Jump to content

Հայերի ասամբլեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերի ասամբլեա
պատկերանիշ
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրՀայաստան
Հիմնադրված2017
Գլխադասային գրասենյակՀայաստան
Պաշտ. լեզու(ներ)հայերեն և անգլերեն
ՀիմնադիրՎահե Ենգիբարյան
Կայքassembly.am

Հայերի ասամբլեան[1] (անգլերեն՝ Armenian Assembly) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2017 թվականին Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացման նպատակով[2]։ Հայերի ասամբլեան համախմբում է հայկական սփյուռքի՝ մշակույթի, կրթության, գիտության, քաղաքականության և բիզնեսի ներկայացուցիչներին։

Հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության հիմնական մարմինը Հանրային խորհուրդն է, և վերջինիս կառուցվածքը հետևյալն է՝

  • Հանրային խորհրդի նախագահություն,
  • Նախագահության բյուրո,
  • Հոգաբարձուների խորհուրդ,
  • Մասնագիտացված այլ կոմիտեներ։

Հանրային խորհրդի նախագահության կազմ

Հանրային խորհրդի նախագահության բյուրոյի կազմ

  • Ավդոլյան Ա․Ա․` Համանախագահ,
  • Խաչատուրյանց  Ա․Ռ․` Համանախագահ,
  • Աղանբեկյան Ռ․Ա.,
  • Ենգիբարյան Վ․Ռ․,
  • Եթումյան Ռ․Օ․,
  • Հակոբյան Ա․Պ․,
  • Բաբայան Ս․ Ա․,
  • Կոստանյան Կ․

Հոգաբարձուների խորհուրդ

  • Ազատյան Ս․,
  • Հակոբյան Ա․Պ․,
  • Մինասբեկյան Ռ․Մ․,
  • Առուստամյան Ն․Է․,
  • Գործունյան Ս․Է․,
  • Դաշտոյան Վ․Ռ․,
  • Կարապետյան Ա․Օ․,
  • Խուդոյան Ա․Ա․,
  • Մանուկյան Ա․Ռ․,
  • Գրիշկյան Ա․Ա․,
  • Մարինոսյան Վ.

Գործադիր կոմիտե

  • Անտոնյան Է․,
  • Բադալյան Ա․,
  • Դաշտոյան Վ․,
  • Լազարյան Ս․,
  • Մանուկյան Վ․,
  • Միրզոյան Կ․,
  • Մնացականյան Ա․,
  • Դոլմազյան Գ․

Տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության կոմիտե

  • Ասլանյան Ս․՝ Համանախագահ,
  • Ենիկոլոպով Ռ․՝ Համանախագահ,
  • Հարությունյան Գ․,
  • Ազատյան Ս․,
  • Անտոնյան Է․,
  • Միրզոյան Կ․,
  • Կարապետյան Կ.,
  • Կարապետյան Հ․,
  • Չիտիպախովյան Ս․,

Կանանց նախաձեռնությունների կոմիտե

  • Ազիզյան Ս․,
  • Բալայան Օ․,
  • Գասպարյան Ա․,
  • Դոլեցկայա Ա․,
  • Ղազարյան Ա․,
  • Կոնդոյանիդի Ա․,
  • Քոչարյան Գ․,
  • Պոչիտաևա Ի․,
  • Տերյան Ե․,
  • Տողանյան Մ․,
  • Ծատուրովա Ե․

Նպատակներ ու խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ ազգային ավանդույթների և մշակութային ժառանգության պահպանում և զարգացում,
  • Աջակցություն հայերի ազգային ինքնանույնականացմանը,
  • Հայերի ազգամիջյան հարաբերությունների հաստատում և ամրապնդում այլ ազգերի, ազգությունների և ազգությունների ներկայացուցիչների հետ,
  • Հայաստանում սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով` սփյուռքի ներկայացուցիչների մտավոր փորձի ինտեգրման հարթակի ստեղծում,
  • Սոցիալական ձեռներեցության զարգացում և աջակցություն, սոցիալական ձեռներեցների համայնքի ստեղծում, սոցիալապես հաջողակ հայերի ներգրավվածություն ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում։

