Ծով է իմ վիշտն, անափ ու խոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
Հրատարակչություն«Գեղարվեստ» հանդես
ՎիքիդարանԾով է իմ վիշտն, անափ ու խոր

«Ծով է իմ վիշտն, անափ ու խոր», Հովհաննես Թումանյանի քառյակներից` գրված 1917 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի փետրվարի 9-ին[1]: Թումանյանի ընտանիքի արխիվի Նվարդ Թումանյանի ալբոմում պահվում է ստեղծագործության մեկ ինքնագիր[2]: Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1921 թվականի Թիֆլիսում լույս տեսնող «Գեղարվեստ» հանդեսի 7-րդ համարի 66֊րդ էջում[3], այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 45֊րդ էջում, իսկ հետո Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 205֊րդ էջում։

Ստեղծագործությունն արտատպվում է 1920 թվականին Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանում մեկնարկել են թումանյանական օրերը»։ haydzayn.com (հայերեն)։ Վերցված է 2019-06-11 
  2. 2,0 2,1 Թումանյան Հովհաննես (1990)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր։ էջ 517 
  3. «Հովհաննես Թումանյանի թանգարան»։ www.toumanian.am։ Վերցված է 2019-06-11