Իմ սիրելի Ասլան-ապեր…
«Իմ սիրելի Ասլան-ապեր…» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1898 թվականի դեկտեմբերի 27 |
Վիքիդարան | Իմ սիրելի Ասլան-ապեր… |
«Իմ սիրելի Ասլան-ապեր…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը ստեղծվել է 1898 թվականի դեկտեմբերի 27-ին։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրվել է 1898 թվականի դեկտեմբերի 27-ին մի բացիկի վրա, որը Թիֆլիսից Թումանյանն ուղարկել է Նոր Նախիջևան՝ Ղազարոս Աղայանին։
Ոտանավորում խոսվում է Ղազարոս Աղայանի Էջմիածնից ստանալիք նպաստի մասին։
Վերջին երկու տողերը գրված են որպես ծանոթություն։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Ղազարոս Աղայանի ֆոնդի 333-րդ համարում պահվում է մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է 1932 թվականին՝ «Գրական թերթ» ամսագրի 27-րդ համարում, այնուհետև՝ «Երկերի լակատար ժողովածուի» V հատորի 145-րդ էջում, ապա «Երկերի լակատար ժողովածուի» I-ին հատորի 474-րդ էջում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (2018)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ։ էջ 651
|