Մշակութային ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիվան Գասպարյան ավագի և Գասպարյան կրտսերի մասնակցությամբ առաջին վարպետության դասը Գնեսինների անվան դպրոցում գործող դուդուկի դասարանում

«Տապան» բարձր տեխնոլոգիական լուծումներով թանգարան` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայկական տաճարային համալիրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թ., Վ. Ենգիբարյանը և Ս. Սարգսյանը Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ ցուցադրված էին Մարտիրոս Սարյանի կտավները:

«Տապանը» Մոսկվայի սրտում գտնվող մշակութային տարածք է, որը միավորում է մարդկանց՝ անկախ ազգային պատկանելիությունից, մայրենի լեզվից և կրոնական համոզմունքներից։ 2017 թվականի աշնանը Հայերի ասամբլեան ցուցադրությունների համար նոր տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ, վերանորոգեց «Տապան» թանգարանը։ Թանգարանում անցկացվում են ինտերակտիվ ցուցահանդեսներ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ։

Դուդուկի դասարան Գնեսինների անվան երաժշտական դպրոցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի Սուրբ Ծննդյան հանդիպման շրջանակներում Ջիվան Գասպարյանը հայտարարեց Գնեսինների անվան դպրոցում դուդուկի դասարանի բացման մասին[5]։ Ծրագրի հիմնական նպատակներն են` դուդուկը նորովի ներկայացնել աշխարհին` որպես դասական երաժշտության մեջ օգտագործվող երաժշտական գործիք, ինչպես նաև դրա հանրայնացումը երեխաների և երիտասարդների շրջանում։ Կրթական ծրագրում ներառվում են վարպետության դասեր մաեստրո Ջիվան Գասպարյան ավագի և Գասպարյան կրտսերի կողմից։ Մշակման փուլում է գտնվում համապարփակ ձեռնարկը։

ARMONIA երաժշտական մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնեսինների անվան երաժշտական դպրոցի տնօրեն Միխաիլ Խոխլովը պարգևատրում է ARMONIA մրցույթի մրցանակակիր Արտյոմ Իոանիսյանին

ARMONIA[6] երիտասարդ տաղանդների 2019-2020 թվականների մրցույթն անց է կացվել երկու փուլով՝ 7-17 տարեկան երեխաների և պատանիների համար[7][8]։ Մրցույթի պաշտոնական կայքէջում հավաքագրվել է ավելի քան 100 հայտադիմում[9]։ Ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ են անցել յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն կատարողները։ Եզրափակիչ փուլի ժյուրին ընտրել է մրցույթի հաղթողներին երեք տարիքային խմբում`

  • 7-9 տարեկան
  • 10-14 տարեկան
  • 15-17 տարեկան

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողի համար քվեարկությունը տեղի է ունեցել առցանց` մրցույթի կայքում` եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցների միջև։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան  հյուպատոսական բաժնի վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 30-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան վերակառուցված հյուպատոսական բաժնում անցկացվեց Լազարևների տոհմի 300-ամյակին նվիրված հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը: Հուշատախտակի  տեղադրումն ու բացումը  տեղի ունեցավ Մոսկվայում հայկական մշակույթի օրերի շրջանակում հայտնի Լազարևների տոհմի պատմական առանձնատանը, որտեղ այսօր տեղակայված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Հյուպատոսական բաժինը: Կարևորելով Ռուսաստանում հայկական մշակութային  ժառանգության պահպանումը՝ Հայերի ասամբլեան ակտիվորեն մասնակցել է Հյուպատոսական բաժնի վերակառուցման  աշխատանքներին[10]: ՌԴ-ում ՀՀ դեսպանատան վերակառուցված  Հյուպատոսական բաժնի բացման միջոցառմանը ներկա էին  ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ-ում ՀՀ հյուպատոս Արա Մնացականյանը, ինչպես նաև Հայերի ասամբլեայի անդամներ Վահե Ենգիբարյանը, Ստեփան Չիտիպախովյանը,  Ռուբեն  Ենիկոլոպովը, Ալբերտ Խուդոյանը:

Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված հուշարձանը Վենետիկի Սբ. Ղազար կղզում:

Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված հուշարձանի տեղադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի օրհնությամբ Հայերի ասամբլեան Վենետիկի Սուրբ Ղազար կղզում տեղադրել է Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված հուշարձան։

Մեծ թատրոնում «Գայանե» բալետի ցուցադրության կազմակերպմանը մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մշակույթի հանրայնացման նպատակով և Երևանի 2800-ամյակի առթիվ 2018 թվականի հուլիսի 24-ին Հայերի ասամբլեայի ֆինանսական և հանրային կապերի աջակցությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ կազմակերպվեց Ալ. Սպենդիարյանի  անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությունը Ռուսաստանի պետական ակադեմիական «Մեծ թատրոն»-ի բեմում։

Հայկական մշակույթի օրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ասամբլեա հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմի մասնակցությամբ և աջակցությամբ 2019 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 1-ն անց է կացրել Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում[11]։

Պատկեր:Սուրբ ծննդյան հանդիպում 2019.jpg
Սուրբ ծննդյան հանդիպում 2018

«Սուրբ ծննդյան հանդիպում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամաշնորհների տրամադրում Գնեսինների անվան երաժշտական դպրոցում ուսանող աշակերտներին։ «Սուրբ ծննդյան հանդիպում» երաժշտական երեկոն հիմնադրվել է Հայերի ասամբլեայի կողմից 2018 թվականին` նպատակ ունենալով տրամադրել հայ անվանի երաժիշտների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի և Ջիվան Գասպարյանի անվան ամենամյա դրամաշնորհներ Գնեսինների անվան երաժշտական դպրոցում ուսանող և հայկական արմատներ ունեցող սաներին՝ ի նշան կատարողական արվեստում գրանցած զգալի հաջողությունների[13]։ Երիտասարդ տաղանդները ստացան դրամաշնորհներ (դրամական պարգևներ), ինչպես նաև հանրաճանաչ քանդակագործ Մայքլ Արամի հեղինակային արձանիկներ՝ սփյուռքի` տարբեր ոլորտներում հաջողակ ներկայացուցիչների և Հայերի ասամբլեաի անդամներից։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և տեսաուղերձով հանդես եկավ և շնորհավորեց մրցույթի մասնակիցներին աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և թենիսիստ` Կարեն Խաչանովը[14]: Հաշվի առնելով մանկավարժների ներդրումը  աշակերտների մշակութային զարգացման գործում` Հայերի ասամբլեան պարգևատրեց նաև դափնեկիր աշակերտների մասնագիտական դասավանդողներին։ Դրամաշնորհների դափնեկիրները ընտրվել են Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի  տնօրինության առաջադրմամբ և ժյուրիի կողից, որի կազմում էին Կ․ Օրբելյանը, Ջ․ Գասպարյանը, Ս․ Նամինը, Ս․ Սմբատյանը։

Կատարողական արվեստում գրանցած հաջողությունների համար` նախագծի առաջին մրցանակակիրները դարձան

  • Կարինա Հարությունյանը (կլառնետ), Ջիվան Գասպարյանի անվան դրամաշնորհի դափնեկիր,
  • Էլեն Վիրաբյանը (ֆլեյտա), Շառլ Ազնավուրի անվան դրամաշնորհի դափնեկիր,
  • Կարինա Տեր-Ղազարյանը (դաշնամուր), Արամ Խաչատրյանի անվան դրամաշնորհի դափնեկիր,
  • Դավիթ Ավետիսյանը (դաշնամուր), Կոմիտասի անվան դրամաշնորհի դափնեկիր։
Պատկեր:Կոնստանտին Օրբելյանը և Հասմիկ Գրիգորյանը.jpg
Կոնստանտին Օրբելյանը և Հասմիկ Գրիգորյանը Մոսկվայում` Հայերի ասամբլեայի աջակցությամբ իրականացված համերգին

