Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1921
ՎիքիդարանԱրյունալի աղետներով, աղմուկներով ահարկու

«Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու», Հովհաննես Թումանյանի քառյակներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1921 թվականի մայիսի 1-ին[1]։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 261-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր։ Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են ևս երեքը։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 61-րդ էջում, այնուհետև Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 213-րդ էջում։ Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուում քառյակն արտատպվել է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 526.