Էմին Անտոնյան
Էմին Անտոնյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 21, 1982 (40 տարեկան) |
Կրթություն | Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան և Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա |
Մասնագիտություն | բասկետբոլի մարզիչ |
Էմին Անդրանիկի Անտոնյան (փետրվարի 21, 1982), սպորտային ֆունկցիոներ և բասկետբոլի մարզիչ[1]։ Մոսկվայի բասկետբոլի լիգայի (МБЛ) նախագահ։ Ռուսաստանի համակարգչային սպորտի դաշնության խորհրդի նախագահ, գլխավոր քարտուղար[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարանում (MADI)՝մասնագիտանալով որպես տնտեսագիտ-մենեջեր։ Էմինը շարունակել է ուսումը Օ.Ե Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայում, որտեղ պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի թեզ[3]։
Աշխատանքը ֆինանսական ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտ 15 տարի աշխատել է ֆինանսական ոլորտում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ բանկերի և խորհրդատվական ընկերություններում։ Western Union համակարգում եղել է միջազգային վճարային համակարգում ապրանքների արտադրման համար պատասխանատու[4]։
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականից Էմինը Ռուսաստանի ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ BC Moskovsky գլխավոր մարզիչն է և սիրողական բասկետբոլի ակումբի ղեկավարն էր։ 2010 թվականից ղեկավարում է Մոսկվայի բասկետբոլի լիգան (MBL)՝ որպես գործադիր տնօրեն, ապա՝ նախագահ[5]։ Նա գլխավորեց Մոսկվայի քաղաքային առաջնությունը՝ Super Cup-ը և այլն։
Ռուսաստանի համակարգչային սպորտի ֆեդերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին նա զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության համակարգչային սպորտի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2017 թվականի մարտին նա ընտրվել է ֆեդերացիայի խորհրդի նախագահ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Антонян Эмин - тренер МБЛ - mbl.su»։ www.mbl.su։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին։ Վերցված է 2017-09-20
- ↑ «Структура - Федерация Компьютерного Спорта России» (ռուսերեն)։ resf.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-08-ին։ Վերցված է 2017-09-20
- ↑ ։ 2012 http://www.dissercat.com/content/mekhanizmy-obespecheniya-innovatsionnogo-razvitiya-platezhno-raschetnykh-uslug
- ↑ «Эмин Антонян на LinkedIn»(չաշխատող հղում)
- ↑ «БК ГазпромТранcгазМосква-Московский - mbl.su»։ www.mbl.su։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-23-ին։ Վերցված է 2017-09-20