գիտելիքների աճին, գի-տության և առողջապահության զարգացմանը, տեղեկատվության որակի և հասանե-լիության բարելավմանը ուղղված ներդրումները։ ՄԿ-ը համարվում է ինտենսիվ արդ-յունավետ գործոն։ Նրանում կատարված ներդրումները արդյունք են տալիս միայն որոշ ժամանակ անց։ ՄԿ-ի որակը և մեծությունը նախ և առաջ կախված է բնակչու-թյան կրթական, գիտական, առողջական վիճակից և մտածողությունից։ Պատմական կարճ ժամանակահատվածում կարելի է կրթության, գիտության, առողջապահու-թյան մեջ կատարված ներդրումներից էական արդյունք ստանալ, ինչը բնորոշ չէ մտածողությանը, որը ձևավորվում է դարերի ընթացքում։ Միևնույն ժամանակ, բնակ-չության մտածողությունը կարող է էականորեն նվազեցնել կամ ընդհանրապես անարդյունավետ դարձնել ՄԿ-ում կատարված ներդրումները։ Այն հանգամանքը, որ ՄԿ-ը հնարավոր չէ փոխել կարճ ժամանակահատվածում և, հատկապես, կուտակ-ված հսկայական բացասական ՄԿ-ի պայմաններում, ըստ ՄԿ-ի հայեցակարգի զար-գացման տեսակետի, հանդիսանում է Ռուսաստանի տնտեսական զարգացման հիմ-նական խոչնդոտը։

ՄԿ-ի կարևորագույն բաղադրիչներից մեկը աշխատանքն է, նրա որակը և արտա-դրողականությունը։ Աշխատանքի որակը, իր հերթին, որոշվում է բնակչության մտա-ծողությամբ և կյանքի որակով։ Աշխատանքը Ռուսաստանում ավանդաբար եղել և մնում է ցածր որակի։ Ռուսական ձեռնարկությունների արտադրանքը, բացառու-թյամբ հումքի և կիսաֆաբրիկատների, մրցունակ չէ համաշխարհային շուկայում, աշ-խատանքի արտադրողականությունը և ինտենսիվությունը ցածր է։ Պատրաստի ապ-րանքների էներգոտարությունը երկու անգամ, իսկ էներգոտար ճյուղերինը՝ երեք ան-գամ ավելի բարձր է, քան արդյունավետ արտադրություն ունեցող երկրներում։ Իսկ աշխատանքի արտադրողականությունը մի քանի անգամ ավելի ցածր է, քան զար-գացած երկրներում։ Ցածր որակի և ցածր արտադրողական աշխատանքը էականո-րեն նվազեցնում է կուտակված ռուսական ՄԿ-ը, նրա որակը։

ՄԿ-ի գնահատման մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն ՄԿ-ի գնահատման տարբեր մեթոդական մոտեցումներ։ Ջ. Քենդ-րիկը առաջարկել է ՄԿ-ի գնահատման ծախսային մեթոդը, որը հիմնված է մարդու մեջ կատարված ներդրումների վիճակագրական տվյալների հաշվարկման վրա։ Այս մեթոդը հարմար է ԱՄՆ-ի համար, քանի որ այնտեղ կա հուսալի և մեծ վիճակագ-րական տվյալների բազա։ Քենդրիկը ՄԿ-ում կատարված ներդրումների մեջ ներա-ռում էր երեխաների մինչև աշխատանքային տարիք հասնելու և որոշակի մասնագի-տական կրթություն ստանալու համար կրթական գործընթացում կատաված ներդ-րումները, վերապատրաստման և մասնագիտական զարգացմանը, առողջապահու-թյանը, աշխատանքային աւժերի միգրացիան կանխելուն ուղղված ներդրումները։ Նա դրա մեջ էր ներառում նաև երկարատև օգտագործման ապրանքների, կենցաղային իրերի, գիտական հետազոտություններում կատարվող ներդրումները։ Հաշվարկների արդյունքում նա պարզեց, որ 1970-ական թթ. ՄԿ-ը կազմում էր ԱՄՆ-ի կուտակված ազգային հարստության կեսից ավելին /առանց հաշվի առնելու պետական ներդրում-ները/։ Քենդրիկի մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել ՄԿ-ը՝ նրա ամբողջ «վերականգնման արժեքով՚։ Բայց հնարավորություն չէր տալիս գնահատել նրա «զուտ արժեքը» /առանց «մաշվածության»/։ Այդ մեթոդը հնարավորություն չէր տալիս ծախսված ամբողջ գումարից առանձնացնել այն մասը, որը օգտագործվում է ՄԿ-ի վերարտադրության համար։ Ջ. Մինսերայի ՄԿ-ի գնահատմանն ուղղված աշխա-տանքում տրվում է նաև կրթության և երկարատև աշխատանքային գործունեության արժեքի գնահատման մեթոդը։1980-ական թթ. ԱՄՆ-ի վիճակագրական տվյալների հիմնա վրա Մինսերան կարողացավ հաշվարկել ՄԿ-ի արդյունավետության կախվա-ծությունը ընդհանուր կրթական տարիքից, մասնագիտական ուսուցումից և աշխա-տողի տարիքից։

