Հոգեհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգեհան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1901
ՎիքիդարանՀոգեհան

Հոգեհան, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադի ակունքը վերցրված է ժողովրդական բանահյուսությունից[1]։

Գրվել է 1901 թվականի ամռանը, Ուրավելում։

Այս մասին հեղինակը պատմում է Մարիամ Թումանյանին ուղղված 1901 թվականի հուլիսի 2 նամակում։

Ավետիք Իսահակյանին 1902 թվականի նոյեմբերի 9-ին գրված նամակում Թումանյանը կրկին խոսում է լեգենդի մասին. «Ահարոնյանը ոտանավոր է ուզել «Մուրճի» համար։ Այս օրերս մի բան եմ ուղարկելու և այն էլ լեգենդ... երևի հիշում ես անցյալ տարվա պատմությունները...»: Այս նամակի ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում[1]։

Առաջին անգամ «Լեգենդա» ենթավերնագրով տպագրվել է «Մուրճ» ամսագրի 1902 թվականի, 12-րդ համարի 35-37 էջերում, որտեղ հեղինակը ծանոթագրություն է տվել «հոգեհան» բառի վերաբերյալ։ Տպագրության ամիսը նշված է դեկտեմբեր։ Հավանաբար հենց այդ ժամանակ էլ բանաստեղծը վերջացրել բալլադի մշակումը։ Դրանից հետո տպագրվել է Երկիր ժողովածու առաջին հատորի 299-300 էջերում և այլևս չի ընդգրկվել Թումանյանի որևէ ժողովածուի մեջ և ոչ մի փոփոխություն չի կրել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադը պատմում է սիրահար Համոյի ու նրա սիրո առարկայի` Շամոյի մասի։ Վերջինս չէր հավատում տղայի սիրուն, և նրան այնպիսի փորձության է ենթարկում իր սերն ապացուցելու համար, որ տղան չի դիմանում և ի վերջո մահանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 557–558.