Մի հառաչանք
Մի հառաչանք | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1894 |
Վիքիդարան | Մի հառաչանք |
Մի հառաչանք, Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, որը գրվել է 1894 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն» հանդեսում, ապա «Դաշնակներ փոփոխված»-ում, Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքում, Հովհաննես Թումանյանի երկկերի լիակատար ժողովածուում։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության ինքնագիրը չի պահապանվել, սակայն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահպանվում է հեղինակի սեփական օրինակը, որտեղ հեղինակը ուղղումներ է կատարել։ Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքում տպագրվել է Թումանյանի ուղղած բնագիրը։ Դժվար է ասել, թե որ հայ ծովանկարչի որ նկարն ի նկատի ունի հեղինակը։ «Սև ծովի ափերը» անունով նկար գրականության մեջ չի հիշատակվում, սակայն նույն թեմաներով աշխատանքները շատ են։ Բանաստեղծը, իրեն ոգեշնչած նկարը, պետք է տեսած լինի մեկ այլ անձի մոտ, քանի որ մինչև 1894 թվականը Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդես բացվել է միայն մեկ անգամ՝ 1869 թվականին, Թիֆլիսում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երկերի Լիակատար Ժողովածու, Քառյակներ Բալլադներ Բանաստեղծություններ, առաջին հատոր. Երևան: «ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 2018. էջ 649. ISBN 978-9939-1-0723-3.