Ջորջ Հ. Ու. Բուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Հ. Ու. Բուշ
անգլ.՝ George H. W. Bush
George H. W. Bush presidential portrait (cropped).jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Greenwich Country Day School? (1936), Ֆիլիպսի ակադեմիա (1942), Եյլի համալսարան (1948) և Robert A. Taft Information Technology High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, բեյսբոլիստ, դիվանագետ, օդաչու, ձեռնարկատեր, ինքնակենսագիր և պետական գործիչ
Ազգություն շոտլանդա-իռլանդական ծագմամբ ամերիկացիներ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 12, 1924(1924-06-12)[1][2][3][…]
Ծննդավայր Միլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Վախճանի օր նոյեմբերի 30, 2018(2018-11-30)[5][6][7][…] (94 տարեկան)
Վախճանի վայր Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[8]
Գերեզման George Bush Presidential Library
Թաղված George Bush Presidential Library
Դինաստիա Bush family?
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ George Herbert Walker Bush
Հայր Պրեսքոթ Բուշ[2]
Մայր Դորոթի Ուոլքեր Բուշ[2]
Ամուսին Բարբարա Բուշ
Զավակներ Ջորջ Վոկեր Բուշ[2], Ջեբ Բուշ[2], Neil Bush?[2], Marvin P. Bush?[2], Dorothy Bush Koch?[2] և Pauline Robinson Bush?[2]
 
Կայք՝ bush41.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Grand Cross of the Order pro Merito Melitensi, Վաստակների թռչող խաչ, Օդային մեդալ, Ամերիկյան արշավանքի մեդալ, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ, Ազատության նախագահական շքանշան, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Սպիտակ առյուծի շքանշան, Բարեկամության շքանշան, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ,

Բեռլինի պատվավոր քաղաքացի

,

Էրիկ Մ. - Վարբուրգ պարգև (2002)

,

Ֆիլադելֆիայի ազատության մեդալ

,

Ազատություն մրցանակ (2005)

,

Ռոբերտ Շումանի մրցանակ (2014)

,

Խիզախության դրսևորման մրցանակ

,

Ռոնալդ Ռեյգանի ազատության պարգև

,

«Դաբլսպիկ» մրցանակ (1990)

,

Թեոդոր Ռուզվելտի մրցանակ (1986)

,

Գոլֆի համաշխարհային փառքի սրահ

, «Ասիա-խաղաղօվկիանոսային արշավի» մեդալ, Էլիս Այլընդ պատվո մեդալ,

Բալ Իլանի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

,

Օհայո նահանգի համալսարանի պատվավոր դոկտոր

,

«Դաբլսպիկ» մրցանակ (1992)

,

Կրակովի պատվավոր քաղաքացի (մայիսի 27, 1994)

,

Honorary doctor at the Nanjing University? (1998)

,

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր (2014)

,

Point Alpha Prize? (2005)

,

honorary doctor of the Hofstra University?

,

Osgar? (2009)

,

Franz Josef Strauss Award? (1999)

և

honorary doctor of the University of Miami? (մայիսի 8, 1998)

Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշ (անգլ.՝ George Herbert Walker Bush, հունիսի 12, 1924(1924-06-12)[1][2][3][…], Միլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 2018(2018-11-30)[5][6][7][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[8]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 41-րդ նախագահ. պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականի հունվար 20-ից մինչև 1993 թվականի հունվար 20-ը, նաև ԱՄՆ փոխնախագահ 1981-1989 թվականներին։ Հանրապետական կուսակցության անդամ, նախկին կոնգրեսմեն և դեսպան։ Նա ապրող ԱՄՆ նախագահներից և փոխնախագահներից ամենատարեցն է եղել իր կենդանության օրոք։ Նա նաև վերջին ԱՄՆ նախագահն էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է եղել։ Բուշին հաճախ անվանել են Ջորջ Հ. Ու. Բուշ, Բուշ 41, Բուշ ավագ, որպեսզի տարբերեն նրա որդուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Ու. Բուշից։ Մինչև իր որդու նախագահ դառնալը, նրան անվանում էին պարզապես Ջորջ Բուշ կամ Նախագահ Բուշ։

Բուշը ծնվել է Մասաչուսեթսի Միլթոն քաղաքում, սենատոր Պրեսկոտ Բուշի և Դորոթի Ուոլկեր Բուշի ընտանիքում։ 1941 թվականի Պյորլ Հարբորի վրա տեղի ունեցած հարձակումից հետո Բուշը թողեց քոլեջը և անդամագրվեց ԱՄՆ ռազմածովային ուժեր իր 18-րդ տարեդարձի օրը՝ դառնալով ամենաերիտասարդ ռազմածովային օդաչուն այդ ժամանակ[9][10]։ Նա ծառայեց մինչև պատերազմի ավարտը այնուհետև ընդունվեց Յեյլի համալսարան։ Ավարտելով 1948 թվականին՝ նա իր ընտանիքով տեղափոխվեց Արևմտյան Տեխաս և մտավ նավթային բիզնեսի մեջ՝ դառնալով միլիոնատեր 40 տարեկանում։

Նա մտավ քաղաքականություն սեփական նավթային ընկերությունը հիմնադրելուց քիչ հետո՝ դառնալով կոնգրեսմեն։ Նրան չհաջողվեց 1980 թվականի նախագահական ընտրություններում դառնալ Հանրապետականների թեկնածու, սակայն Ռոնալդ Ռեյգանի ժամանակ դարձավ փոխնախագահ։ Իր պաշտոնավարման ժամանակ Բուշը գլխավորեց նարկոտիկների դեմ պատերազմի ադմինիստրացիան։

1988 թվականի նախագահական ընտրություններում Բուշը ընտրվեց նախագահ՝ հաղթելով դեմոկրատ մրցակից Մայքլ Դուկակիսին։ Բուշի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ի զինված ուժերը մտան Պանամա և ներքաշվեցին Իրաք-քուվեյթյան պատերազմի մեջ, 1989 թվականին ընկավ Բեռլինի պատը և երկու տարի անց փլուզվեց Խորհրդային Միությունը։ Ներքին քաղաքականության մեջ Բուշը հավատարիմ մնաց իր նախընտրական խոստմանը և կոնգեսի հետ երկար վիճաբանությունից հետո ավելացրեց հարկերը, որոնք կոնգրեսը հաստատեց։ Թույլ տնտեսական քաղաքականության շնորհիվ, որի արդյունքում բյուջեն ունեցավ շարունակական սղաճ, 1992 թվականի նախագահական ընտրություններում Բուշը պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինտոնին։

Բուշը լքեց իր պաշտոնը 1993 թվականին։ Բուշի ավագ որդին՝ Ջորջ Ու. Բուշը ավելի ուշ դարձավ Տեխասի նահանգապետը և ԱՄՆ 43-րդ նախագահը (2001–2009), դառնալով այն երկու նախագահներից մեկը (մյուսը եղել է Ջոն Քուինսի Ադամսը), ովքեր եղել են նախկին նախագահի որդիներ։ Նրա երկրորդ որդին՝ Ջեբ Բուշը եղել է Ֆլորիդայի նահանգապետը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]