Մայքլ Արամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Արամ
Ի ծնեՄայքլ Արամ Վոլոհոջյան
Michael Aram Wolohojian
Ծնվել է1963
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Փրովիդենս Ռոդ Այլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ԿրթությունԲեյթս քոլեջ
Մասնագիտությունքանդակագործ
Գործունեությունըդիզայներ
Կայքmichaelaram.com
 Michael Aram Վիքիպահեստում

Մայքլ Արամ Վոլոհոջյան (անգլ.՝ Michael Aram Wolohojian, 1963, Փրովիդենս Ռոդ Այլենդ), հայազգի դիզայներ։ Մետաղյա իրերի իր առաջին հավաքածուն ներկայացրել է 1989 թվականին Հնդկաստան կատարած այցից հետո, որտեղ արվեստագետն աշխատել է ավանդական արհեստների տեխնիկայով։ 2007 թվականին Մանհեթենում հիմնել է իր անունը կրող խանութ-սրահ։ 2014 թվականին թողարկել է իր ոսկյա իրերի առաջին հավաքածուն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական գործունեության 25-ամյակի առթիվ ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ

Մայքլ Արամ Վոլոհոջյանը ծնվել է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում, Արաբկիրից և Խարբերդից (ներկայում՝ Էլազըղ, Թուրքիա) Հայոց ցեղասպանությունը վերապրած հայկական ընտանիքում, Սքարսդեյլ բնակավայրում, Նյու Յորք[2][3]։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Բեյթս քոլեջում և ստացել է արվեստի պատմության մասնագետի աստիճան[4]։ Գեղարվեստական կրթություն ստացել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ ուսանելով միջազգային արվեստի կենտրոնում և Ֆլորենցիայի համալսարանում։ Նյու Յորքում հաճախել է Նյու Յորքի արվեստագետ ուսանողների միության դասընթացներին։ Հետագայում աշխատել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի խմբագրական բաժնում՝ նախագծելով գրքեր ու պոստերներ։

Գաղթ (հուշարձան, Նյու Յորք)

Հնդկաստանում անցկացրած տարիներին Մայքլ Արամը ուսանել է մետաղյա իրերի ձեռագործ աշխատանք[5], սովորել է տիրապետել մետաղական տեխնիկային և աշխատել է տեղացի արհեստավորների հետ։

2014 թվականին Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվել է մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդես[6]։

Մայքլ Արամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Գաղթ» հուշարձան-քանդակը 2015 թվականի հոկտեմբերի 6-ին տեղադրվել է ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցու բակում[7]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Արամի մետաղային-դեկորատիվ ստեղծագործությունները՝ սպասքից մինչև կահույք, ներկայացված են աշխարհի լավագույն ցուցասրահներում և վաճառվում են տարբեր երկրների շուրջ 600 մասնագիտացված խանութներում։ Դիզայների բազմաթիվ աշխատանքներում ակնհայտ է նրա ազգային պատկանելիությունը։ Մայքլ Արամի ոգեշնչման աղբյուրն ազգային թեմաներն են, այդպիսով աշխարհին ներկայացնում է հայկական մշակույթը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Արամն ապրում է Նյու Յորքում իր ամուսին Արետ Տիկիրյանի և երկու զավակների՝ Անաբելի ու Թադևոսի հետ։

Մրցանակներ, ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Metropolitan Home ամսագրի «100 դիզայն» մրցանակ (1994)[8]
  • Elle Décor ամսագրի «Տարվա դիզայներ» մրցանակ, Հնդկաստան (2003)
  • Դիզայնի գերազանցության մրցանակ, Նյու Յորքի միջազգային մրցանակ-շոու (2003)[9]
  • Գերազանց խանութ-սրահ (2011) և Gift for Life Industry Achievement Award (2011)
  • Ellis Island վաստակի մեդալ (2012)[10]
  • EDIDA մրցանակ (Էլ Դեկոր հնդկական դիզայն ֆորում) (2013)[11]
  • Formally received by Armenian Prime Minister for Aram's 25th anniversary of activities (2014)[12]
  • Նյու Յորքի արվեստի և դիզայնի թանգարանի ֆանտազյոր մրցանակ (2014)[13]

Մեջբերումներ Մայքլ Արամից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ինքնության գիտակցումը մեր ընտանիքում շատ ուժեղ է. ներկայանալիս միշտ շեշտում են, որ հայ են։ Մեծացել եմ հայկական ավանդույթները պահպանող ընտանիքում։ Դեռ մանկուց մայրս սեր է սերմանել գեղեցիկի հանդեպ։ Այնքան կարևոր է նկատել, թե ինչպես է տատիկդ ճաշ պատրաստում, ինչպես է գդալով խառնում ապուրը և հետո, զգալով այդ ամենի ազդեցությունը, ստեղծագործել ու պահպանել արմատներդ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "New Gift Ideas Focus On Earth and Nation". New York Times.
  2. Henry Wilson (2007). India Contemporary. Thames & Hudson. ISBN 978-0-500-51365-1.
  3. Կենսաոճի թագավորություն՝ հայկական արմատներով(չաշխատող հղում)
  4. «Style Editor Susan Brierly interviews metal artist Michael Aram. • Park Place Magazine». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. Brennan, Emily. "Michael Aram on the Artisans of Delhi". New York Times
  6. Վարչապետը կոչ է արել անվանի դիզայներին բիզնես ծավալել նաև հայրենիքում
  7. «Michael Aram's New Sculpture to be Installed at St. Vartan Cathedral». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. Design Digest, January 3, 1996
  9. Richmond Times Dispatch, June 19, 2003
  10. «NECO | Medalists Database». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. Elle Décor, October 2009
  12. «Armenia's premier receives renowned metal-ware designer Michael Aram Wolohojian». Armenian News. 2014 թ․ մայիսի 27. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  13. http://www.jckonline.com/2014/11/13/michael-aram-receives-2014-mad-visionaries-award
  14. Մայքլ Արամն իր ինքնատիպ աշխատանքները ներկայացրել է Երևանում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]