Կ. Բ. Մալիգանը և Խ. Խ. Մարտինը առաջարկել են ընդհանուր ՄԿ-ի գնահատման մեթոդը՝ ինդեքսների համակարգի միջոցով։ Մկ-ի տեսության մեջ էական ներդրում են կատարել ԱՄՆ-ի ազգային գիտական հիմ-նադրամը ՏՀԶԿ-ի փորձագետների հետ միասին։ Հիմնադրամը մշակել է գիտատեխ-նիկական առաջընթացի ցուցանիշների համակարգը, ինչպես նաև ՄԿ-ի վրա կա-տարված ծախսերի հաշվարկման համակարգը /մշակվել է ՖՐԱՍԿԱՏ հիմնադրամի կողմից/, որը դարձել է գիտական հետազոտությունների արդյունքների միջազգային չափման ստանդարտ։ Այս մեթոդի հիմքում ընկած է ՄԿ-ի վրա կատարված ընթացիկ ծախսերի հաշվարկման մեթոդը և դրանց կուտակումը՝ որպես տնտեսական աճի ոչ նյութական գործոնի։

ՖՐԱՍԿԱՏ մեթոդը հիմնված է ԱՄՆ-ում 1920 թ-ից գիտության վրա կատարված ծախ-սերի մասին մանրամասն տեղեկություններիհիման վրա։ Մեթոդը հաշվի է առնում այն ժամանակահատվածը, որն ընկած է ՄԿ-ում ներդրումների կատարման և դրանց հետգնման միջև՝ որպես հիմնարար գիտելիքների և փորձի պաշարների աճ։ Կապի-տալի այս տեսակի ծառայության միջին ժամկետը ընդունված էր համարել 18 տարի։ Հաշվարկների արդյունքները նման էին մյուս հետազոտողների ստացած արդյունք-ներին։ Հաշվարկի մեթոդը հետևյալն էր՝

  1. գիտության վրա կատարված ընդհանուր ընթացիկ ծախսերը /հիմնարար, կիրառական հետազոտությունների վրա կատար-ված ծախսերը, ՄԿ-ում կատարված ներդրումները/,
  2. կուտակման ժամանակահատվածը,
  3. պաշարներում կատարված փոփոխությունները,
  4. սպառումը ընթացիկ ժամանակահատվածում,
  5. կապիտալի համախառն կուտակումը,
  6. զուտ կուտակումը։

Միջազգային տնտեսական և ֆինանսական կառույցները մշտապես հետաքրքրու-թյուն են ցուցաբերում ՄԿ-ի հիմնախնդրի նկատմամբ։ Դեռևս 1970-ական թթ. Տնտե-սական և սոցիալական խորհուրդը ներկայացրեց մի փաստաթուղթ հասարակության հետագա զարգացման ռազմավարության վերաբերյալ, որտեղ առաջ էր քաշվում գլոբալ տնտեսական զարգացման մեջ մարդկային գործոնի դերի ու նշանակության հիմնախնդիրը։ Այս հետազոտության մեջ ներկայացվում էր ՄԿ-ի մի քանի բաղա-դրիչների՝ մեկ սերնդի կյանքի միջին տևողության, ակտիվ աշխատանքային փուլի տևողության, զուտ աշխատանքայն հավասարակշռության, ընտանեկան կյանքի ցիկ-լի և այլ բաղադրիչների հաշվարկման մեթոդները։ ՄԿ-ի արժեքի մեջ ներառվում է կրթության, գիտության, նոր աշխատողների պատրաստման, մանագիտական զար-գացման արժեքը, աշխատանքային գործունեության ժամանակահատվածի երկա-րաձգմանն ուղղված ծախսերը, հիվանդությունների, մահացությունների հետ կապ-ված կորուստները։