Աջակցություն Հասմիկ Գրիգորյանի համերգին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ասամբլեայի աջակցությամբ նոյեմբերի 6-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Լիտվիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատարների և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։ Համերգն անց է կացվել Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։

Հայաստանյայց  Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնական հարթակ և հայկական կիրակնօրյա դպրոցների ավտոմատացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ասամբլեայի Խորհրդի նախագահ` Վահե Ենգիբարյանի նախաձեռնությամբ մշակվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հարթակը[15], որը  հիմք է ծառայում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների մեկ ամբողջական հարթակի համար։ 2019 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նոր հարթակի նախաներկայացումը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բջջային հավելված

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերին կազմակերպությունը թողարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ "Armenian Church" բջջային հավելվածը, որն ավելի հասանելի է դարձրել եկեղեցական նորությունները, քարոզները, աղոթքները և կրոնական տոների օրացույցը օգտատերերի համար։

Հայկական հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 24-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցի կապակցությամբ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ և Վահե Ենգիբարյանի նախաձեռնությամբ ամերիկյան հայտնի ոսկերչական տուն Jacob & Co.-ն մշակեց և թողարկեց խաչերի սահմանափակ հավաքածու։ Խաչը պատկերված է շրջանագծի մեջ, որը խորհրդանշում է տիեզերական երկնային ոլորտը՝ ընդգծելով Քրիստոսի Խաչի համընդհանուր նշանակությունը որպես միկրոտիեզերք։ Մի կողմում պատկերված է քրիստոնեական խաչը, մյուսում՝ հայկականը, իսկ երկու կողմերում՝ Հայ Առաքելական Եկեղեցու առավոտյան ժամերգությունից աղոթք հայերեն լեզվով։ Խորհրդանշանի կողմերում պատկերված է Հայ Առաքելական Եկեղեցու զինանշանը։ 18 նմուշ խաչերից առաջին երկու օրինակները Նորին Գերազանցություն արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը նվիրեց Նորին Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին։

Աջակցություն երիտասարդ տաղանդներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների և երիտասարդների շրջանում տաղանդների որոնումն ու աջակցությունը կազմակերպության առաջնահերթություններից է։

2018-2019 թվականներին կազմակերպությունն աջակցել է դասական երաժշտության և սպորտի ոլորտում զարգացում գրանցող երիտասարդ կատարողներին։ Նրանց թվում են`

  • Շանթ Սարգսյանը - շախմատի աշխարհի չեմպիոն։  2019 թվականի մարտին կազմակերպության աջակցությամբ ուղևորվել է Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք շախմատի Եվրոպայի առաջնությանը։
  • Եվա Գևորգյանը - դաշնակահար, Մոսկվայի Պ․Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի սան։ 2019 թվականի մայիսին կազմակերպության աջակցությամբ ուղևորվել է ԱՄՆ` Վեն Կլայբերի մրցույթին, որտեղ նա նվաճել է 2-րդ տեղը և ստացել է հատուկ Press Award մրցանակը, ինչպես նաև Տաշքենդում մասնակցել է GMP - Global Music Partnership երկրորդ միջազգային համերգային մրցույթի հաղթողների մրցանակների  հանձման արարողությանը՝ Ուզբեկստանի պետական ֆիլհարմոնիայում[16]։
  • Կարինե Տեր-Ղազարյանը - դաշնակահար, «Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառման դափնեկիր։ 2019 թվականին կազմակերպության աջակցությամբ  համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանում, ելույթներ է ունեցել Երևանի, Աշտարակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Խնձորեսկի, Աբովյանի  երաժշտական դպրոցներում։
  • Դավիթ Ավետիսյանը - դաշնակահար, «Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառման դափնեկիր։ 2019 թվականին կազմակերպության աջակցությամբ ուղևորվել է պրոֆեսոր և դաշնակահար Գրիգորի Գրուզմանի վարպետության և անհատական դասընթացներին, ինչպես նաև մասնակցել է երկու համերգների` Ցվիկաու քաղաքում գտնվող Շումանի թանգարանում ու Վայմար քաղաքում։

