Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում (քառյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում»
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհավանաբար 1922 թվական
ՀրատարակչությունՆորք հանդես
Հրատարակվել է1922
ՎիքիդարանԷնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում

«Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում», Հովհաննես Թումանյանի քառյակներից։ Հեղինակն այն գրել է 1922 թվականի հուլիսի 12-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ №109-ում պահպանվել է մեկ ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Երևանում լույս տեսած Նորք հանդեսի 95-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի I հատորում։

Արտատպվում է Նորք հանդեսից։

Ուղղված է մեկ տպագրական սխալ (3֊րդ տողում «էս»֊ի փոխարեն տպագրված էր «այս»)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 530.