Ազգային հարստության /նաև ՄԿ-ի/ հայեցակարգի ընդլայնման մեջ նշանակալի ներ-դրում են ունեցել համաշխարհային բանկի վերլուծաբանները, որոնք մի շարք ուսում-նասիրությունների հիման վրա հիմնավորել են այս հայեցակարգը։ Համաշխարհային բանկի առաջարկած մեթոդաբանության մեջ ամփոփված են ՄԿ-ի գնահատման՝ մյուս դպրոցների և հեղինակների առաջարկած մեթոդները։ Համաշխարհային բանկի մեթոդաբանության մեջ, մասնավորապես, հաշվի է առնվում կուտակված գիտելիք-ները և ՄԿ-ի այլ բաղադրիչներ։

Մկ-ի աղբյուրները՝ ելնելով համապատասխան ոլորտներում կատարված ծախսե-րից, բաժանված են խմբավորումների։ Դրանք են՝ կրթությունը, գիտությունը, մշա-կույթն ու արվեստը, առողջապահությունը և տեղեկատվական ապահովումը։ Այդ խմբավորումները պետք է լրացվի հետևյալով՝

  • պետական և բիզնեսի անվտանգության մեջ կատարված ներդրումներով, որոնք ապահովում են ՄԿ-ի բոլոր մյուս բաղադրիչների կուտակումը, հնարա-վորություն են տալիս մարդուն դրսևորելու իր ստեղծագործական և մասնագի-տական ներուժը, ապահովում են կյանքի որակի աճը։
  • ձեռնարկատիրական ունակություններում կատարված ներդրումները - փոքր և վենչուրային բիզնեսում կատարվող պետական և մասնավոր ներդրումները։ Ձեռնարկատիրական ունակությունների պահպանմանը և զարգացմանը ուղղ-ված ներդրումները հնարավորություն են տալիս այն դիտել որպես երկրի տնտեսական արտադրողական ռեսուրս։
  • Երեխաների կրթությանը և դաստիարակությանը ուղղված ներդրումները
  • Հասարակության մտածողության զարգացմանն ուղղված ներդրումները, որը որոշում է ՄԿ-ի արդյունավետությունը։
  • Բնակչության ինստիտուցիոնալ խնամքին ուղղված ներդրումները-երկրի պետական և հասարակական կառույցները պետք է ի վիճակի լինեն բացա-հայտել բնակչության ստեղծագործական և մասնագիտական կարողու-թյունները, դրանք դրսևորելու հնարավորություն տան, բարձրացնեն բնակչու-թյան կյանքի որակը՝ բնակչության վրա բյուրոկրատական ճնշումները նվա-զեցնելու միջոցով։
  • Գիտության մեջ կատարվող ներդրումները, որոնք կապված են այլ երկրներից մասնագետների, ստեղծագործ մարդկանց և բարձր որակավորում ունեցող կադրեր հրավիրելու ծախսերի հետ։ Դրանք էականորեն բարձրացնում են այդ երկրի ՄԿ-ի որակը։ ։
  • Տնտեսական ազատության, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի ազա-տության զարգացմանը ուղղված ներդրումները։

Համաշխարհային բանկի մասնագետների կողմից Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ՄԿ-ի արժեքի հաշվարկման ժամանակ օգտագործվել են ՄԿ-ի բաղադրիչների արժեքները՝ ձեռնարկությունների, ընտանիքների, պետության և այլ տարբեր ֆոնդերի կողմից կատարված ծախսերի հիման վրա։ Դրանք հնարավորություն են տալիս որոշել ՄԿ-ի վերականգնման վրա կատարվող ամենամյա ծախսերը։ Փաստացի խնայողությունների իրական արժեքը գնահատելու համար հեղինակներն օգտա-գործում են «մաքուր խնայողությունների՚ ցուցանիշը, որը առաջարկել են Համաշ-խարհային բանկի վերլուծաբանները։

Երկրների մեծ մասում ՄԿ-ը կազմում է կուտակված ազգային հարստության կեսից ավելին /բացառությամբ ՕՊԵԿ-ի երկրների/, ինչը արտացոլում է այդ երկրների բարձր զարգացվածության մակարդակը։ ՄԿ-ի տոկոսային բաժնի վրա զգալիորեն ազդում են բնական ռեսուրսների արժեքը։Մասնավորապես Ռուսաստանում բնական ռեսուրսների արժեքի մասնաբաժին զգալիորեն բարձր է։Պետք է նշել, որ ՄԿ-ի ար-ժեքի գնահատման վերը նշված մեթոդը բավականին հարմար է զարգացած երկըր-ների համար, որոնք ունեն արդյունավետ կառավարման համակարգ և արդյունավետ տնտեսություն, սակայն այս մեթոդով հաշվարկի դեպքում առաջանում են էական սխալներ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում։Գոյություն ունեն որոշ դժվարություններ տարբեր երկրների ՄԿ-ի արժեքի համեմատական գնահատ-ման համար։ ՄԿ-ի մեկ միավորի արտադրողականությունը թույլ զարգացած և զար-գացած երկրներում խիստ տարբեր է, տարբեր է նաև նրա որակը։