Սուրբ Գրիգոր Նարեկացու ուսումնական հաստատության կայքի պատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի վերջին Հայերի ասամբլեան սկսեց աշխատանքներ տանել Գրիգոր Նարեկացի ուսումնական հաստատության ընդհանուր կրթական կայքը ստեղծելու ուղղությամբ։

Armenia Guide զբոսաշրջային հարթակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Armenia Guide հարթակի նպատակն է միավորել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին մեկ տիրույթում՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման առաքելությամբ, ընդարձակել Հայաստանի և ներգնա և արտագնա տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաև բազմազանեցնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկը՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ[17]։ Armenia Guide-ը, ըստ էության, ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայկական աշխարհի ուղեցույցն է։ Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի[18] շրջանակներում՝ 2019 թվականի հունիսին։ 2019 թվականի հուլիսին Armenia Guide հարթակի «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը ճանաչվել է լավագույն նորարարական ստարտափ լուծում[19]՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը «ՎՏԲ-Վիզա 2019 փոքր բիզնեսի ինովացիոն ֆորում»-ի շրջանակներում անցկացված մրցույթում[20]։ Մրցույթին առաջադրված են եղել նաև ԱՊՀ երկրներում և Վրաստանում փոքր բիզնեսի զարգացման և թվայնացման ծրագրերի այլ նախաձեռնություններ[21]։ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրվել է հուշագիր[22]՝ Հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության և ՎՏԲ Հայաստան բանկի միջև[23] Armenia Guide հարթակում բազմարժույթային վիրտուալ տուրիստական քարտի թողարկման վերաբերյալ[24]։ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Վահե Ենգիբարյանը, որպես Հայերի ասամբլեայի Խորհրդի նախագահ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ, որի ընթացքում վերջինիս հայտնել է Հայաստանի և Արցախի բարձր տեխնոլոգիական լուծումների և ավտոմատացման ոլորտում, մարդասիրական, սոցիալական և կրթամշակութային տարբեր ծրագրերում 1 միլիարդ դրամ ներդնելու, ինչպես նաև ավելի քան 200 աշխատատեղ ստեղծելու պատրաստակամության մասին[25]:

