Jump to content

Հանկարծակի սիրտս տխրեց…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հանկարծակի սիրտս տխրեց…»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1893
Հրատարակվել է1893 թվական
ՎիքիդարանՀանկարծակի սիրտս տխրեց…

Հանկարծակի սիրտս տխրեց…, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություներից[1]։ Գրվել է 1893 թվականին։

Բանաստեղծության ստեղծման շարժառիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրվել է նամակախաղի ժամանակ։ Մատիտով գրված մեկ ինքնագիր պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ Պերճ Պռոշյանի ֆոնդի 140/54-րդ համարում, որը թվագրվել է «1893»։ Բնագրի տակ Պերճանուշ Պռոշյանը գրել է․

«Հովհաննես Թումանյանից ինձ»։

Առաջին անգամ տպագրվել է 1935 թվականին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրի 4-րդ համարի 77-78 էջերում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի I հատորի 453 էջում, ինքնագրից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 650.