Համաշխարհային բանկի վերլուծաբանները առաջարկել են ՄԿ-ի հաշվարկման մեկ այլ մեթոդ` դիսկոնտային մեթոդը։ Ազգային հարստության եկամտաբերության տըրված նորմայի դեպքում հաշվարկվում է նրա արժեքը։ Այնուհետև ստացված մեծու-թյունից հանվում է հողի, օգտակար ռեսուրսների, անտառային, ջրային ռեսուրսների արժեքը, արտադրական կապիտալը և այլ ակտիվներ։ Արդյունքում մնում է ՄԿ-ի ար-ժեքը։ Այս մեթոդով հաշվարկման դեպքում ՄԿ-ի արժեքը նույնիսկ աղքատ երկրնե-րում կազմում է մոտավորապես ազգային հարստության կեսը, իսկ զարգացած երկրներում՝ 3/4։ Ընդ որում, ազգային մակարդակով ծագում են համագործակցու-թյան սերտ ուղիներ։ Ավելի էական համագործակցության ուղիներ են առաջանում գի-տական հետազոտությունների բնագավառում։

Ռուսական ՄԿ-ի արժեքը չափազանցեցված է։ Մասնավորապես, օգտագործվել է սխալ մեթոդ արևմտյան երկրներում ռուսական մեկ մասնագետի վերապատրաստ-ման ծախսերի հաշվարկման ժամանակ։ Վերջին տասնամյակում զարգացած երկըր-ներում դիտվում է ՄԿ-ում ներդրումների արագ աճ։ Մկ-ը աճել է ավելի արագ տեմ-պերով, քան ֆիզիկական կապիտալը։ 1990 թ. կրթության, առողջապահության, սո-ցիալական ապահովության վրա գումարային ծախսերը ԱՄՆ-ում երեք անգամ գերա-զանցել են արտադրական կապիտալում կատարված ներդրումներին։ Այդ ճեղք-վածքը խորացնում է համաշխարհային մակարդակով բարձրագույն կրթությամբ մարդկանց եկամուտները։1990 թ. տվյալներով նախնական կրթությամբ ամերիկացի-ների եկամուտը ամբողջ կյանքի ընթացքում կազմել է 756հազ. դոլլար, բարձրագույն կրթրությամբ՝ 1720 հազ. դոլլար։ Այսինքն բարձրագույն կրթությամբ ամերիկացիների եկամուտը 1 մլն. դոլլարով ավել էր։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների բարձր աշխատավարձը հանդիսանում է զարգացած երկրներում գիտելիքի ձեռք-բերման հիմնական խթանը և այդ երկրների զարգացման հիմնական գործոնը։

Իր հերթին մտավոր աշխատանքի բարձր նշանակությունը գիտելիքի տնտեսության համար ստեղծում է սերտ համագործակցության ուղիներ երկրի գիտական հետազո-տությունների, արդյունաբերության, կորպոռացիաների և, ի վերջո, երկրի ամբողջ ՄԿ-ի միջև։ Հետևաբար դրանք համարվում են առավելություններ զարգացած երկըր-ների համար, և էական խնդիրներ՝ զարգացող երկրների համար, որոնք փորձում են մտնել զարգացած երկրների շարքը։

ՄԿ-ի որպես «գիտելիքների տնտեսության» հիմնական գործոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինովացիոն տնտեսությունը (ԻՏ) այն տնտեսությունն է, որը ի վիճակի է արդյունավետո-րեն օգտագործել հասարակության համար օգտակար ցանկած նորարարություն /պատենտ, արտոնագրեր, նոու-հաու, փոխառու և սեփական տեխնոլոգիաներ և այլն/։ Ինովացիոն տնտեսությունը պետական ենթակառուցվածքներն են, որոնք նպաս-տում են գիտական գաղափարների իրականացմանը և դրանց ներդրմանը ինովա-ցիոն ծրագրերի մեջ։ Ինովացիոն տնտեսությունը նաև այն տնտեսությունն է, որը ի վիճակի է կուտակել և ավելացնել դրական /ստեղծագործական/ ՄԿ-ը և կանխել բա-ցասական ՄԿ-ի կուտակումը, որը համարվում է կործանարար։ ԻՏ-ն ստեղծվել, ստեղծվում և զարգանում է կուտակված ՄԿ-ի որակի և արժեքի աճին զուգահեռ, այ-սինքն՝ ՄԿ-ի զարգացմանը զուգահեռ։ Եվ ՄԿ-ը հանդիսանում է նրա զարգացման հիմնական գործոնը։ Կուտակված որակյալ ՄԿ-ը համարվում է «գիտելիքների տըն-տեսության» հիմքերից մեկը և որոշում է նրա ընթացիկ մակարդակը և զարգացման գագաթնակետը։ ԻՏ-ն՝ որպես իր էական մաս ներառում է վենչուրային գիտա-տեխ-նիկական և տեխնոլոգիական բիզնեսը՝ ռիսկային բիզնեսը, որն իրականցվում է գի-տական հետազոտությունների, խոշոր տեխնոլոգիական նորարարությունների և գյու-տերի հիման վրա։ Վենչուրային բիզնեսը ուղղված է բարձր շահույթի ստացմանը և նոր տեխնոլոգիաների ստեղծմանը, ինչպես նաև հզոր ընկերությունների ձևավոր-մանը։

