Իր սիրելի Մըխիթարին…
Արտաքին տեսք
| «Իր սիրելի Մըխիթարին…» | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Հրատարակվել է | 1904 թվական |
| Վիքիդարան | Իր սիրելի Մըխիթարին… |
«Իր սիրելի Մըխիթարին…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1904 թվականի փետրվարի 18-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծությունը նվիրված է ինժեներ-տեխնոլոգ Մխիթար Տեր-Անդրեասյանին։
Այս ընծայականը բանաստեղծը գրել է Թումանյանի ընտանիքի արխիվի անձնական գրքերի 451-րդ ֆոնդում պահվող, 1903 թվականին լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուում՝ մի ինքնագիր օրինակի անվանաթերթի հաջորդ էջում։
Ստեղծագործությունը առաջին անգամ հրատարակել է Ջ. Ավետյանը՝ 1978 թվականին լույս տեսած «Գարուն» ամսագրի 8-րդ համարի 79-րդ էջում։
Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 642.