Ռուբեն Դիշդիշյան
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1981) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Աննա Մելիքյան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1333713 |
Ռուբեն Դիշդիշյան (մարտի 15, 1959[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոդյուսեր։ 1995 թվականին ստեղծել է ռուսական Ցենտրալ Պարտներշիպ ընկերությունը, որի գլխավոր տնօրենն է եղել մինչև 2011 թվականը։ 2011 թվականի նոյեմբերին ստեղծել է Մարս Մեդիա Էնթերթեյմենտ ընկերությունը, որի գործունեության հիմնական ուղղությունը կինոն է և հեռուստատեսությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1959 թվականի մարտի 15-ին։ 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, որից հետո յոթ տարի աշխատել է իր մասնագիտությամբ[2]։ 1988 թվականին հիմնել է Երևանում ճարտարապետաշինարարական պրոյեկտման համար կոոպերատիվ։
1991 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ. 1996 թվականին հիմնադրել և գլխավորել է կինոպրոդյուսերական ընկերություն "Ցենտրալ փարթներշիփ"[2], որը լքել է 2011 թվականին[3]։ 2011 թ.-ին ստեղծել է "Մարս Մեդիա Էնթերթեյմենթ"[4] կինոընկերությունը։
Ռուբեն Դիշդիշյանի ղեկավարությամբ 2010 թվականին «Ցենտրալ պարտներշիպ» ընկերությունը ընդգրկվել է ութ ստուդիաների ցուցակում, որոնք 2010-2011 թվականներին ստացել են պետական աջակցություն ֆիլմերի արտադրության համար։ 2009 թվականին ընկերությունը դարձել է պաշտոնական դիստրիբյուտոր Ռուսաստանի և ԱՊՀ երկրների (բացի Ուկրաինայից) տարածքում կինոընկերություն Paramount Pictures International-ի արտադրության համար. Երկու անգամ ' 2010 և 2011 թվականներին ընկերությունը դարձել է ռուսական կինոշուկայի[5] առաջատար։
1998-2011 թվականներին Ռուբեն Դիշդիշյանը աշխատել է 137 նախագծերի[6] վրա
- 30 լիամետրաժ ֆիլմեր ավելի քան 135 մլն ԱՄՆ դոլար եկամտով։
- 15 լիամետրաժ ֆիլմեր սահմանափակ։
- 72 հեռուստատեսային սերիալ, հեռարձակված 685 ժամ։
- 20 հեռուստատեսային լիամետրաժ ֆիլմ։
2012 թվականի «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության ժամանակ նոմինացված ֆիլմերից երկուսի պրոդյուսերն էր Ռուբեն Դիշդիշյանը, որոնք ներկայացվել են տասնմեկ անվանակարգերում և մրցանակներ են ստացել նրանցից հինգում («Երկու օր», «Տուն»)։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականին Forbes ամսագրի վարկանշով նա հայտնվել է Ռուսաստանի ամենահեռանկարային կինոպրոդյուսերների հնգյակում։
- 2007 թվականին արժանացել է Գրան պրի մրցանակի "Ռուսաստանի Մեդիա-մենեջեր 2007" կինոհեռուստաինդուստրիայում իր կատարած ներդրումի, ինչպես նաև "Տարվա Պրոդյուսեր" կոչմանը 11-րդ «Բլոկբաստեր» մրցանակաբաշխության ժամանակ, որը տրվում է կինոբիզնեսի ոլորտում։
- 2010 թվականին ընտրվել է տարվա պրոդյուսեր ըստ GQ[7] ամսագրի։
- 2011 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Интервью: Рубен Дишдишян, гендиректор «Централ Партнершип». // Ведомости. — 13 ноября 2006.
- ↑ «Централ партнершип» вернет имя своего бывшего президента в титры фильмов. // Ведомости. — 4 апреля 2013.
- ↑ «Марс Медиа»: Рубен Дишдишян начинает с «нуля» // Filmpro.ru.
- ↑ Централ Партнершип.
- ↑ 30 самых влиятельных медиаменеджеров СНГ (на 7 октября 2013).
- ↑ Все победители премии «GQ Человек года» разных лет Արխիվացված 2015-07-06 Wayback Machine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Դիշդիշյանը է Ակադեմիայում
- Ռուբեն Դիշդիշյանի կենսագրությունը Forbes հանդեսի Ռուսական տարբերակում: Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- Ռուբեն Դիշդիշյանի Ֆիլմերի ցանկը ԿինոՊոիսկ կայքում
- "Интеррос" վճարել է Ռուբեն Դիշդիշյանին մի քանի միլիոն "Ցենտրալ պարտներշիպ"-րոդյուսերի մասնաբաժնի համար պ// "Վեդոմոստի"- ի, հուլիսի 25-ին, 2014
|