ԻՏ-ը կյանքի բարձր մակարդակի, կրթության, գիտության, բարձրորակ ՄԿ-ի տնտե-սությունն է։ ԻՏ-ի ենթակառուցվածքի առանցքային տարր է հանդիսանում նոր տիպի տեխնոլոգիական պարկը, որը հիմնված է համաշխարհային վենչուրային բիզնեսի ձեռքբերումների և փորձի վրա, համաշխարհային մակարդակի մասնագետների, մրցակցության և թափանցիկության, բիզնեսի «հրեշտակներ» ներդրումների վրա /վենչուրային բիզնեսում աշխատանքային փորձ ունեցող մասնավոր ներդրողների/, որոնք կազմում են բոլոր ներդրումների կեսից ավելին։ Ժամանակակից զարգացած տնտեսությունում ինովացիոն գործունեությունը ներառում է բոլոր տնտեսվարող սյուբեկտների կեսից ավելին։ Այսինքն, այն տարածված է տնտեսական գործունեու-թյան բոլոր ոլորտներում։ ԻՏ-ի խթանիչ ուժ է հանդիսանում ինովացիոն գաղափարների շարժը դեպի ապ-րանքներ և հաճախորդներ, իսկ ինովացիոն գաղափարների շարժիչ ուժ՝ մրցակցու-թյունը։ Մրցակցությունը ստիպում է գործարաներին և կառավարիչներին ստեղծել նոր արտադրանք, նորարարական ապրանքներ, պահպանել և ընդլայնել շուկայի իրենց մասնաբաժինը, ավելացնել շահույթը։ Ազատ մրցակցությունը հենց նոր գիտե-լիքների, նորարարական ապրանքների հիմնական խթանն է։ Զարգացած երկրների տնտեսության ինովացիոն համակարգը և վենչուրային բիզնեսը հանդիսանում է օրի-նակ զարգացող երկրների համար։

Աշխարհի առաջատար երկրներում ԻՏ-ն բնութագրվում է՝ ՄԿ-ի բարձր որակով և նրա զարգացմանն ուղղված ներդրումների բարձր աստիճանով, օրենքի գերակա-յությամբ, բիզնեսի և քաղաքացիների անվտանգության բարձր մակարդակով, կյանքի բարձր որակով, սոցիալական կայունությամբ, ակտիվ և գրագետ վերնախավով, մարդկային զարգացման բարձր ինդեքսով, ՄԶՀ-ի և տնտեսական ազատության բարձր ինդեքսով, հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման բարձր մակարդակով, տեխնոլոգիական զարգացման հզոր կենտրոնների առայկությամբ, տեխնոլոգիական պարկերով, մարդու նշանակալի մտավոր գործունեությամբ, տնտեսության մեջ «նոր տնտեսության՚ զգալի հատվածով, մարդու մտավոր գործու-նեության բոլոր ոլորտներում համագործակցության հզոր ուղիներով, ինովացիոն հա-մակարգի արդյունավետությամբ և էֆեկտիվությամբ, պետության կողմից վենչուրա-յին բիզնեսի հովանավորմամբ, գրավիչ ինովացիոն մթնոլորտով և բարձր ներդրու-մային գրավչությամբ, բարենպաստ գործարար միջավայրով, դիվերսիվիկացված տնտեսությամբ և արդյունաբերությամբ, համաշխարհային տեխնոլոգիական շուկա-ներում մրցունակ արտադրանքով, տնտեսության պետական կարգավորման բարձր էֆեկտիվությամբ, բազմազգային կորպորացիաների առկայությամբ, որոնք ապահո-վում են երկրի տեխնոլոգիական և գիտական մրցունակությունը, ցածր գնաճով /որպես կանոն 3%-ից ցածր/: Վերը թվարկված գործոնների և պայմանների առկայու-թյունն էլ հենց ստեղծում է նորարարական և արդյունավետ մեխանիզմ մրցունակ ապրանքներ արտադրելու համար։

ԻՏ-ը բաղկացած է վեց հիմնական բաղդրիչներից, որոնք պետք է ստեղծել և զար-գացնել միջազգային չափանիշներին համապատասխան մրցակցային մակարդակ ապահովելու համար։ Դրանք են`

  1. կրթությունը,
  2. գիտությունը,
  3. ՄԿ-ը՝ ներառյալ կյանքի բարձր որակը և բարձր որակավորման մասնագետները,
  4. ինովացիոն հա-մակարգը՝ ներառյալ օրենսդրությունը, ինովացիոն համակարգի նյութական բաղա-դրիչը /տեխնոպարկեր, տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ, նորարարա-կան կենտրոններ, քլաստերներ, բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտներ, վենչուրային բիզնեսը և այլն/,
  5. ինովացիոն արդյունաբե-րությունը, որը իրականաց-նում է նորարարություններ,
  6. ՄԿ-ի գործունեության նպաստավոր միջավայրը։

Ներկայումս ինովացիոն տնտեսությունը բաժանվում է 4 բաղադրիչների՝

  1. լայն սահմանմամբ բարձր որակի ՄԿ,
  2. արդյունավետ ինովացիոն համակարգ,
  3. ար-դյունավետ արդյունաբերություն, որը ընդունակ է արտադրել նորարարական ար-տադրանք,
  4. ՄԿ-ի համար նպաստավոր միջավայր։

Ըստ Օ. Գ. Գոլիչենկոյի ինովացիոն համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է ժամանակակից կրթություն, գիտելիքների արտադրություն, ձեռնարկատիրական մի-ջավայր՝ հիմնված նորարարության վրա։ Անհրաժեշտ է նախաձեռնել գիտելիքների և մտավոր ունակությունների փոխանցումը համագործակցության և գործընկերության միջոցով, ինչը կնպաստի նոր տեխնոլոգիաների փոխանցմանը և վենչուրային կա-պիտալիզմի զարգացմանը։

Ինովացիոն տնտեսության բարձրագույն և հաջորդ քայլը համարվում է գիտելիքների տնտեսությունը /գիտելիքների հասարակությունը/ կամ տեղեկատվական հասարա-կությունը։ Վերը նշված դրույթները այս կամ այն ձևով ներառված են նորարարական ռազմավարության մեջ՝ որպես տարածաշրջանային ռազմավարություն, ինովացիոն ծրագրեր և օրենքներ։

Ըստ էության ԻՏ ստեղծելու խնդիրը հասունացել է կառավարման բոլոր մակար-դակներում։ Սակայն, խնդրի լուծմանն ուղղված առաջընթացը աննշան է։

ԻՏ-ի շարժիչ ուժ է հանդիսանում վենչուրային բիզնեսը։ Ըստ սահմանման, վենչու-րային բիզնեսը բարձր ռիսկային և բարձր եկամտաբեր բիզնես է /հաջողության դեպ-քում/։ Եվ այս դեպքում պետական կարգավորիչ միջամտությունը ընդունելի է։ Ռիսկի մի մասը պետությունը վերցնում է իր վրա։ Վենչուրային բիզնեսի նպատակն է իրա-կանցնել լայնածավալ, հաճախ բեկումնային նորարաություններ, որոնք բխում են հիմնարար գիտություններից։ Այդ պատճառով էլ պետական միջամտությունը՝ հիմնված պետական և մասնավոր հատվածների համագործակցության վրա, անհրաժեշտ է և օգտակար։

