Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահվում է 1908 թվականին Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքում հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է 36-րդ տողի «Նետեց» բառը և լուսանցքում գրել «թողեք»։
«Ընտրյալը» բանաստեղծությունը առաջին անգամ «Ազատության պատմությունից» ենթավերնագրով տպագրվել է 1907 թվականին Թիֆլիսում հրատարակված «ժամանակ» օրաթերթի №71 համարում, այնուհետև՝ 1908 թվականին Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքի 46-47-րդ էջերում, առանց ենթավերնագրի՝ 1922 թվականին Կոստանդունոպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքի 21-23-րդ էջերում, ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով հրատարակված Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 149-150-րդ էջերում[1]։
«Ընտրյալը» բանաստեղծությունն արտատպվել է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքից։