Երկու դարի արանքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու դարի արանքում
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
ՎիքիդարանԵրկու դարի արանքում

«Երկու դարի արանքում», Հովհաննես Թումանյանի քառյակներից՝ գրված 1917 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1917 թվականի հունվարի 15-ին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №261-ում պահվում է մեկ ինքնագիր։ Ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին՝ Հովհաննես Թումանյանի «Գեղարվեստական երկեր» գրքի 127-րդ էջում, այնուհետև տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 529-րդ էջում։

Ստեղծագործությունը տպագրվում է Թումանյանի Երկեր լիակատար ժողովածուի երկրորդ հատորից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. խոսնակ, Մամուլի. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՔԱՌՅԱԿՆԵՐ». Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  2. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 516.