Ջոն Քվինսի Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Քուինսի Ադամսից)
Jump to navigation Jump to search



Ջոն Քվինսի Ադամս
անգլ.՝ John Quincy Adams
JQA Photo.tif
Կուսակցություն՝Վիգերի կուսակցություն
Ծննդյան օր՝ հուլիսի 11, 1767(1767-07-11)[1][2][3][4][4][5]
Ծննդավայր՝Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանի օր՝փետրվարի 23, 1848(1848-02-23)[1][2][3][4][4][5] (80 տարեկանում)
Վախճանի վայրը՝Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Ամուսին ՝Լուիզա Ադամս
Երեխաներ՝Ջորջ Վաշինգտոն Ադամս, Ջոն Ադամս 2-րդ և Չարլզ Ֆերնսիս Ադամս
Հայր՝Ջոն Ադամս[6]
Մայր՝Էբիգեյլ Ադամս
John Quincy Adams signature.png

Ջոն Քվինսի Ադամս (անգլ.՝ John Quincy Adams, հուլիսի 11, 1767(1767-07-11)[1][2][3][4][4][5], Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 23, 1848(1848-02-23)[1][2][3][4][4][5], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1], ԱՄՆ 6-րդ նախագահը (1825-1829) և Ռուսաստանում ԱՄՆ առաջին պաշտոնական դեսպանորդը (1809—1814): ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի ավագ որդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քվինսի Ադամսը ծնվել է 1767 թվականին Բրեյնթրիում (Մասսաչուսեթս Բեյ պրովինցիա): Տղան երկու անգամ հորն ուղեկցել է Եվրոպա, երիտասարդությունն անցկացրել է Փարիզում, Հաագայում և Անգլիայում: Այս ճամփորդությունների շնորհիվ նա ստացավ մեծ գիտելիքների պաշար, որը հետագայում նրան դարձրեց ԱՄՆ-ում ամենավառ արտաքին քաղաքական գործիչներից մեկը:

1788 թվականին Ադամսն ընդունվում է Հարվարդի քոլեջ, իսկ երեք տարի անց բացում է իր փաստաբանական գրասենյակը Բոստոնում: 1791 թվականին բնակվում էր Բոստոնում և ուներ փաստաբանի որակավորում, բայց արդեն 1794 թվականին տեղափոխվում է Հաագա որպես դեսպան, իսկ 1798 թվականին (իր հոր նախագահության շրջանում) դեսպան էր Բեռլինում:

1797 թվականի հուլիսի 26-ին Ադամսն ամուսնանում է Լոնդոնից եկած ծխախոտի առևտրականի աղջկա հետ:

Ադամսն ամբողջովին կիսում էր իր հոր հայացքները, այդ պատճառով էլ 1801 թվականին Թոմաս Ջեֆերսոնի հրավերով վերադարձել է Բեռլինից: Նորից զբաղվել է փաստաբանությամբ, բայց 1802 թվականին ընտրվել է Մասսաչուսեթսի սենատի անդամ, իսկ 1803 թվականին՝ Կոնգրեսի անդամ:

1814 թվականի դեկտեմբերի 24-ին Ադամսը բանտարկվել է Գենտի բանտում, որից հետո դարձել է Անգլիայի դեսպան, իսկ 1817 թվականին նախագահ Ջեյմս Մոնրոյի նշանակմամբ դառնում է ԱՄՆ պետքարտուղար և այս պաշտոնում մնում 8 տարի: Ջոն Ադամսը եղել է Մոնրոյի ուսմունքի գլխավոր հեղինակներից մեկը:

Մոնրոյի լիազորությունների դադարելուց հետո ընտրությունների ընթացքում ոչ մի թեկնածու չկարողացավ հաղթել և ըստ Սահմանադրության՝ Ադամսը ներկայացուցչական պալատի կողմից ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ (չնայած հավաքել էր ավելի քիչ ձայն, քան Էնդրյու Ջեքսոնը): Սա եղել է Միացյալ Նահանգների պատմության մեջ միակ դեպքը, երբ նախագահին որոշել է Կոնգրեսը:

Կոնգրեսում նրա դեմ էին մեծաթիվ հյուսիսային նահանգների ներկայացուցիչներ՝ չվստահելով նրան, որպես ստրկության հակառակորդ և մաքսային քաղաքականության պաշտպան, այդ պատճառով էլ Ադամսին չհաջողվեց կառավարել ներքին գործերը: Չնայած նրան հաջողվեց մի շարք եվրոպական և հարավամերիկյան երկրիների հետ կնքել առևտրային պայմանագրեր, բայց 1828 թվականին ընդունված նոր հարկացուցակը սպառնում էր լուրջ անհամաձայնություն Անգլիայի հետ: 1829 թվականի մարտին՝ լիազորությունների դադարելուց հետո, նրան հաջորդեց ստրկության եռանդուն հովանավոր գեներալ Ջեքսոնը:

Ադամսը մահացել է 1848 թվականի փետրվարի 28-ին՝ կոնգրեսի նիստի ժամանակ Վաշինգտոնում: Հին ամերիկյան դպրոցի ներկայացուցիչ պետական գործիչների շարքում նա Եվրոպայի հետ հարաբերություններում հմուտ և բանիմաց դիվանագետ էր:

Ֆիլմեր Ադամսի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]