Տապան (թանգարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թանգարան «ՏԱՊԱՆ»ից)
Տապան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվել է2017
Քարտեզ
Քարտեզ

«ՏԱՊԱՆ», թանգարան նվիրված հայկական մշակույթին, կրոնին և պատմությանը[1]։ Թանգարանը գտնվում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայկական տաճարային համալիրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի բացումը կապված է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակի հետ։ «Տապան»-ը կառուցվել է թեմի Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի անմիջական նախաձեռնությամբ և օրհնությամբ[2]։ Առաջին ցուցադրանմուշները նվիրաբերել են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ՝ Սամվել և Էթերի Կարապետյանները, Դաշյան ընտանիքը՝ փոխանցեց XVII դարի ձեռագիր Ավետարան։ Ս. Հարությունյանը նվիրեց վարդապետ Առաքել Դավրիժեցու 1669 թվականին լույս տեսած «Պատմութիւնը» գիրքը, Ր. Մ. Կնադյանը նվիրեց XVIII դարի Ավետարան, Ա. Ղուկասյանը՝ հին հայկական մանրանկարներ[2]։

Ցուցադրանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցադրանմուշների շարքում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի և հայ այլ նկարիչների աշխատանքներ։

Քրիստոնեական իրեր՝ խաչ Տիրոջ խաչի մասունքներով, Սուրբ Գրիգոր Լուսավորչի կաթղիկոսության շրջանի մասունքներ։ Պատմական մասում ներկայացված են այնպիսի իրեր, որոնք արտահայտում են նախաքրիստոնեկան ժամանակաշրջանից սկսած մինչև մեր օրերը:։

Կաշվե կազմով Ավետարան (1680)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարանի առաջին էջի արձանագրությունը վկայում է այն մասին, որ ձեռագիրը ստեղծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Հակոբ IV Ջուղայեցու (1655-1680 թվականներ) ժամանակ արքեպիսկոպոս Հովհաննեսի օրհնությամբ։ Գիրքը գրվել է դպիր Սարգիսի կողմից՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը ըստ արձանագրության գտնվում է Ձագաձոր շրջանի Գորիս գյուղում։

Խաչ տիրոջ խաչի մասունքներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ խաչը Էջմիածնի մայր տաճար բերվեց և տաճարին նվեր մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից[3]։ Հիմա մեծ սրբությունը կարելի է տեսնել «Տապան» թանգարանի քրիստոնեական մասունքների շարքում[3]։

Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի արծաթե մետաղադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծի թագի աստղը պատկերված համանուն մետաղադրամի վրա՝ Հալլեյի գիսաստղ է, որը երկնքում նկատել են նրա զոհվելու ժամանակ։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Армянский музей ТАПАН». Armfinder. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 Наталья Кузнецова МУЗЕЙ «ТАПАН». КОВЧЕГ ДУШИ И ДУХА // Ноев ковчег. — 2016. — № 5 (280).
  3. 3,0 3,1 «Московский музей Тапан выставит произведения из сокровищницы армянской церкви». RusArmInfo. 01.06.2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]