Հասմիկ Գրիգորյան
Հասմիկ Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1981 (39 տարեկան) Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և կատարողուհի |
Երգչաձայն | սոպրանո[1] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոն, Գրացի օպերա և Քյոլնի օպերային թատրոն |
Կրթություն | Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Պարգևներ | Մովսես Խորենացու մեդալ |
Կայք | asmikgrigorian.com |
Asmik Grigorian Վիքիպահեստում |
Հասմիկ Գեղամի Գրիգորյան (մայիսի 12, 1981, Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), հայ-լիտվացի օպերային երգչուհի: Մարիինյան թատրոնի սոպրանո[2]: Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասմիկ Գրիգորյանը ծնվել է 1981 թվականին Վիլնյուսում: Օպերային երգիչներ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է: 5 տարեկանից դաշնամուր է նվագել, 17 տարեկանից սկսել է նաև երգել: 1999 թվականին ավարտել է Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիայի վոկալի բաժինը, սովորել է նաև Նիսում: 2005 թվականին Վիլնյուսի օպերայում «Տրավիատա» օպերայից կատարել է Վիոլետայի դերերգը, որը նրան ճանաչում է բերել: Նույն դերերգով հանդես է եկել նաև Երևանում և Ռիգայում: Պետերբուրգի Մարիինյան թատրոնում «Օթելլո», «Քնած թագուհին», «Տրավիատա», «Կարմեն», «Մադամ Բատերֆլայ», «Տուրանդոտ» ներկայացումներում հանդես եկել Դեզդեմոնայի, Պրիլեպայի, Վիոլետայի, Միխայիլայի, Չիո Չիո Սան և Լիուի դերերում: Լիտվայում և արտասահմանում մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, լարային քառյակի հետ ու կամերային նվագախմբի հետ: 2009-2011 թվականներին հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում: 2006 թվականին առաջնաելույթն է ունեցել Լոնդոնի Վիգմոր Հոլում (անգլ.՝ Wigmore Hall), Մոսկվայի Մեծ թատրոնում: 2011-2012 թվականներին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, 2012-2013 թվականներին կրկին վերադարձել է Վիլնյուս, 2013-2014 թվականներին հանդես է եկել Քյոլնի օպերային թատրոնում: 2014 թվականին Հուդիթի դերակատարմամբ ելույթներ է ունեցել Անտվերպենում և Գենտում, տարբեր ներկայացումներով՝ Սանկտ Պետերբուրգում, Գրացում, Համբուրգում և Մյունխենում, 2015 թվականին՝ Բեռլինի կոմեդիայի թատրոնում: Պյոտր Չայկովսկու «Չարոդեյկայի» և Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայի» դերակատարումներով հանդես է եկել Վիեննայի և Շվեդիայի օպերաներում[2]:
Հասմիկ Գրիգորյանի երգացանկում ներառված են ռուսական, իտալական, ֆրանսիական, գերմանական, չեխական երգեր[2]:
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջազգային օպերային մրցանակ (առաջադրվել է, անգլ.՝ International Opera Awards[3][4][5])
- Լիտվական «Ոսկե խաչի», 2005, 2010
- «Տարվա ստեղծագործող», 2010
- «Լավագույն երիտասարդ երգչուհի», 2016
- Մովսես Խորենացու մեդալ, 2020[6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.askonasholt.co.uk/artists/singers/soprano/asmik-grigorian
- ↑ 2,0 2,1 2,2 Մեծ մրցանակի դափնեկիրը Հասմիկ Գրիգորյան. «Ամենամեծ դաստիարակությունը սերն է»
- ↑ Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր
- ↑ «Lithuanian-Armenian soprano Asmik Grigorian nominated for International Opera Awards»։ Toronto Hye (en-US)։ 2019-01-31։ Վերցված է 2019-02-01
- ↑ «Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր - RadioVan.fm»։ radiovan.fm (ռուսերեն)։ Վերցված է 2019-05-01
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020-09-21
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հասմիկ Գրիգորյան կատեգորիայում։ |