Վենչուրային գործարարները մասնագետներ են, ղեկավարներ և «բիզնես հրեշտակ-ներ» յուրահատուկ բարձր մասնագիտացմամբ, աշխատանքի և կյանքի ժամանա-կակից պահանջներին համապատասխան, տաղանդավոր մարդիկ։ Համաշխարհային տնտեսության գլոբալացման և բաց սահմանների պայմաններում վենչուրային գոր-ծարարները և մյուս մասնագետները գնում են այն երկրները, որտեղ ավելի նպաս-տավոր է աշխատելու համար և ավելի եկամտաբեր։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վենչուրային բիզնեսի ձևավորման սկըզբ-նական փուլում բարձր որակավորման մասնագետներ կարելի էր վերապատրաստել միայն վենչուրային դպրոցներում, ինչպես, օրինակ, դա արվեց Իսրայելում և Սինգա-պուրում։ Վենչուրային բիզնեսի ձևավորման այս ուղին, այս կամ այն ձևով, օգտագոր-ծել են բոլոր այն երկրները, որոնք արդեն ձևավորել են ԻՏ և վենչուրային բիզնես։ Այն հիմքը, որի վրա ձևավորվել է ԻՏ-ը և տեղեկատվական հասարակությունը, ծա-ռայում է օրենքի գերակյությանը, ՄԿ-ի և կյանքի բարձր որակին, արդյունավետ ար-դյունաբերական տնտեսությանը, որն աստիճանաբար վերածվում է հետինդուստ-րիալ կամ ինովացիոն տնտեսության։ Վենչուրային բիզնեսը հատուկ նշանակություն ունի արդյունավետ և մրցունակ տնտեսության ձևավորման գործընթացում։ Բարձր տեխնոլոգիաները զարգացող տնտեսությամբ երկրին հնարավորություն են տալիս մոտենալ զարգացած երկրների՝ բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի մակարդակին։ Բարձր տեխնոլոգիաների և նորարարական ապրանքների զարգացման շարժիչ ուժ է հանդիսանում վենչուրային տեխնոլոգիաները և գիտատեխնիկական բիզնեսը։

Ռուսաստանում ազգային ինովացիոն համակարգի և տնտեսության ինովացիոն հատվածի ձևավորման, տնտեսության տեխնոլոգիական արդիականացման, գիտու-թյան և բարձր տեխնոլոգիաների զարգացման խնդիրները դրվել են պետական և տարածքային զարգացման ծրագրերի հիմքում։ Սակայն դեռևս առաջխաղացում չկա։

Ի±նչումն է կայանում խնդիրը։ Պատասխանը բարդ չէ։ Կոռուպցիան և քրեականաց-ված տնտեսությունն ու հասարակությունը նվազեցնում են աշխատանքի, տնտեսու-թյան, բիզնեսի, կառավարության, ՄԿ-ի բաղադրիչների։

Շուկայական տնտեսությունում ինովացիաները համարվում են ազատ մրցակ-ցության արդյունք։ Ինովացիոն ներուժի՝ մրցակցության բացակայության դեպքում բացակայում են նաև նորարարությունները կամ կրում են պատահական բնույթ։ Ավելի մեծ եկամուտ ստանալու ցանկությունը և անհրաժեշտությունը ստիպում է մասնավոր սեփականատիրոջը ինչ-որ յուրահատուկ, օգտակար բան ստեղծել, որը չունի մրցակիցը, որպեսզի նրա արտադրանքը լինի ավելի գրավիչ և ավելի լավ վաճառվի։ Տնտեսական ազատությունը, մրցակցային շուկաները, օրենքի գերակայու-թյունը և մասնավոր սեփականությունը այն գործոններն են, որոնք, ինքնաբերաբար, առաջացնում է նորարարություններ, նրանց նկատմամբ պահանջարկ, ներդրումներ ու ինովացիոն ապրանքներ։ Ոչ շուկայական տնտեսությամբ երկրներում ինովացիոն տնտեսություն, ինովացիոն ներուժ և ինովացիոն արտադրանք ստեղծելու փորձերը մատնված են ձախողման։ Սա է ապացուցում ԽՍՀՄ-ի և այլ սոցիալիստական երկըր-ների փորձը։

Ինովացիոն տնտեսության, վենչուրային բիզնեսի և տեղեկատվական հասարա-կության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վենչուրային բիզնեսի հա-մար նպաստավոր պայմանների, կյանքի բարձր որակի ապահովումը պետք է իրա-կանացվի սահմանների բացման և համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում։ Վենչուրային բիզնեսի մասնագետները աշխատում են այնտեղ, որ-տեղ պայմանները ավելի հարմար են, իսկ բիզնեսի համար ստեղծված են նպաս-տավոր և մրցակցային միջավայր։ ԽՍՀՄ-ում այդպիսի պայմաններ ստեղծելու փոր-ձերը ձախողվեցին։ Այդ պատճառով էլ նա «տանուլ տվեց» գիտատեխնիկական մրցակցությունը։ Միջին պայմանները, որոնք կային ԽՍՀՄ-ում դրա համար պակաս բարենպաստ են։ Հին գիտության, կրթության, ինչպես նաև ինովացիոն համակարգի մյուս բաղադրիչների մնացորդները չեն համապատասխանում «գիտելիքների տնտեսության՚ մակարդակին։Այդ պատճառով էլ ռուսական «բիզնես-հրեշտակները» նախընտրում են ներդրումներ կատարել օտարերկրյա տեխնոպարկերում, օրինակ, Հնդկաստանում։ Ռուսաստանում վենչուրային ծրագրերից ստացվող շա-հույթը շատ ցածր է, իսկ ռիսկերը՝ շատ բարձր, ընդ որում, նաև քրեական ռիսկը։

Գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության հիմնական խոչընդոտները Ռու-սաստանում ՄԿ-ի ցածր որակն է և ինովացիոն գործունեության համար ոչ նպաս-տավոր, ճնշող միջավայրը։ Ռուսական ՄԿ-ի բոլոր բաղադրիչների՝ կրթության, գի-տության, քաղաքացիների և բիզնեսի անվտանգության, մասնագետների, վերնա-խավի որակը նվազել, իսկ վենչուրային բիզնեսի և ինովացիոն տնտեսության ձևա-վորման համար նախ և առաջ անհրաժեշտ է կառուցել ամուր հիմքեր։

Բնական կապիտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական կապիտալը /անգլ. Natural capital/ տնտեսագիտական կատեգորիա է, որը ներառում է բնական միջավայրի բուսական, կենդանական և հանքային բաղադրիչ-ները, որնք դիտվում են որպես թթվածնի արտադրության, ջրի մաքրման, էրոզիայից /քայքայում/ ու էկոհամակարգի վնասակար բաղադրիչներից պահպանության միջոց։

Ավանդական տնտեսագիտության մեջ բնական կապիտալը հանդիսանում էր հողի արտադրության գործոն, այն դիտվում էր որպես տնտեսության բնական բաղադրիչ։ Բնական կապիտալի հայեցակարգի կողմնակիցները /այդ թվում կանաչ տնտեսու-թյան ներկայացուցիչները/ կարծում են, որ «բնական կապիտալ» տերմինը շատ հա-մապատասխան է, քանի որ հողի որակը կարող է բարելավվել կամ հողը կարող է էրոզիայի ենթարկվել, ինչպես արհեստական /մարդու կողմից ստեղծված/ կապիտա-լում։ Մեկ այլ օրինակ, մեքենաշինական գործարանը արտադրում է մեքենաներ այն-պես, ինչպես « խնձորի ծառը արտադրում է խնձոր» ։ Այս տերմինը օգտագործող հե-ղինակների թվում են Հ. Դելին, Ռ. Կոնստանցը, Պ. Հոուկենը և ուրիշներ։

Բնական կապիտալի հայեցակարգը էականորեն ազդել է մակրոտնտեսական ցու-ցանիշների հաշվարկի ժամանակակից գործընթացի վրա։ Համաշխարհային բանկը մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծության ժամանակ հաշվի է առնում բնա-կան ռեսուրսների արդյունահանման ծավալները և շրջակա միջավայրին հասցրած վնասը՝ ըստ ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալների /ջերմոցային էֆեկտ/։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shultz T. Human Capital in the International Encyclopedia of the Social Sciences. N.Y., 1968, vol. 6.
  2. Shultz T. Investment in Human Capital. N.Y., London, 1971, p. 26-28;
  3. Becker, Gary S. Human Capital. N.Y.։ Columbia University Press, 1964.
  4. Корчагин Ю. А. Широкое понятие человеческого капитала.- Воронеж: ЦИРЭ.
  5. Корчагин Ю. А. Современная экономика России.- Ростов-на-Дону։ Феникс, 2008. ISBN 978-5-222-14027-7
  6. Корчагин Ю. А. Российский человеческий капитал: фактор развития или деградации? — Воронеж: ЦИРЭ, 2005
  7. Нестеров Л., Аширова Г. Национальное богатство и человеческий капитал. Вопросы экономики, 2003, № 2.
  8. Корчагин Ю. Циклы развития человеческого капитала как драйверы инновационных волн. — Воронеж: ЦИРЭ.
  9. Клочков В. В. Человеческий капитал и его развитие. В книге: Экономическая теория. Трансформирующая экономика. / Под ред. Николаевой И. П. — М.: Юнити, 2004. — С.: 417.
  10. Щетинин В. Человеческий капитал и неоднозначность его трактовки. // Мировая экономика и международные отношения, 2001, № 12. С.6 42-49.
  11. Корчагин Ю. А. Человеческий капитал — что это такое и почему капитал? — Воронеж: ЦИРЭ.
  12. Корчагин Ю. А. Эффективность и качество национальных человеческих капиталов стран мира. — Воронеж: ЦИРЭ. Вестник 38, 2011
  13. Корчагин Ю. А. Человеческий капитал как интенсивный социально-экономический фактор развития личности, экономики, общества и государственности, Москва, ВШЭ, 2011