Ռոբերտ Ենգիբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Ենգիբարյան
Ծնվել էապրիլի 21, 1941(1941-04-21) (83 տարեկան) կամ ապրիլի 27, 1941(1941-04-27) (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան Մխիթար Գոշի մեդալ
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Ռոբերտ Վաչագանի Ենգիբարյան (ապրիլի 21, 1941(1941-04-21) կամ ապրիլի 27, 1941(1941-04-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1985): Ռուսաստանի Դաշնության տեղեկագիտության ակադեմիայի անդամ (1994): Կանադայի տեղեկագիտության ակադեմիայի անդամ (2000): ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2000): ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ (2002):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ենգիբարյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 27-ին, Երևան քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969-1980 թվականներին (ընդմիջումներով) դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, 1974-1976 թվականներին՝ Բելգրադի համալսարանում։ 1980-1985 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի տեղակալ, 1985-1986 թվականներին` ԽՄԿԿ կենտկոմի քարոզչության և գաղափարախոսության բաժնի պետ, 1986-1991 թվականներին` ԽՄԿԿ կենտկոմի բաժնի պետ։ 1991-1993 թվականներին եղել է «Ես և աշխարհը» քաղաքաիրավագիտական ամսագրի գլխավոր խմբագիր, 1993 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պետական կառավարման ինստիտուտի տնօրեն, 2002 թվականից՝ Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության տեղեկագիտության ակադեմիայի անդամ (1994):
  • Կանադայի տեղեկագիտության ակադեմիայի անդամ (2000):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, 2002
  • Մխիթար Գոշի մեդալ, 2015[2]
  • Բարեկամության շքանշան, 2017[3]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը հանրապետության պետական մարմինների համակարգում, Երևան, 1974[4]։
  • Политико-территориальная организация государства и многообразие ее форм, Москва, 1976.
  • Республиканская форма правления и ее разновидности, Ереван, 1978.
  • Скупщина СФРЮ в организации Югославской Федерации, Ереван, 1983.
  • Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն (Պետական կարգի հիմունքները), Երևան, 1986[5]։
  • Конституционные основы современного российского федерализма. Москва, 1998.
  • Арановский. Государственное право зарубежных стран. - Москва, 1999.
  • Теория государства и права : Учебное пособие / Р.В. Енгибарян, Ю.К. Краснов. Москв : Юристъ, 1999.[6]
  • Конституционное право: Учебник для вузов, Москва, 2000.
  • Конституционное право: Учебник для вузов, Москва, 2002.
  • О некоторых дискуссионных теоретико-методологических вопросах курса конституционного права :Читая новейшую учебную литературу. Москва, 2001.
  • Институт государственного управления МГИМО (У) МИД России,Москва, 2001.
  • Сравнительное конституционное право: Учебное пособие , Р. В. Енгибарян, Московский государственный институт международных отношений (университет) МИД России | Международный институт управления. Москва, Юристь, 2005.[7]
  • Сравнительное конституционное право: Учебное пособие / Р. В. Енгибарян. Ростов-на-Дону, Феникс, 2007.[8]
  • Конституционное развитие в современном мире: Основные тенденции / Р. В. Енгибарян, Московский государственный институт международных отношений (университет) МИД России. Москва, НОРМА, 2007.
  • Енгибарян Р. В. О, Мари!: Роман. - М.: Норма, 2013. - 640 с. - ISBN 978-5-91768-343-0.
  • Время жить- выбор судьбы: Эссе / Р. Енгибарян. Ереван, Антарес, 2014.
  • Мужчина и женщина: Нескончаемый диалог: Роман / Р. Енгибарян. Ереван, Антарес, 2014.
  • Ենգիբարյան Ռ., «Օ, Մարի», Երևան, 2013[9][10]։
  • Мужчина и женщина: цена одной ошибки: Роман : / Р. Енгибарян. Ереван, Антарес, 2015.
  • XXI դար. իսլամական մարտահրավեր, Ռ. Վ. Ենգիբարյան., Երևան, Անտարես, 2016։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 369։
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 01.03.2017 № 95 «О награждении государственными наградами Российской Федерации»
  4. Ենգիբարյան, Ռոբերտ Վաչագանի (1974). Ստեփանյան, Ս Վ (ed.). Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը հանրապետության պետական մարմինների համակարգում. Երևան: Հայաստան.
  5. Ենգիբարյան, Ռոբերտ Վաչագանի (1986). Սարոյան, Է Մ (ed.). Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն։ Պետական կարգի հիմունքները. "Գիտելիք" ընկերություն ՀՍՍՀ. Երևան: Գիտելիք.
  6. Ենգիբարյան, Ռոբերտ Վաչագանի; Краснов, Юрий Константинович (1999). Теория государства и права: Учебное пособие. Москва: Юристъ. ISBN 9785797501848.
  7. Ենգիբարյան, Ռոբերտ Վաչագանի (2005). Сравнительное конституционное право: Учебное пособие. Institutiones. Московский государственный институт международных отношений (университет) МИД России, Международный институт управления. Москва: Юристь. ISBN 9785797507871.
  8. Ենգիբարյան, Ռոբերտ Վաչագանի (2007). Сравнительное конституционное право: Учебное пособие. Высшее образование. Ростов-на-Дону: Феникс. ISBN 9785222091555.
  9. «Շնորհանդես Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում | Գրական Թերթ». Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  10. Ենգիբարյան, Ռոբերտ Վաչագանի (2013). Օ, Մարի։ Վեպ. Translated by Աթաբեկյան, Ներսես Յուրիի. Երևան: Անտարես. ISBN 9789939515359.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ենգիբարյան» հոդվածին։