GOURMET FEST-ը էնո-գաստրոնոմիկ հարթակ է, որի առաքելությունն է հայկական խոհանոցի հանրահռչակումն ու  աշխարհի գաստրոնոմիկ քարտեզի վրա Հայաստանի դիրքավորումը, ինչպես նաև փորձի և նոր գաղափարների փոխանակման համար միասնական տիրույթի ստեղծումը[26]։ Նախագիծը պլանավորում է ամեն տարի Հայաստանում համախմբել ռեստորանային և գաստրոնոմիկ ոլորտների միջազգային փորձագետների` վարպետության դասեր, պանելային քննարկումներ և փառատոներ իրականացնելու նպատակով` երկրի և մոտակա տարածաշրջանի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Առաջին գաստրոնոմիկ GOURMET երեկոն տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում։ 2019 թվականի մայիսի 28-ին Մոսկվայում կայացած Հայկական մշակույթի օրեր նախաձեռնության շրջանակներում կայացած GOURMET FEST գաստրոնոմիկ երեկույթին[27] առաջին անգամ Միշլենյան աստղ կրող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարների ղեկավարությամբ և  Հայաստանի առաջատար ռեստորանների խոհարարների մասնակցությամբ ստեղծվել է հատուկ, ֆյուժն ճաշացանկ[28], որն, ըստ էության, հայկական ավանդական և բարձրակարգ խոհանոցի համաձուլումն է[29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայերի ասամբլեա կազմակերպության պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին.
  2. «Armenian Assembly | YouTube». Youtube.com (ռուս.). 06.01.2020.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Armenian Assembly-ի Հանրային խորհրդի բարձրագույն մարմնի նախագահ Վահե Ենգիբարյանին։».
  4. «Стас Намин рассказал Познеру, почему сменил громкую фамилию Микоян, и о роли Армении в его судьбе». Newsarmenia.am. 03.12.2019.
  5. «В новом 2019 году музыка дудука зазвучит в Школе имени Гнесиных в Москве — Дживан Гаспарян». Sputnik Armenia (ռուս.). 22.12.2018.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Երաժշտական նոր նախագիծը կբացահայտի Հայաստանում և արտերկրում ապրող հայ երիտասարդ տաղանդներին». Armenpress.am (հայ.). 11.11.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «В Москве пройдёт конкурс «По армянскому миру — в поисках юных талантов»». Армянский Музей Москвы и Культуры Наций (ռուս.). 11.11.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Հայկական աշխարհում փնտրվում են պատանի տաղանդներ». Aysor.am (հայ.). 08.11.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Всеармянский музыкальный конкурс собрал более 100 заявок со всего мира». Rusarminfo.ru (ռուս.). 20.12.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Еще одна ассамблея армян». Husisapail Online / Հյուսիսափայլ / Юсисапайл Онлайн (ռուսերեն). 2019-05-29. Վերցված է 2026-02-17-ին.
  11. «Дни армянской культуры стартовали в Москве». Newsarmenia.am (ռուս.). 29.05.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «В Московской консерватории отметили день Тиграна Мансуряна». 1lurer.am (ռուս.). 28.05.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Armenian Assembly | YouTube». «Рождественская Встреча» 2019 г. | Ассамблея Армян (ռուս.). 28.12.2018.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Ассамблея Армян вручила награды победителям премии ARMONIA (ФОТО)». Новости-Армения (ռուսերեն). 2020-02-03. Վերցված է 2026-02-17-ին.
  15. «Российская и Ново-Нахичеванская Епархия Святой Армянской Апостольской Православной Церкви». Armenianchurch.ru (ռուս.).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել». Panorama.am (հայ.). 16.11.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Armenian Assembly | YouTube» (անգլ.). 08.07.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Summit of Minds». Armenian Summit of Minds (անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումն է անցկացվել Մինսկում». newsarmenia.am (հայ.). 12.08.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Состоялся инновационный форум по розничному бизнесу Группы ВТБ - Visa 2019». Newsarmenia.am (ռուս.). 12.09.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. ««Виртуальная Армения» победила на российском форуме инноваций». Rusarminfo.ru (ռուս.). 12.08.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Armenian Assembly հասարակական կազմակերպությունը և ՎՏԲ Հայաստան բանկը հուշագիր են ստորագրել». Armenpress.am (հայ.). 23.09.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Հայաստանը վիրտուալ աշխարհում. ի՞նչ են առաջարկում ՎՏԲ Հայաստան բանկն ու Armenian Assembly–ն». Armenia Sputnik (հայ.). 23.09.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. ««Հայերի ասամբլեան» եւ ՎՏԲ-ն Armenia Guide-ի հարթակում Հայաստանի վիրտուալ մուլտիարժութային քարտ կթողարկեն». News.am (հայ.). 23.09.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Հայերի ասամբլեան 1 մլրդ դրամ կներդնի Հայաստանում և Արցախում տարբեր ծրագրեր իրականացնելու համար». Armenpress. 2020-10-14. Վերցված է 2026-02-16-ին.
  26. «Մոսկվայի Assunta Madre ռեստորանում անցկացվել է գաստրոնոմիկ էքսպերիմենտ GOURMET FEST-ը». Armenpress.am (հայ.). 30 Մայիս, 2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Մոսկվայի Assunta Madre ռեստորանում անցկացվել է գաստրոնոմիկ էքսպերիմենտ GOURMET FEST-ը». blog.168.am (հայ.). 2019 թ․ մայիսի 30.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Ավանդական հայկական և բարձր եվրոպական խոհանոցների ֆյուժն -ճաշացանկ «Միշլենյան» խոհարարներից». magnis.news (հայ.). 30.05.19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Gourmet Fest-ը միավորել է հայկական եւ բարձր խոհանոցները». Gastrovino Mediamax (հայ.). 30.05.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)