Ջորջ Հ. Ու. Բուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow.png  Տե՛ս նաև Բուշ (այլ կիրառումներ) 
Ջորջ Հ. Ու. Բուշ
անգլ.՝ George H. W. Bush
George H. W. Bush crop.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Greenwich Country Day School, Ֆիլիպսի ակադեմիա և Եյլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ազգություն Scotch-Irish American
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 12, 1924(1924-06-12)[1][2][3]
Ծննդավայր Milton, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]
Վախճանի օր նոյեմբերի 30, 2018(2018-11-30)[5][6][7] (94 տարեկանում)
Վախճանի վայր Հյուստոն, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[8]
Թաղված George Bush Presidential Library
Դինաստիա Bush family
Ի ծնե անուն անգլ.՝ George Herbert Walker Bush
Հայր Պրեսքոթ Բուշ
Մայր Դորոթի Ուոլքեր Բուշ
Ամուսին Բարբարա Բուշ
Զավակներ Ջորջ Վոկեր Բուշ, Jeb Bush, Neil Bush, Marvin P. Bush, Dorothy Bush Koch և Pauline Robinson Bush
 
Կայք՝ bushlibrary.tamu.edu
 
Ինքնագիր George H. W. Bush signature.png
 
Պարգևներ

Վաստակների թռչող խաչ, Բեռլինի պատվավոր քաղաքացի, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Էրիկ Մ. - Վարբուրգ պարգև, Սպիտակ առյուծի շքանշան, Օդային մեդալ, Ֆիլադելֆիայի ազատության մեդալ, Ազատություն մրցանակ, Ռոբերտ Շումանի մրցանակ, Profile in Courage Award, Ռոնալդ Ռեյգանի ազատության պարգև, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան, Ազատության նախագահական շքանշան, «Դաբլսպիկ» մրցանակ, Theodore Roosevelt Award, World Golf Hall of Fame, Honorary doctor at the Nanjing University, American Campaign Medal, Asiatic-Pacific Campaign Medal, World War II Victory Medal, Էլիս Այլենդի անվան պատվո մեդալ, honorary doctorate of Bar Ilan University in Ramat Gan, honorary doctor of the Ohio State University, «Դաբլսպիկ» մրցանակ, Honorary citizen of Kraków, Order pro merito Melitensi, The Most Honourable Order of the Bath, Բրիտանական կայսրության շքանշան, Order of Merit of the Federal Republic of Germany, Order of Merit of the Republic of Poland, Order of Merit of the Republic of Hungary, Order of Friendship և Մարիամի երկրի խաչի շքանշան

Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշ (անգլ.՝ George Herbert Walker Bush, հունիսի 12, 1924(1924-06-12)[1][2][3], Milton, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4] - նոյեմբերի 30, 2018(2018-11-30)[5][6][7], Հյուստոն, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[8]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 41-րդ նախագահ. պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականի հունվար 20-ից մինչև 1993 թվականի հունվար 20-ը, նաև ԱՄՆ փոխնախագահ 1981-1989 թվականներին։ Հանրապետական կուսակցության անդամ, նախկին կոնգրեսմեն և դեսպան։ Նա ապրող ԱՄՆ նախագահներից և փոխնախագահներից ամենատարեցն է եղել իր կենդանության օրոք։ Նա նաև վերջին ԱՄՆ նախագահն էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է եղել։ Բուշին հաճախ անվանել են Ջորջ Հ. Ու. Բուշ, Բուշ 41, Բուշ ավագ, որպեսզի տարբերեն նրա որդուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Ու. Բուշից: Մինչև իր որդու նախագահ դառնալը, նրան անվանում էին պարզապես Ջորջ Բուշ կամ Նախագահ Բուշ։

Բուշը ծնվել է Մասաչուսեթսի Միլթոն քաղաքում, սենատոր Պրեսկոտ Բուշի և Դորոթի Ուոլկեր Բուշի ընտանիքում։ 1941 թվականի Պյորլ Հարբորի վրա տեղի ունեցած հարձակումից հետո Բուշը թողեց քոլեջը և անդամագրվեց ԱՄՆ ռազմածովային ուժեր իր 18-րդ տարեդարձի օրը՝ դառնալով ամենաերիտասարդ ռազմածովային օդաչուն այդ ժամանակ[9][10]: Նա ծառայեց մինչև պատերազմի ավարտը այնուհետև ընդունվեց Յեյլի համալսարան։ Ավարտելով 1948 թվականին՝ նա իր ընտանիքով տեղափոխվեց Արևմտյան Տեխաս և մտավ նավթային բիզնեսի մեջ՝ դառնալով միլիոնատեր 40 տարեկանում։

Նա մտավ քաղաքականություն սեփական նավթային ընկերությունը հիմնադրելուց քիչ հետո՝ դառնալով կոնգրեսմեն։ Նրան չհաջողվեց 1980 թվականի նախագահական ընտրություններում դառնալ Հանրապետականների թեկնածու, սակայն Ռոնալդ Ռեյգանի ժամանակ դարձավ փոխնախագահ։ Իր պաշտոնավարման ժամանակ Բուշը գլխավորեց նարկոտիկների դեմ պատերազմի ադմինիստրացիան։

1988 թվականի նախագահական ընտրություններում Բուշը ընտրվեց նախագահ՝ հաղթելով դեմոկրատ մրցակից Մայքլ Դուկակիսին: Բուշի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ի զինված ուժերը մտան Պանամա և ներքաշվեցին Իրաք-քուվեյթյան պատերազմի մեջ, 1989 թվականին ընկավ Բեռլինի պատը և երկու տարի անց փլուզվեց Խորհրդային Միությունը։ Ներքին քաղաքականության մեջ Բուշը հավատարիմ մնաց իր նախընտրական խոստմանը և կոնգեսի հետ երկար վիճաբանությունից հետո ավելացրեց հարկերը, որոնք կոնգրեսը հաստատեց։ Թույլ տնտեսական քաղաքականության շնորհիվ, որի արդյունքում բյուջեն ունեցավ շարունակական սղաճ, 1992 թվականի նախագահական ընտրություններում Բուշը պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինտոնին:

Բուշը լքեց իր պաշտոնը 1993 թվականին։ Բուշի ավագ որդին՝ Ջորջ Ու. Բուշը ավելի ուշ դարձավ Տեխասի նահանգապետը և ԱՄՆ 43-րդ նախագահը (2001–2009), դառնալով այն երկու նախագահներից մեկը (մյուսը եղել է Ջոն Քուինսի Ադամսը), ովքեր եղել են նախկին նախագահի որդիներ։ Նրա երկրորդ որդին՝ Ջեբ Բուշը եղել է Ֆլորիդայի նահանգապետը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]